Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գմբեթ (այլ կիրառումներ)

Գմբեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Մաղարա լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Բալու քաղաքից 11-12 կմ հյուսիս։

Գյուղ
Գմբեթ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներԳըմբեթ, Գումբաթ, Գումբեթ, Գումպաթ, Գումպետ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն304 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ23600
Գմբեթ (Բալուի գավառ) (Աշխարհ)##
Գմբեթ (Բալուի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակչությունը կոտորվեց և տեղահան եղավ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, պարտիզպանություն և արհեստագործությունն էր։

Բնակչություն խմբագրել

1915 թվականին ուներ 38 տուն` 304 հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գմբեթն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Բնակավայրից արևելք պահպանվում էր Ս. Ավետման եկեղեցու ավերակները, իսկ լեռան վրա նշմարվում էր հին բերդի մնացորդները։

Կրթություն խմբագրել

Գյուղն ուներ ուսումնարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 975, Գումբեթ

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 248