Գլոբալ ուրբանացում, քաղաքային բնակչության տարաբնակեցման պատմական գործընթացը։

Առաջին քաղաքներն ի հայտ են եկել մեր թվարկությունից առաջ։Սակայն «ուրբանացում» եզրույթն առաջին անգամ օգտագործվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ 1800 թվականին աշխարհում քաղաքային բնակչության բաժինը կազմում էր 5,1%, 1900 թվականին՝ 13,3, 1950 թվականին 29,3, 2000 թվականին՝ 47,5, իսկ 2012 թվականին՝ 53,4%։ Առանձնացնում են համաշխարհային ուրբանացման գործընթացի երեք փուլ։ Առաջին փուլը հիմնականում ընդգրկում է 19-րդ դարը, իսկ տարածական առումով` Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։ Երկրորդ փուլը ժամանակագրական առումով համընկնում է 20-րդ դարի առաջին կեսին, երբ ուրբանացումը տարածվել է աշխարհի բոլոր տարածաշրջաններում։ Իսկ երրորդ փուլը համապատասխանում է 20-րդ դարի երկրորդ կեսին։ Հենց այս փուլին էլ բնորոշ է «քաղաքային պայթյունը»։ Դժվար չէ նկատել, որ ժամանակային առումով այն համընկնում է ժողովրդագրական պայթյունին։ «Քաղաքային պայթյունի» բնորոշ գծերն են քաղաքային բնակչության աճի տեմպերի արագացումը,խոշոր քաղաքների,քաղաքային ագլոմերացիաների թվի և դերի, ինչպես նաև միլիոնատեր ագլոմերացիաների արագ աճը։ Այդ բոլորը հստակ դրսևորվում են հիպերուրբանացման գործընթացի տարբեր ձևերում։ Սուպերքաղաքները կամ մեգաքաղաքները` գերհսկա քաղաքները,տեղիք են տալիս խոշոր քաղաքային ագլոմերացիաների,իսկ վերջիներիս կուտակումներն էլ` մեգալոպոլիսների։

Զարգացման ուղիներ խմբագրել

Ժամանակակից ուրբանացումը որպես համաշխարհային գործընթաց, զարգանում է երեք հիմնական ուղղություններով։

Առաջին ուղղությունը քաղաքային բնակչության թվի արագ աճն է` սեփական վերարտադրության և գյուղից կատարվող միգրացիայի հաշվին։ հայտնի է, որ քաղաքներում բնական աճի տեմպերը սովորաբար ավելի ցածր են, քան գյուղերում։

Երկրորդ ուղղությունը քաղաքային բանկչության համակենտրոնացման ուժեղացումն է։ Դա նշանակում է,որ քաղաքային բնակչությունը ավելի ու ավելի է կենտրոնանում խոշոր և գերխոշոր քաղաքների շուրջ։ Օրինաչափություն է. ինչքան մեծ է քաղաքը,այնքան արագ է նրա բնակչության աճը։ Պատճառը դարձյալ մեխանիկական աճն է։ Բայց այս դեպքում ոչ միայն գյուղական վայրերի, այլև փոքր և միջին քաղաքների հաշվին։

Երրորդ ուղղությունը քաղաքային տարաբնակեցման պարզ ձևերից անցումն է դեպի ավելի բարդ ձևեր։ Հայտնի է, որ քաղաքային տարաբնակեցման առավել պառզ ձևերը` կետային քաղաքները, զարգացման ընթացքում ընդարձակվելով ու միավորվելով, գրանցում են տարաբնակեցման ավելի բարդ` խմբային ձևեր` քաղաքային ագլոմերացիաներ։

Ագլոմերացիաների հետագա զարգացումն էլ բերում է քաղաքային տարաբնակեցման ավելի բարդ ձևերի` մեգալոպոլիսների։

Աղբյուրներ խմբագրել

  • Յ. Մուրադյան, Մ. Մուրադյան «մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները», Երևան, 2014