Գլոբալացումը Չինաստանում

Գլոբալացումը Չինաստանում, ներկայացնում է գլոբալացման պատմությունը Չինաստանում՝ ներառյալ այն տնտեսական, սոցիալական, մշակութային ազդեցությունները, որոնք ինտեգրվել են չինական հասարակության մեջ։

Հին դինաստիաներ և Մետաքսի ճանապարհ խմբագրել

 
Մետաքսի ճանապարհը, որը տարածվում է հարավային Եվրոպայից մինչև Արաբիա, Սոմալի, Եգիպտոս, Պարսկաստան, Հնդկաստան և Ջավա և հասնում մինչև Չինաստան:

Չինաստանում միջազգայնացման գործընթացը սկսվել է դեռևս Հան դինաստիայի օրոք[1]։ Հան դինաստիայի կառավարման սկզբնական շրջանում Հոները հարձակվել են Հանի սահմանների վրա և փորձել են թալանել։ Կայսր Հան Վուն ցանկանցել է դաշինք կազմել Դայեժի անունով երկրի հետ, որպեսզի երկու երկրները միասին պայքարեն Հոների դեմ[2]։ Այս դաշինքը կազմելու համար կայսր Վունը Ժանգը Քիային ուղարկել է արևմուտք՝ տնտեսական և մշակութային կապեր հաստատելու համար[2]։ Պատմությունն արձանագրում է, որ Հան դինաստիայի օրոք գոյություն են ունեցել Չինաստանի և Եվրոպայի միջև շփման չորս հիմնական ուղիներ։ Դրանք ընդգրկել են հյուսիսային ցամաքային ուղին, կենտրոնական ցամաքային ուղին, հարավային ծովային ճանապարհը և հեռավոր հարավային ծովային ճանապարհը[1]։ Այս երթուղիներից ամենահայտնին կենտրոնական ցամաքային ճանապարհն է, կամ դասական Մետաքսի ճանապարհը, որը բաղկացած է հյուսիսարևմտյան Չինաստանից մինչև Սիրիայի և Սև ծովերի միջև ձգվող ճանապարհների ցանցից, որոնք անցել են թուրքերի և Հյուսիսային Պարսկաստանի օազիսներով[1]։ Մետաքսի ճանապարհի դերը նշանակալի էր չինական կայսրերի համար, քանի որ այն ապահովել է երկրի գերակշռությունը Կենտրոնական Ասիայի նկատմամբ, ինչը մեծացնում էր ռեսուրսների պաշարները և նոր շուկաներ էր ապահովում Չինաստանի ապրանքների համար[1]։

Տան դինաստիայի կառավարման օրոք քաղաքակրթությունը ծաղկում է ապրել և ավելացել է ծովային առևտուրը[1]։ Օրինակ՝ դինաստիայի մայրաքաղաք Չանգանը դարձել է երկրի խոշոր քաղաքներից մեկը[2]։ Մ.թ.ա. 742 թվականին երկրի բնակչությունը կազմել է մոտ 2 միլիոն մարդ, իսկ մարդահամարի արդյունքները ցույց են տվել, որ քաղաքում բնակվել են 5000 օտարերկրացիներ՝ այդ թվում թուրքեր, իրանցիներ, հնդիկներ և այլք[2]։ Այս ժամանակահատվածում առևտուրը շարունակել է ծաղկել և Չինաստանում նկատվել է օտարերկրացիների, օտար կրոնների և գաղափարների աճ։

Սոն դինաստիան փոխել է Մետաքսի ճանապարհի կենտրոնը՝ ներքին առևտրից կախվածությունը խաղաղօվկիանոսյան շրջանի վրա կենտրոնցնելու համար։ Դրա շնորհիվ առևտուրը պաշտպանվել է կայսերական նավատորմի կողմից և ավելի հասանելի ու մատչելի է եղեն Միջին Արևելքի, Հնդկաստանի և Աֆրիկայի հեռավոր ճանապարհներով[3]։ Այս ժամանակահատվածում կառավարությունը սկսել է խստորեն կարգավորել արտաքին առևտուրը՝ հյուսիսային սահմանին առկա ռազմական սպառնալիքների պատճառով[1]։ Միջազգային առևտրում ապրանքների հոսքը վերահսկելու համար ստեղծվել է Առևտրային բեռնափոխադրումների բյուրո՝ տվյալ տարածքով անցնող հարկային առևտրական նավերի համար[1]։ Բացի դրանից, միջազգային առևտուրը ավելի քիչ է կենտրոնացել մշակութային փոփոխությունների վրա, դրա փոխարեն առևտուրը դիտվել է որպես երկրի տնտեսական աճի ապահովման միջոց[1]։

Ժամանակակից Չինաստան խմբագրել

Չինաստանը 20-րդ դարում խմբագրել

Չինաստանի կրթության, տնտեսական և սոցիալ-քաղաքական խնդիրները հավասարակշռելու ջանքերը սկիզբ են առել դեռևս Քինգ դինաստիայի ժամանակներից։ Այս դժվարին կացությունը շարունակվում է մինչև օրս Չինաստանի Հանրապետության (1912–1949) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից հետո, ինչպես նաև նրանց իրավահաջորդների ժամանակ։

Հին հասարակությունները ստիպված են եղել արմատապես փոխել իրենց ինստիտուտներն ու աշխարհայացքները՝ ժամանակակից տնտեսական համակարգի պահանջներին համապատասխանելու համար, իսկ 1949 թվականից հետո ժամանակն է եղել, որ այդպիսի գործընթաց տեղի ունենար նաև Չինաստանում։ 1989 թվականին Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, Չինաստանի կառավարությունը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված են եղել տնտեսական աճի բարձրացմանը, միևնույն ժամանակ խրախուսելով իրենց երկրում ժողովրդավարության տարածմանը։

1989 թվականին Չինաստանի բնակչությունը աշխարհում եղել է ամենամեծը, բայց նրա ՀՆԱ-ն աշխարհում եղել իններորդը, սակայն քսանհինգ տարի անց Չինաստանի տնտեսությունը դարձել է աշխարհի երկրորդը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Տնտեսական զարգացման այս աննախադեպ աճը առանց ծախսերի չէր կարող ընթանալ։ Տնտեսական բարեփոխումները և գլոբալացումը Չինաստանին բերել են աննախադեպ հարստություն, նաև ածխաթթու գազի արտանետումների հսկայական աճ[4]։

Չինաստանը 21-րդ դարում խմբագրել

2005 թվականից ի վեր Չինաստանը ավելի քան 56 միլիարդ դոլար է ծախսել Սահարայից ներքև գտնվող հատվածում՝ զգալի ներդրումներ կատարելով նավթի, պլատինի, պղնձի, նիկելի և մանգանի, ինչպես նաև արդյունահանման այլ ոլորտներում։ Չինաստանի երկկողմ առևտուրը Աֆրիկայի երկրների հետ 2000 թվականից մինչև 2010 թվականը աճել է 10 միլիարդ դոլարից մինչև 125 միլիարդ դոլար և մինչև 2015 թվականը հասել է 300 միլիարդ դոլարի՝ գերազանցելով ԱՄՆ-ին որպես Աֆրիկայի խոշորագույն առևտրային գործընկերոջ։ Չինաստանի առևտուրը Լատինական Ամերիկայի հետ նույնպես կտրուկ աճել է՝ վարկերի և օտարերկրյա ներդրումների միջոցով՝ 2000-2010 թվականը ընկած հատվածում բարձրանալով 1,500%-ով։ Չինաստանն Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների գլխավոր մերոողներից մեկն է, քանի որ թույլ է տվել դառնալ իր գլխավոր առևտրային գործընկերը՝ օրական գնելով 40000 բարել նավթ յուանով՝ փորձելով բարձրացնել յուանի դիրքը ԱՄՆ դոլարի նկատմամբ[5]։

Համաշխարհային ֆինանսական համակարգում Չինաստանն իր ինտեգրման առաջին քայլերն է ձեռնարկել «Շանհայ-Հոնկոնգ ֆոնդային բորսային» և «Շենժեն-Հոնկոնգ ֆոնդային» միանալու միջոցով։ Համաշխարհային ֆինանսական համակարգում Չինաստանի ինտեգրումը առաջացրել է դրական և բացասական հետևանքներ ինչպես Չինաստանի, այնպես էլ արևմտյան աշխարհի համար[6]։

Հոնկկոնգում տեղի են ունեցել քաղաքական տարաձայնություններ, ենթադրաբար այն պատճառով, որ գլոբալացման պատճառով տեղի է ունեցել «չինականացման» աճ։ Միջազգային առևտրի ընդլայնումը և քաղաքական գործընթացի վերահսկողությունը թուլացնում են տեղական համայնքների ինքնավարությունն ու ուժը, ինչը փաստում է Ջիհադն ընդդեմ Մակվորդի վեճում։ Որքան արագ է տեղի ունենում Չինաստանի հետ հարաբերություններում համայնքների ինտեգրման գործընթացը, այնքան արագ են դրանք զարգանում, սակայն այդ հնարավորությունների մեծ մասը բաժին է ընկել գործարար մասնագետներին և կորպորատիվ էլիտային[7]։

Տնտեսական տեղաշարժեր խմբագրել

1980 թվականից սկսած Չինաստանում կատարվել են մի շարք բարեփոխումներ, որոնց նպատակն է եղեկ վերափոխել սեփական տնտեսական համակարգը՝ պլանավորված տնտեսությունից շուկայական տնտեսության անցնելու համար՝ սոցիալիզմի և կապիտալիզմի համատեղմամբ։ Սրա հետ մեկտեղ ստեղծվել են չորս հատուկ տնտեսական գոտիներ՝ երկրի այն տարածքները, որոնց վրա ազդում են բիզնեսի օրենքները և որոնք ուղղված են առևտրի, ներդրումների և աշխատատեղերի ստեղծմանը[8]։ Այդ գործընթացը սկսվել է Դենդ Սիաոպինգի նախաձեռնությամբ, ով նպատակ ուներ ստեղծել տնտեսապես ավելի բաց Չինաստան, որի արդյունքները նշանակալի են եղել։ 1978-2012 թվականն ընկած ժամանակահատվածում Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան աճել է շուրջ 9,8%-ով և այդ ժամանակահատվածում նրա ՀՆԱ-ի ծավալն աճել է 22,5 անգամ, մինչ դեռ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է տարեկան 8,5%-ով, այսինքն նույն ժամանակահատվածում աճել է 15 անգամ։ Մինչև 2010 թվականը Չինաստանը գերազանցել է Ճապոնիային՝ դառնալով աշխարհում երկրորդը ըստ տնտեսության մեծության և միևնույն ժամանակ գերազանցել է նաև Գերմանիային արտահանման ծավալով՝ դառնալով աշխարհում առաջատար։ Չինաստանի ՀՆԱ-ի աննախադեպ աճը հանգեցրել է չինացիների կենսամակարդակի բարձրացմանը, քանի որ նրանց եկամուտները յուրաքանչյուր 10 տարում կրկնապատկվել կամ նույնիսկ քառապատկվել են։ Սակայն տնտեսական աճի նման պայմաններում Չինաստանում եկամտի բաշխումը կտրուկ փոխվել է՝ Չինաստանը դարձնելով համեմատաբար հավասար սոցիալիստական երկրից հավասարը չունեցող երկիր[9]։

Չինաստանի տնտեսական գլոբալացումը վերափոխել է իր տնտեսական քաղաքականության նախասիրությունների բնույթը՝ աշխարհի մնացած մասի համար կասկած առաջացնելով, որ այդ նպատակներն իրական են։ Չինաստանի տնտեսության ազատականացման բարձրացմանն ուղղված ջանքերը առաջացրել են տարբեր կարծիքներ՝ Չինաստանի արագ տնտեսական առաջընթացի պատճառով։

Չինական յուանի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ թերագնահատված լինելը հարց է առաջացրել, թե արդյոք Չինաստանի տնտեսությանը ավելի ձեռնտու կլինի ավելի ճկուն փոխարժեքի տեղաշարժը, սակայն մասնագետների մեծամասնության կարծիքով` ոչ մի փոխարժեքի կտրուկ փոփոխություն անհրաժեշտ չէ և որ տնտեսական քաղաքականության նպատակը ներքին ֆինանսական հատվածն է, ոչ թե միջազգայինը[10]։

Մշակութային տեղաշարժեր խմբագրել

Չինացիների համաշխարհայնացման ցանկությունը հակասում է սեփական մշակույթը, ինքնությունը և պատմությունը կորցնելու վախին։ Անգլերեն լեզուն դարձավ «ափիոնի» նոր ձև, ինչը ցույց է տալիս Չինաստանում անգլերենի նկատմամբ աճող թշնամանքը, բայց միևնույն ժամանակ խնդիր է առաջացել, քանի որ անգլերենը միջազգային առևտրի և հաղորդակցության համար ամենատարածված լեզուն է[11]։

Չինաստանը բախվել է մեծ թվով խնդիրների հետ՝ կապված լեզվի ընտրության և լեզվական ինքնության հետ, որոնցից մի քանիսը պայմանավորված են եղել արտաքին աշխարհի կողմից անգլերենի պարտադրմամբ։ Չնայած նրան, որ մշակութային հեղափոխության ընթացքում անգլերենը դատապարտվել է որպես բուրժուազիայի և իմպերիալիզմի լեզու, այն դիտվել է որպես անհրաժեշտ գործիք Չինաստանի արդիականացման և աշխարհի հետ ինտեգրման համար[12]։

1990-ական թվականներին Չինաստանը փորձել է խոշոր նավահանգստային քաղաք Դալալանը դարձնել առևտրի, ֆինանսների և զբոսաշրջության տարածաշրջանային հանգույց՝ փորձելով այն դարձնել «Հյուսիսային Հոնկոնգ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Killion, U. (2006) A modern Chinese journey to the west. New York: Nova Science Publishers, Inc.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Wild, O. (1992). The Silk road. Retrieved from «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. G. Veeck, C. Pannell, C. Smith and Y. Huang. China’s Geography: Rowman and Littlefield, Lanham MD, 2007
  4. O'Mahoney, Joseph; Wang, Zheng (Fall 2014). «China's 1989 Choice: the Paradox of Seeking Wealth and Democracy». wilsonquarterly.com. Wilson Quarterly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «China: Empire Building in the Age of Globalization - The Globalist». The Globalist (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ ապրիլի 17. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Warner, Jeremy (2014 թ․ նոյեմբերի 21). «'Globalisation 2.0' - the revolution that will change the world». Telegraph.co.uk. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. Wang, Zheng. «China's New Identity Crisis». TIME.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. Shen, Qianqi (2017), «Planning Special Economic Zones in China», The Routledge Companion to Planning in the Global South, Routledge, էջեր 104–114, doi:10.4324/9781317392842-9, ISBN 9781315678993
  9. Xue, JinJun; Chuliang, Luo; Shi, Li (2014). «Globalization, Liberalization and Income Inequality: The Case of China». Singapore Economic Review.
  10. Bowles, Paul (2007). «Review of Economic Growth, Transition and Globalization in China». The China Journal.
  11. Zhao, Yong (2007). «Reviewed Work: English and Globalization: Perspectives from Hong Kong and Mainland China». Language in Society. 36 (2). doi:10.1017/s0047404507230131.
  12. Jin, Liu (2012). Chinese Under Globalization : Emerging Trends in Language Use in China. Singapore: World Scientific Publishing Company. էջեր 204–205.