Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Ռուս-պարսկական պատերազմ, 1804-1813 թվականներին Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև տեղի ունեցած պատերազմական գործողություններ Հայկական լեռնաշխարհի արևելքում և Հարավային Կովկասում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի և Դաղստանի տարածքներում։
Պատերազմի պատճառը եղել է Ռուսական կայսրության ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև ծով, Կասպից ծով) ինչպես Ղաջարական Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած տարածքների հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին ազատվել պարսկական և թուրքական լծից և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը։ Ռուսական Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները։
Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։․․․ Ավելին⇒
Նորություններ

Շարունակվող իրադարձություններ՝ Ադրբեջանի ռազմական գործողություններ Արցախում (մարտ, 2022) • Ռուս-ուկրաինական պատերազմ (2022) • Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան
- Գոլդեն Սթեյթ Ուորիորսը (նկարում) ութ մրցաշրջանում չորրորդ անգամ է դարձել NBA-ի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով Բոստոն Սելթիքսին։
- Բոլիվիայի նախկին նախագահ Ժանին Անյեսը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել 2019 թվականի բողոքի ցույցերի գործով։
- 2022 թվականի մայիսի 31-ին Սպիտակ տունը մամուլին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը HIMARS կմատակարարի Ուկրաինային՝ պայմանով, որ Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանի տարածքին այդ համակարգով։
- 2022 թվականի մայիսի 30-ին կանացի շորերով մի տղամարդ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել և տորթ է նետել Մոնա Լիզայի վրա:
- Ռեալ Մադրիդը պատմության մեջ 14-րդ անգամ դարձել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող՝ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով Լիվերպուլին:
- Հնդիկ գրող Գիթանջալի Շրին և ամերիկացի թարգմանիչ Դեյզի Ռոքվելը արժանացել են միջազգային Բուքերյան մրցանակի «Ավազե գերեզման» վեպի համար:
Վերջերս մահացածներ՝ Յուրի Շատունով • Ռեգիմանտաս Ադոմայտիս •Ժան Լուի Տրենտինյան • Բախտիար Հովակիմյան • Ռաֆայել Քոթանջյան • Արամ Սիմոնյան • Ջանիկ Գասպարյան
Գիտե՞ք, որ․․․
- ... աշխարհի ամենամեծ էքսկավատորի երկարությունը 148,6 մ է, իսկ քաշը մոտ 13 000 տոննա է։
- ... ըստ հայկական ավանդության Բյուրակն լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն։ ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։
- ... Կոստանդնուպոլսում առաջին եվրոպական տիպի երաժշտական դպրոցներից մեկի հիմնադիրն ու առաջին հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծողը ինքնակրթությամբ է երաժշտություն սովորել։
- ... այս պատկերասրահը գտնվում է Նորվեգիայի թագուհու ախոռում:
- ... Իրանը պարծենում է տորշիի հարյուրավոր տարբեր տեսակներով` կապված տարածաշրջանային սովորույթների և տարբեր իրադարձությունների հետ։
- ... 9 տարեկանում այս աշակերտուհին եղել է լրագրող, խմբագիր և բլոգեր, իսկ 12 տարեկանում հրատարակել է 6 գիրք և դարձել դետեկտիվ սերիալի սցենարի հեղինակ։
- ... այս ամրոցը (նկարում) 12-րդ դարից մինչև հիմա պատկանել է ազնվականների մեկ տոհմի 33 սերնդի, և մինչև այժմ մեծամասամբ պահպանել է սկզբնական տեսքը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
292 526 հոդված |
454 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Հայկական թեմատիկայով վիքիարշավ 2022
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ
- 1243 թ. – Կոսե-Դաղի ճակատամարտում մոնղոլները ջախջախեցին սելջուկ-թուրքերին։
- 1861 թ. – ծնվել է Գրիգոր Զոհրապը, հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, Մեծ Եղեռնի զոհ։
- 1902 թ. – ծնվել է Արտեմի Այվազյանը, հայ ճանաչված երգահան (մահ. 1975 թ.)։
- 1925 թ. – կայացավ Չարլի Չապլինի «Ոսկու տենդ» ֆիլմի պրեմիերան։
- 1945 թ. – ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը։
- 1954 թ. – ՍՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով հաստատվել է «Խորհրդային Միության Գեներալիսիմուս» կոչումը և հունիսի 27-ին Ստալինին շնորհվել է գեներալիսիմուսի կոչում։
- 1998 թ. – մահացել է Սերո Խանզադյանը, հայ գրող (ծն. 1916 թ.)։
- 1998 թ. սկսած Ադրբեջանում տոնում են զինված ուժերի օրը։
- 2000 թ. – բացվեց Գարեգին Ա Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը։