Գլխարկի բարձրացում, օգտագործվում է երկու մարդկանց միջև ճանաչման, հարգանքի, երախտագիտության կամ հասարակ ողջույն արտահայտելու համար։

ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջ, 1924 թվական

Ավանդական օգտագործում խմբագրել

19-րդ և 20-րդ դարասկզբին արևմտյան մշակույթում գլխարկների բարձրացումը սովորական ոչ վերբալ հաղորդակցություն էր ընկերների կամ ծանոթների միջև զբոսանքի կամ հանրային միջոցառումների ժամանակ։ Որպես կանոն, ողջույնի խոսքեր ասելու փոխարեն երկու տղամարդ (կանայք հազվադեպ էին գլխարկներ կրում) գլխարկները բարձրացրել կամ խոնարհել են իրար առաջ։ Այնտեղ, որտեղ ծիսակարգն օգտագործվում էր սոցիալական հեռավորությունը ընդգծելու համար, ենթական պարտավոր էր կատարել ավելի բարդ ժեստ, օրինակ, ամբողջությամբ հանել գլխարկը, իսկ ղեկավարը կարող է պարզապես դիպչել դրան։ Համարվում է, որ ռազմական ողջույնը առաջացել է որպես գլխարկի ոճավորված բարձրացում, մինչդեռ քաղաքացիական անձը կարող է պատասխանել գլխարկի իրական բարձրացումով[1]։ Ներկայումս գլխարկի բարձրացումը փոխարինվել է գլխով նշան անելով։ Եթե մի մարդ գլխով նշան է անում մյուսին, նա պետք է պատասխանի կամ սովորական գլխի դեպի վեր շարժումով կամ ձևական գլխի ներքև շարժումով։

Էրվինգ Գոֆմանը ընդգծել է գլխարկի բարձրացման դերը որպես տղամարդու և կնոջ միջև հանդիպումների դադարեցման և դրանով իսկ երկու կողմերի միջև քաղաքացիական անտեսման վիճակի վերահաստատման միջոց[2]։ Նա նաև ենթադրում էր, որ գլխարկը բարձրացնելը օգտագործվել է անծանոթներին ողջունելու համար, իսկ ծանոթների համար համարժեք ողջույնը եղել է խոնարհումը[3]։

Դեսմոնդ Մորիսի կարծիքով՝ գլխարկի բարձրացումը խոնարհության (խորհրդանշական) կեցվածքի մեդիֆիկաիան է. գլխարկի հանելու եղանակով մարմնի բարձրության նվազեցում[4]՝ «token token»[5]:

Փոխաբերություն խմբագրել

1929 թվականին մուլտիպլիկատոր Ջիմի Հաթլոն սկսել է շնորհակալություն հայտնել ընթերցողներին, որոնք կոմիքսի համար զվարճալի գաղափար էին առաջարկում «Շնորհակալություն և բարձրացնում եմ Հաթլոյի [անուն] գլխարկը» արտահայտությամբ՝ իր They’ll Do It Every Time կոմիքսների բաժնի ներքևում։ Նա այս կերպ շարունակել է շնորհակալություն հայտնել մինչև իր մահը՝ 1963 թվականը։

2000-ական թվականներին «hat tip» (գլխարկը բարձրացնել) տերմինը (հաճախ կրճատ «HT», «H / T» «h / t»[6]) լայն ճանաչում է ձեռք բերել անգլալեզու բլոգոլորտում՝ որպես ընդունման նշան նրանց, որոնք զգալի ներդրում են ունեցել կամ ուշադրություն են դարձրել ինչ-որ նոր կամ հետաքրքիր բանի վրա։ Հղումներ կամ նորություններ փոխանակելիս լավ վարվելակարգ է համարվում գլխարկը բարձրացնել այն անձի հանդեպ, ումից դուք իմացել եք այդ առարկայի մասին[7]։ Wall Street Journal և The New York Times թերթերի առցանց տարբերակները պարբերաբար գլխարկ են բարձրացնում այն օգտվողների հանդեպ, որոնք գաղափարներ են տալիս հոդվածների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oretha D. Swartz, Service Etiquett (1988) p. 473
  2. Erving Goffman, Relations in Public (1972) p. 121
  3. Goffman, p. 121n
  4. Desmond Morris, The Naked Ape Trilogy (1994) p. 110
  5. Desmond Morris, Manwatching (1987) p. 144
  6. «How to steal an extra slice of pizza without anyone noticing». Newstalk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
  7. Price, Courtney (2015 թ․ հուլիսի 15). «Netiquette: Pointers for Social Media Users and Bloggers». TheHuffingtonPost.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • Emily Post, Etiquette (1937)
  • J. Willeblood, The Polite World (1973)

Արտաքին հղումներ խմբագրել