Գլենդա Բեյլի (անգլ.՝ Glenda Adrianne Bailey, նոյեմբերի 16, 1958(1958-11-16), Դերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1][2], Harper's Bazaar-ի գլխավոր խմբագիրն է։ Այն նորաձևությանը նվիրված ամսագիր է, որը տպագրվում է Hearst Corporation-ի կողմից։ Պաշտոնը զբաղեցնում է 2001 թվականի մայիսից սկսած[3]։

Գլենդա Բեյլի
Glenda Bailey
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1958(1958-11-16) (65 տարեկան)
ԾննդավայրԴերբիշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔինգսթոնի համալսարան և Noel-Baker Community School?
Մասնագիտությունլրագրող, նորաձևության խմբագիր, խմբագիր և գլխավոր խմբագիր
ԱշխատավայրHarper's Bazaar և Մերի Քլեր
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Glenda Bailey Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Բեյլին ծնվել է Դերբիշիրում, Անգլիա։ Լոնդոնում Քինգստոնի համալսարանում ավարտելուց հետո ստացել է նորաձևության դիզայնի աստիճան։ Մինչ հրատարակչության գործունեությանն անցնելը, նա 1983 թվականին արտադրեց հավաքածու Գուիսի Սլավերիոյի համար Իտալիայում։

Գործունեություն խմբագրել

Բեյլին 1986 թվականին աշխատում էր որպես խմբագիր Honey ամսագրում։ Նա ստեղծել է եռամսյակային նորաձևության ամսագիր FOLIO-ն։

1988 թվականին նա նշանակվեց Մերի Քլեր ամսագրի բրիտանական հրատարակչության առաջին խմբագիր[4]։ Մերի Քլերը Բեիլիին արժանացրեց երեք «Տարվա նորձևության խմբագիր», հինգ «Տարվա ամսագիր» և երկու «Amnesty International» մրցանակների։ 1995 թվականի օգոստոսին նշանակվեց միջազգային խմբագրական խորհրդատու Մերի Քլերի բոլոր 26 հրատարակչություններում։

1996 թվականի հունվարից սկսած աշխատեց որպես Մերի Քլերի ամերիկյան հրատարակչության գլխավոր խմբագիր, մինչև 2001 թվականը, երբ դարձավ Harper's Bazaar-ի գլխավոր խմբագիրը։

Պարգևներ խմբագրել

2008 թվականին Բեիլին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով՝ նորաձևությանը և ժուրնալիստիկային ծառայելու համար[2]։

2012 թվականին արժանացել է «Արվեստի և գրականության պարգև»-ի Ֆրանսիայի կառավարության կողմից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Weekend birthdays». The Guardian (London). 2013 թ․ հոկտեմբերի 16. էջ 60.
  2. 2,0 2,1 Day, Elizabeth (2011 թ․ սեպտեմբերի 11). «Glenda Bailey: the Bazaar vision of a fashion queen». The Guardian (London). Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  3. «Harper Bazaar Names New Ed-in-Chief». Fashion Windows. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  4. «Glenda Bailey Biography». Hearst Corporation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «Glenda Bailey honored with the Chevalier des Arts in Paris». Harper's Bazaar. 2012 թ․ նոյեմբեր. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլենդա Բեյլի» հոդվածին։