Գլեյշեր Բեյ (ազգային պարկ)

Գլեյշեր Բեյ, (անգլ.՝ Glacier Bay), ազգային պարկ, որը գտնվում է Ալյասկայի հարավարևելյան ափին՝ Ջունո քաղաքից դեպի արևմուտք[1]։ Այգու տարածքը 13 287 կմ² է, որի մեծ մասը կազմում են արգելավայրերը։

Գլեյշեր Բեյ
անգլ.՝ Glacier Bay National Park and Preserve
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կոորդինատներ58°42′ հս․. լ. 137°00′ ամ. ե.HGЯO
Տարածք1,304,457 հա
Հիմնադրված էդեկտեմբերի 2, 1980
Հաճախելիություն551,353
Կայքnps.gov/glba/index.htm(անգլ.)
Քարտեզ
 Glacier Bay National Park Վիքիպահեստում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 72
ռուս..անգլ..ֆր.

Ազգային այգին գտնվում է Յունեսկոյի հսկողության տակ։ Գլեյշեր Բեյի բնությունը դրանք սառցադաշտերը, ձյունապատ գագաթներով լեռնաշղթաները, գետերն ու լճերն են։ Այգին ունի շատ քիչ ճանապարհներ, այդ իսկ պատճառով էլ կրուիզների համար ինքնաթիռով և ուղղաթիռով էքսկուրսիաները ամենալավ միջոցներն են այն ուսումնասիրելու համար։ 100 տարի առաջ ամենահայտնի սառցադաշտը Մուիրն էր, որն ունի 3 կմ լայնություն և 80 մ բարձրություն։ Բայց կլիման անընդհատ փոխվում էր, իսկ 1990 թվականին սառցադաշտը ևս։ Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն տեսնելու Մարգերի (անգլ.՝ Margerie) և Լամփլուգ (անգլ.՝ Lamplugh) սառցադաշտերը։ Ձյունապատ սարերից իջնող սառցադաշտերը ձևավորում են այսբերգներ։ Այգու տարածքում կան 9-ը սառցադաշտեր և 4 այսբերգներ։ Անտառներում կան արջեր, եղնիկներ, իսկ ափերին կարելի է տեսնել նաև կետերի։ Այստեղ հանգստի համար առաջարկվում են ձկնորսություն, ժայռամագլցում, նավակներով զբոսանք ծովում։

Այգու աշխատանքային գրաֆիկ խմբագրել

Այգին գործում է ամբողջ տարին՝ օրը 24 ժամ, բայց ձմռանը այգու հնարավորությունները մինիմալ են։ Տեղեկատվական կենտրոնը աշխատում է մայիսից մինչև սեպտեմբերի սկիզբը՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան ժամը 9-ը։

Կլիմա խմբագրել

Գլեյշեր Բեյի կլիման ծովային է, նրա վրա ներգործում են օվկիանոսի հոսանքները։ Եզրերում ձմեռը բավականին մեղմ է (-2 +5 °C), իսկ ամառը զով է (+10-15 °C)։ Տարվա ամենաչոր ամիսները ապրիլը, մայիսն ու հունիսն են։ Համեմատաբար քիչ տեղումներ լինում են սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Սարերում ջերմաստիճանը զգալիորեն ցածր է, ձմեռը շատ ձյուն է տեղում։

Glacier Bay, Alaska, 1966Կաղապար:Endash2015 Summaryի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °F (°C) 31.6
(−0.2)
34.3
(1.3)
38.1
(3.4)
46.2
(7.9)
53.7
(12.1)
60.4
(15.8)
62.5
(16.9)
61.0
(16.1)
54.4
(12.4)
46.2
(7.9)
37.6
(3.1)
33.9
(1.1)
46.66
(8.15)
Միջին օրական °F (°C) 27.4
(−2.6)
29.8
(−1.2)
32.9
(0.5)
39.3
(4.1)
46.0
(7.8)
52.1
(11.2)
54.9
(12.7)
53.9
(12.2)
48.5
(9.2)
41.5
(5.3)
33.6
(0.9)
29.9
(−1.2)
40.82
(4.91)
Միջին ցածր °F (°C) 23.2
(−4.9)
25.3
(−3.7)
27.7
(−2.4)
32.3
(0.2)
38.3
(3.5)
43.8
(6.6)
47.2
(8.4)
46.8
(8.2)
42.5
(5.8)
36.7
(2.6)
29.5
(−1.4)
25.8
(−3.4)
34.93
(1.63)
Տեղումներ դյույմ (մմ) 6.36
(161.5)
4.75
(120.7)
3.74
(95)
2.91
(73.9)
3.66
(93)
2.76
(70.1)
4.13
(104.9)
6.00
(152.4)
9.96
(253)
11.19
(284.2)
7.81
(198.4)
7.30
(185.4)
70,57
(1792,5)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 34.6
(87.9)
22.9
(58.2)
15.7
(39.9)
1.5
(3.8)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1.3
(3.3)
15.6
(39.6)
23.8
(60.5)
115.4
(293.2)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Alaska National Interest Lands Conservation Act». Fish and Wildlife Service. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին. Title 2, section 202(1).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեյշեր Բեյ (ազգային պարկ)» հոդվածին։