Բացել գլխավոր ցանկը
Գիտությունների թագավորական ակադեմիայի շենք

Գիտությունը Շվեդիայում, Շվեդիայում գիտնականների կողմից զարգացվող գիտության ուղղությունները: Գիտության զարգացումը Շվեդիայում հիմնականում պայմանավորված է իր ժողովրդի տաղանդով, շվեդական կրթությամբ և մանկավարժությամբ[1]: Շվեդիայի գիտնականները զգալի ներդրում են ունեցել համաշխարհային մշակույթի և գիտության զարգացման բնագավառում: Շվեդական բարձրորակ գիտական և տեխնոլոգիական զարգացումը հայտնի է ամբողջ աշխարհում: Հարկ է նշել, որ 18-րդ դարում Շվեդիայի գիտությունը գտնվել է Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից ներթափանցած լուսավորչական գաղափարների ազդեցության ներքո[2]: Բնագիտության զարգացումը Շվեդիայում կապված է Ուպսալայում և Լունդում առաջին համալսարանների կազմավորման և Ուպսալայում աստղադիտարանի բացման հետ: 1710 թվականին հիմնադրվեց Ուպսալայի Թագավորական գիտական ընկերությունը, իսկ 1739 թվականին` Ստոկհոլմի Թագավորական գիտությունների ակադեմիան:

Ակադեմիայի առաջին նախագահը Կառլ Լիննեյն էր: Նա մեծ ազդեցություն ունեցավ Շվեդիայում գիտության ձևավորման վրա: Շվեդիայի գիտությունների ակադեմիան 1739 թվականին հրատարակեց առաջին շվեդական գիտական ամսագիրը:

Կառլ Լինեյ, շվեդ բնագետ (բուսաբան, կենդանաբան, հանքաբանաբան) և բժիշկ

Բնական և տեխնիկական գիտություններԽմբագրել

 
Ուպսալայի տիեզերական աստղադիտարան, որը հիմնադրել է Անդերս Ցելսիուսը

Բնագետ և բնախույզ Կարլ Լիննեյը[3] մեծապես ազդել է Շվեդիայում գիտության կայացման գործում: Նա ստեղծեց իր ժամանակի համար համապարփակ բնության համակարգ, որը հրապարակվեց 1735 թվականին, առաջին անգամ սկսեց հետևողականորեն կիրառել բինարային անվանակարգը: Կարլ Լիննեյը նաև Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ էր: Լիննեյը համարվում էր հսկայական կենդանական և բուսական աշխարհի ժամանակակից դասակարգման «հայրը»[4][5], նա դրեց կարգաբանության, կենդանական և բուսական աշխարհի դասակարգման հիմքերը: Ինքը Լիննեյը հայտնաբերեց և նկարագրեց Սկանդինավիայի ավելի քան հազար բուսատեսակներ:

ՖիզիկաԽմբագրել

Լիննեյի ժամանակակից Անդերս Ցելսիուսը, (1701-1744) լինելով ֆիզիկոս և աստղագետ, պատմության մեջ իր անունն անմահացրել է ջերմաչափերի համար հարյուր աստիճանանոց սանդղակի ներդրմամբ: Շվեդիայում աստղագիտության բնագավառում գիտական աշխատանքների համակարգի սկզբնավորումը կապված է Անդերս Ցելսիուսի այս ոլորտում կատարած աշխատանքների հետ: Հենց Ցելսիուսի կողմից 1741 թվականին ստեղծվեց Շվեդիայի ամենահին աստղադիտարանը Ուպսալա քաղաքում և եղել է նրա տնօրենը: Գիտությունների Ակադեմիայի հիմնադիրներից մեկը` Մ. Տրիվալդը, պրոպագանդում էր հետազոտական ֆիզիկան Շվեդիայում, կառուցեց Սկանդինավիայում առաջին շոգեմթնոլորտային մեքենան, աշխատություն գրեց հանքարդյունաբերության վերաբերյալ:

ՔիմիաԽմբագրել

18-րդ դարում շվեդական գիտությունը զգալի հաջողությունների հասավ քիմիայի բնագավառում: Քիմիայի զարգացման բնագավառում մեծ ներդրում ունեցավ Իյոնս Յակոբ Բերցելիուսը (1779-1848): Նա զարգացրեց էլեկտրոքիմիական և ատոմային տեսությունները և ստեղծեց գիտական հանքագիտությունը: Սվանտե Արենիուսը (1859-1927) ստեղծեց էլեկտրոլիտիկ տարրաբաժանման տեսությունը և 1903 թվականին այդ աշխատանքի համար ստացավ Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում: Հայտնի շվեդ քիմիկոս, ճարտարագետ Ալֆրեդ Նոբելը (1833-1896), 1867 թվականին հայտնագործեց դինամիտը, որը նրան մեծ փառք և հարստություն բերեց: Ընդհանուր առմամբ Նոբելին են պատկանում 355 տարբեր արտոնագրեր, որոնցից ամենահայտնին համարվում է դինամիտը: Իր կարողության հիմնական մասը Ալֆրեդ Նոբելը նվիրաբերեց հիմնադրամին, որից ամեն տարի շնորհվում են Նոբելյան մրցանակներ: Մրցանակները շնորհվում են Ստոկհոլմում և Օսլոյում ամեն տարի դեկտեմբերի տասին, գիտնականի մահվան օրը: Տ. Վ. Բերգմանը կատարելագործեց Կ. Շեելի որակական անալիզը, որպես հմուտ փորձարար հայտնագործեց մանգանը, առաջինը ստացավ քլորը, կալիումի պերմանգանատը, գլիցերինը, մի շարք թթուներ և այլ միացություններ, նկարագրեց թթվածնի ստացման եղանակը և նրա հատկությունները: Ա. Ֆ. Կրոնստեդտը հայտնագործեց նիկելը, մշակեց հանքանյութերի դասակարգումը դրա քիմիական հատկությունների հիման վրա: («Հանքանյութերի թագավորությունը նկարագրելու փորձը» 1758):

Մետալուրգիա և նավաշինությունԽմբագրել

17-18-րդ դարերում զգալի զարգացում ստացան մետալուրգիայի և մետաղամշակման տեխնոլոգիաները, ռազմական նավաշինությունը, սառը զենքի և հրազենի արտադրությունը: Տեխնիկայի զարգացման պատմության մեջ էական տեղ է գրավում նավային պտուտակների, շոգենավերի և շոգեքարշերի շվեդ գյուտարար և առաջին կոնստրուկտոր Ջոն Էրիկսոնի անունը: ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի տարիներին հենց նա կառուցեց առաջին զրահապատ նավը պտտվող հրանոթային աշտարակով: Այդ նույն ամենահայտնի «Մոնիտոր» զրահապատ նավը, որը մեծապես նպաստեց հյուսիսայինների հաղթանակին հարավայինների նկատմամբ:

Հետազոտող ճանապարհորդներԽմբագրել

Խիզախ շվեդ բևեռախույզների անունները մտան Արկտիկայի հետազոտությունների պատմության մեջ[6]: Շպիցբերգենի և Գրենլանդիայի շուրջը ճամփորդելուց հետո Էրիկ Նորդենշելդը հետաքրքրվեց Հյուսիսային ծովային ճանապարհի յուրացման պրոբլեմներով: Այսպիսով 1878-1879 թվականներին նա «Վեգա» շոգենավով առաջին անգամ նավարկեց Ատլանտյան օվկիանոսից դեպի Խաղաղ օվկիանոս Սիբիրի ափերի երկայնքով: Նորդենշելդի անունով կոչվեցին Կարայի ծովում գտնվող կղզիների արշիպելագը:

Սոլոմոն Անդրեն 1897 թվականին առաջինը փորձեց սեփական նախագծով պատրաստված «Օրյոլ» օդապարիկով հասնել Հյուսիսային բևեռ, սակայն ճանապարհին մահացավ: Խիզախ օդագնացի անունը անմահացվեց, նրա անունով կոչվեց Շպիցբերգեն արշիպելագի թերակղզիներից մեկը` Անդրեի երկիրը: Կլինգենշերնը հայտնի է իր մաթեմատիկական աշխատանքներով, Պ. Արտեդին մշակեց ձկների դասակարգումը, Ե. Ախարիուսը ստեղծեց լիխենոլոգիայի հիմունքները: Տեխնիկայի, հանքարդյունբերության և մետալուրգիայի զարգացման բնագավառում 18-րդ դարում զգալի ազդեցություն ունեցան Կ. Պոլհեմի աշխատանքները, ճարտարագետ Կարլ Գուստավ Լավալը հայտնագործեց շոգետուրբինը և սերզատ սարքը, որը հեղափոխություն կատարեց կաթնարդյունաբերության բնագավառում և այլ տեխնոլոգիական գործընթացներում:

Հասարակական գիտություններԽմբագրել

 
Փիլիսոփա Պիեր դելա Ռամեն (Petrus Ramus)
 
Ռենե Դեկարտ (René Descartes)

ՓիլիսոփայությունԽմբագրել

Միջնադարյան Շվեդիայում փիլիսոփայական մտքի զարգացումը սերտորեն կապված է քրիստոնեական միստիցիզմի և սխոլաստիկայի հետ, իսկ 16-րդ դարի վերջերին այստեղ ներթափանցեց ֆրանսիացի փիլիսոփա Պիեռ դե լա Ռամի ուսմունքը: Նրա հետևորդները դեմ էին սխոլաստիկայի մեթոդին: Կարելի է ասել, որ ինքնուրույն աշխարհիկ փիլիսոփայությունը Շվեդիայում ծնվել է 17-րդ դարում: Գ. Շերնելմը առաջին շվեդ փիլիսոփան և գրողն էր, որի աշխատանքները և ներդրումը համարվում են նշանակալի: Նրա աշխատանքներում միավորվում են ինչպես նեոպլատոնիզմի, պյութագորիզմի, այնպես էլ բնափիլիսոփայության գաղափարները: Ռենե Դեկարտի գաղափարները կիսողները հերքում են միջնադարյան սխոլաստիկան: 19-րդ դարի սկզբին Շվեդիայի փիլիսոփայական միտքը եղել է «ֆոսֆորիստների» և «յոտիցիզմի» հոսանքների, այինքն ռոմանտիզմի ազդեցության ներքո: Բոստրեմիզմի գաղափարները Շվեդիայում ճգնաժամ էին ապրում և 20-րդ դարի սկզբում սկսում է աճել հետաքրքրությունը փորձարարական հոգեբանության և պոզիտիվիզմի նկատմամբ: Բոստրեմի որոշ աշակերտներ, ինչպիսիք են Վ. Նորստրեմը, սկսեցին կիսել նեոկանտության գաղափարները և կյանքի փիլիսոփայությունը, իսկ օրինակ Պ. Վիկները դարձավ տրամաբանական պոզիտիվիզմի գաղափարների հետևորդ: 1910 թվականին կազմավորվեց «Ուպսալայի նոր դպրոցը», որը իրենից ներկայացնում է տրամաբանական պոզիտիվիզմի նախնական ձև: Այս դպրոցի հիմնադիրները եղել են Ա. Պալենը և Ա. Հեգերստրեմը: Նրանք ընդհանուր առմամբ գերազանցեցին «Վիեննական խմբակի» գաղափարները: Հետպատերազմական ժամանակահատվածում Շվեդիայում ուժեղանում է Բուրժուական փիլիսոփայության ինտեգրումը նեոպոզիտիվիզմի հիման վրա: Այս գաղափարները կիսում էին այնպիսի փիլիսոփաներ, ինչպիսիք են Մորիտցը, Վեդբերգը, Մարկ-Վոգաուն: Մեծ տարածում են ստանում նաև էմպիրիկ հոգեբանությունը և սոցիոլոգիան: Մարքսիզմի գաղափարները Շվեդիա ներթափանցեցին 19-րդ դարի կեսերին, իսկ 20-րդ դարի ութսունական թվականներին ավելի լայն տարածում ստացան: 1917 թվականին Շվեդիայում ստեղծվեց կոմունիստական կուսակցություն և այդ ժամանակահատվածում սրվեց պայքարը սոցիալական զարգացման երկու հայեցակարգերի, մարքսիստականի և ռեֆորմիստականի միջև: 1968 թվականին սկսում է հրատարակվել հասարակական գիտությունների գծով մարքսիստական ամսագիր «շվեդ.՝ Haften for Kritiska Studier»: Փիլիսոփայական գիտությունների կենտրոններ էին համարվում Ստոկհոլմի, Ուպսալայի, Լունդի համալսարանների փիլիսոփայության ֆակուլտետները: 1935 թվականին հրատարակվում է փիլիսոփայական ամսագիր «շվեդ.՝ Theoria»:

 
Յոհան Մագնուս (Johannes Magnus), Ուփսալայի արքեպիսկոպոս և Շվեդիայի առաջնորդ (1523-1531)

ՊատմությունԽմբագրել

13-րդ դարի կեսերին Շվեդիայում ի հայտ եկան եկեղեցական ժամանակագրությունները լատիներեն լեզվով, 14-րդ դարում արդեն հայտնվում են ավելի բովանդակալից հանգավորված ժամանակագրություններ հին շվեդերեն լեզվով («Էրիկի ժամանակագրություն», շվեդ.՝ Erikskrönikan)[7]: Շվեդիայում առաջին հայտնի պատմիչը համարվում է Ուպսալայի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Էրիկ Օլայը, ով ապրել է 15-րդ դարում[8]: 16-րդ դարի երկրորդ երրորդում իրենց պատմական գործերն են ստեղծում շվեդ հումանիստ պատմաբաններ, լյութերական Ռեֆորմացիայի գործիչներ Օլաուս Պետրին, արքեպիսկոպոս եղբայրներ ծվեդ կաթոլիկներ Իոհան և Օլաֆ Մագնուսները[9]: 1667 թվականին հիմնադրվեց Հնությունների Կոլլեգիան, որը 1837 թվականին վերածվեց Ստոկհոլմի պատմության թանգարանի: 1710 թվականին Շվեդիայում կազմավորվեց առաջին պատմական ուսումնական ընկերությունը Ուպսալայում: Շվեդական մեծ տերության ժամանակաշրջանում ստեղծվեց Շվեդիայի պետական արխիվը և հաստատվեց պետական պատմագրի պաշտոնը, որը գոյություն ունեցավ մինչև 1834 թվականը: 17-րդ դարում այդ պաշտոնը զբաղեցնում էր գերմանացի Ս. Պուֆենդորֆը, ով համարվում է շվեդ թագավորների գովաբանական պատմության հեղինակը: 17-րդ դարի վերջին Յու. Շեֆֆերիուսի կողմից սկսվեց սկանդինավյան հնությունների ուսումնասիրություններ կատարվել. Հրատարակվեցին պատմական աղբյուրները: Բայց արքեպիսկոպոս Էրիկ Բենցելիուսը[10] փորձեր էր անում դրանց գիտական քննադատության ուղղությամբ:

Գիտական հաստատություններԽմբագրել

Գիտահետազոտական և փորձա-կոնստրուկտորական աշխատանքների բնագավառում կարևոր դեր է խաղում շվեդական պետությունը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսեց միասնական քաղաքականություն վարել գիտական հետազոտությունների բնագավառում: Գիտական գործունեության և գիտատեխնիկական քաղաքականության կոորդինացումը սկսեց իրականացնել Գիտության խորհրդատվական խորհուրդը, որը ստեղծվել էր 1962 թվականին և ղեկավարվում էր վարչապետի կողմից: Խորհրդում ընդգրկված էին, կրթության, ֆինանսների, արդյունաբերության, գյուղատնտեսության, պաշտպանության նախարարները, առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչները և ականավոր գիտնականներ:

Կրթության նախարարությունը ղեկավարում է համալսարանների և տեխնիկական բուհերի գիտատեխնիկական գործունեությունը, մյուս նախարարությունները պատասխանատու են պետության և մասնավոր գիտահետազոտական կազմակերպությունների կողմից իրականացվող ԳՀՓԿԱ-ների կոնկրետ բնագավառների համար: Գիտահետազոտական և փորձա- կոնստրուկտորական աշխատանքների ղեկավարման և զարգացման գործառույթները իրականացնում են յոթ պետական գիտահետազոտական խորհուրդները: Զարգացման խնդիրները շոշափում են մասնավորապես բնագիտական, տեխնիկական, բժշկական գիտությունների բնագավառները, գյուղատնտեսության սեկտորը և անտառային անդաստանները, զգալի ուշադրություն է դարձվում հումանիտար և սոցիալական գիտություններին և ատոմային էներգետիկայի բնագավառին: Ամենակարևոր նախագծերի ընտրությունը իրականացվում է Գիտա-նախապատրաստական հանձնաժողովի կողմից: Գիտությունների թագավորական ակադեմիայի հիմնական խնդիրն է աջակցել մաթեմատիկայի և բնական գիտությունների զարգացմանը, ապահովել վեհաժողովների և սիմպոզիումների կազմակերպումը, արտասահմանյան և միջազգային գիտական կենտրոնների հետ կապերի պահպանումը, ինչպես նաև ֆիզիկայի և քիմիայի գծով Նոբելյան մրցանակների շնորհումը: Ակադեմիայի անդամների թիվը 1975 թվականին հասնում էր 160-ի, նրա կազմում ընդգրկված էին նաև 120 օտարերկրյա անդամներ: 1919 թվականին հիմնադրված Ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի անդամների թիվը հասնում է 382-ի: Ճարտարագիտական գիտությունների ակադեմիան տեխնիկական գիտությունների բնագավառում իրականացնում է երկու գործառույթ` կազմակերպչական և տեղեկատվական: ԱՄՆ-ի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների դեսպանատներին կից գոյություն ունեն գիտության և տեխնիկայի գծով կցորդներ:

Համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում և կենտրոններում իրականացվում են հիմնարար ուսումնասիրություններ: Կիրառական գիտահետազոտական և փորձա- կոնստրուկտորական աշխատանքները իրականացվում են առաջատար արդյունաբերական ընկերությունների և նախարարությունների ենթակայության տակ գործող ԳՀԻ-ները և կոնստրուկտորական բյուրոները: Դրանց թվում են Ատոմային ֆիզիկայի հետազոտական ինստիտուտը, Ավիացիոն տեխնիկական ԳՀԻ-ն և այլ գիտահետազոտական կազմակերպություններ: Բարձրագույն ուսումնական հաստատություններից առավել մեծ ներուժ ունեն Ուպսալայի, Լունդի, Ստոկհոլմի համալսարանները և Գյոթեբորգի Չալմերսի տեխնիկական համալսարանը: Ստոկհոլմում գտնվող Կարոլինայի բժշկա-վիրաբուժական ինստիտուտը գիտահետազոտական աշխատանքներ է իրականացնում բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում և շնորհում է համապատասխան Նոբելյան մրցանակներ: Ամեն տարի գիտահետազոտական աշխատանքների վրա ծախսվում է ազգային համախառն եկամտի շուրջ 1,5 %-ը, 1975 թվականի դրությամբ այդ բնագավառում զբաղված էին 26 հազար մարդ: Գիտահետազոտական և փորձա- կոնստրուկտորական աշխատանքների վրա կատարվող ընդհանուր ծախսերը կազմում են 4,2 միլիարդ շվեդական կրոն: Այս միջոցների շուրջ մեկ երրորդը հատկացնում են մասնավոր արդյունաբերական միավորումները և հիմնադրամները, ինչպիսիք են Վալլենբերգների, Վեններ-Գրենի և այլ հիմնադրամները: Պետական բյուջեից հատկացված միջոցներն օգտագործվում են հիմնարար հետազոտությունների, ինչպես նաև ռազմական, էներգետիկայի և բնապահպանության բնագավառում ԳՀՓԿԱ-ների կազմակերպման համար: Արդյունաբերության բնագավառում հետազոտական աշխատանքների վրա ծախսվում է շուրջ 2,7 միլիարդ շվեդական կրոն, որը կազմում է Շվեդիայում գիտահետազոտական գործունեության համար հատկացվող միջոցների մեկ երրորդը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Матссон-Попова С. Швеция в «табакерке» // Вокруг света : журнал. — 2007. — № 11 (2806). — С. 163. Архивировано из первоисточника 8 Հունիսի 2017.
  2. Андерссон И. История Швеции = Ingvar Andersson. Sveriges historia. Stockholm, 1943 : [пер. с  швед.] / Пер. со швед. Н. А. Каринцева. Под ред. и с предисл. Я. Я. Зутиса. — М. : Издательство иностранной литературы, 1951. — 408 с.
  3. Базилевская Н. А., Белоконь И. П., Щербакова А. А. Глава 3. Систематика растений // Краткая история ботаники : [арх. 23 Մարտի 2016] / Отв. ред. Л. В. Кудряшов. — М. : Наука, 1968. — С. 26-41. — 311 с. — (Труды Московского общества испытателей природы. Том XXXI. Отдел биологический. Секция ботаники). — 8500 экз.
  4. Павлинов И. Я. Систематика современных млекопитающих. — 2-е изд. — М. : Изд-во Моск. ун-та, 2006. — С. 9. — 297 с. — ISSN 0134-8647.
  5. Бруберг Г. Карл фон Линней = Gunnar Broberg. Carl Linnaeus / Пер. с швед. Н. Хассо. — Стокгольм : Шведский институт, 2006. — 44 с. — ISBN 91-520-0914-9. - ISBN 978-91-520-0914-7
  6. Старков В. Ф. Очерки истории освоения Арктики. Том 2. Россия и Северо-восточный проход.. — М.: Научный мир, 2001.
  7. The Chronicle of Duke Erik(Swedish: "Erikskrönikan").
  8. Ericus Olai. — 1953.
  9. Савельева Е. А. Морская карта Олауса Магнуса и ее значение для европейской картографии / История географических знаний и открытий на Севере Европы.. — Л., 1973. — С. 59–87.
  10. Чернышева О.В Религия и церковь Швеции. От эпохи викингов до начала XXI века. — Москва: Наука, 2015. — ISBN 978-5-02-039184-0

ԳրականությունԽմբագրել