Գիսակ Մուրադյան

Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։


Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյան (ավազանի անունը՝ Մանուկ, նոյեմբերի 6, 1951(1951-11-06), Հալեպ, Սիրիա), Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ։

Գիսակ Մուրադյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Մանուկ
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անուն Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյան
Ծնվել է նոյեմբերի 6, 1951 (72 տարեկան)
Ծննդավայր Հալեպ
Ազգություն հայ
Հոգևոր աստիճան Արքեպիսկոպոս

Կենսագրություն

խմբագրել

Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 6-ին, Հալեպում։ Սովորել է Ղամիշլիի (Սիրիա) ազգային վարժարանում։ 1963 թվականին ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան, 1968 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1971 թվականին՝ կուսակրոն քահանա` ձեռամբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։ 1975 թվականին մեկնել է Բուենոս Այրես իբրև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հոգևոր հովիվ, միաժամանակ եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կրթական հաստատության նախակրթարանի բաժնի փոխտնօրեն։ 1982-1987 թվականներին սովորել է Բուենոս Այրեսի Քենեդիի անվան համալսարանում, ստացել հասարակական կապերի և լրագրության լիսենսիադուրայի վկայական։ 1990 թվականի հոկտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ձեռամբ Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս և նշանակվել Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ։ 1996 թվականի սեպտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով ստացել է արքության պատիվ և տիտղոս։ 1998-2002 թվականներին եղել է Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների հանձնախմբի նախագահ։ 2004 թվականի դեկտեմբերին վերընտրվել է նույն պաշտոնում[1]։

Թատերական աշխատանքներ

խմբագրել

Գիսակ արքեպիսկոպոսն ունի նաև բազմաթիվ թատերական աշխատանքներ, որոնցից կարևորագույնը «Բանտարկյալը» ներկայացումն է, որը 1998 թվականին ներկայացվել է Հայ կենտրոնի սրահում և Բուենոս Այրեսի Էլ Կլոպո թատրոնում[1]։

Իսպաներեն է թարգմանել Վաչե Ծ. վարդապետ Իգնատոսիանի «Աստվածամայրը», Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Ծիսական բառարանը» և Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թորոս Ջուղայեցու Սուրբ Պատարագի մեկնությունները` «Մեր Պատարագը» ընդհանուր խորագրի ներքո[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել