Գիշերը քննությունից առաջ։ Այժմ

«Գիշերը քննությունից առաջ։ Այժմ», ռեժիսոր Ֆաուստո Բրիցցիի իտալական երիտասարդական կատակերգություն։ Պրեմիերան կայացել է 2007 թվականի փետրվարի 14֊ին։ Ֆիլմը ստացել է տասնյակ պարգևներ (այդ թվում նաև TLR մրցանակը), իսկ ռեժիսորը ֆիլմի համար ստացել է արծաթյա ժապավեն՝ «Տարվա անձնավորություն» անվանակարգում։ Ի տարբերություն «Գիշերը քննությունից առաջ» ֆիլմի, որում ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1989 թվականին, այս ֆիլմում գործողությունները տեղափոխվել են 2006 թվական։

Գիշերը քննությունից առաջ։ Այժմ
իտալ.՝ Notte prima degli esami - Oggi
Երկիր Իտալիա
Ժանրկինոկատակերգություն
Թվական2007
Լեզուիտալերեն
ՌեժիսորՖաուստո Բրիցցի
ՊրոդյուսերՖուլվիո Լուչիզանո
Սցենարի հեղինակՄասիմիլիանո Բրաուն, Մարկո Մարտանի և Ֆաուստո Բրիցցի
ԴերակատարներՆիկոլաս Վապորիդիս, Ջորջիո Պանարիելլո, Կարոլինա Կրեսչենտինի, Սերենա Աուտիերի, Պաոլա Օնոֆրի, Էրոս Գալբիատի, Սառա Մաեստրի, Անդրեա դե Ռոզա, Կիարա Մաստալլի, Արմանդո Պիձուտի, Ֆրանկո Ինտերլենգի, Ռիկարդո Ռոսի, Clizia Fornasier?, Էնցո Սալվի, Roberto Ciufoli?, Պաոլո Բեռնարդինի, Ջորջիո Ֆալետտի և Ալեսանդրա Կոստանզո[1]
ԵրաժշտությունԲրունո Ձամբրինի
ՄոնտաժԼուչանա Պանդոլֆելլի
Պատմվածքի վայրՀռոմ
ԿինոընկերությունItalian International Film
Տևողություն102 րոպե

Սյուժե խմբագրել

Լուկա Մոլինարրին պատրաստվում է ավարտական քննություններին։ Մի անգամ նա փողոցով քայլելիս բախվում է մարդկանց ամբոխի, որոնք սկսում են կռվել բարձերով։ Այնտեղ նա հանդիպում է Ազուրային և սիրահարվում է վերջինիս։ Նրանք սկսում են իրար հետ ժամանակ անց կացնել և քննություններն անցնում են երկրորդ պլան։ Ազուրան աշխատում էր դելֆինարիումում, և ահա մի անգամ նա առաջարկ է ստանում աշխատել այլ քաղաքում, ու նա ոչինչ չասելով Լուկային հեռանում է։ Բայց Լուկային հաջողվում է հանդիպել աղջկան գնացքում։ Լուկան այդ գիշերն անցկացնում է Ազուրայի հետ և նրա հետ գնում է ուրիշ քաղաք, բայց հաջորդ օրը նա պետք է վերադառնար Հռոմ, որեվհետև հենց այդ օրն էր նրա քննությունը։

Դերերում խմբագրել

  • Նիկոլաս Վապորիդիս - Լուկա Մոլինարրի
  • Կարոլինա Կրեշենտինի - Ազուրա
  • Ջորջիո Պանարիելլո - Պաոլո Մոլինարրի
  • Պաոլա Օնոֆրի - Անտոնելլա Մոլինարրի
  • Սերենա Աութերի - ուսուցչուհի Էլիզաբեթ Պոլինարրի
  • Էրոս Գալբիաթի - Ռիչարդ
  • Անդրեա Դե Ռոզա - Մասսի
  • Սառա Մաեստրի - Էլիս
  • Կյառա Մաստալլի - Սիմոնա
  • Արմանդո Պիզզուտի - Ֆիլիպ
  • Ֆրանկո Ինտերլենգի - Լուիս (պապիկ)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմը հանդիսանում է թաքնված գովազդի ամենավառ օրինակներից մեկը Իտալիայում[2]։

Սաունդթրեք խմբագրել

  • Finley — Diventerai una star
  • Finley — Dollars & Cars
  • Luca Carboni — Malinconia
  • Julieta Venegas — Limon Y Sal
  • Queen — We Are the Champions
  • Queen — Don’t Stop Me Now
  • The Fratellis — Chelsea Dagger
  • The Feeling — Rose
  • The Feeling — Strange
  • The Pipettes — Pull Shapes
  • Flanders — By My Side
  • Alexia — Happy
  • Gemelli Diversi — Ancora un po'
  • The Fratellis — Henrietta

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «La notte prima degli esami oggi». 2007. Վերցված է 9-8-2010-ին. {{cite news}}: Unknown parameter |giorno= ignored (օգնություն); Unknown parameter |pubblicazione= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել