Գիշերային բնանկար։ Եգիպտոս

Մարտիրոս Սարյանի կտավ

«Գիշերային բնանկար։ Եգիպտոս», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1911 թվականին ստեղծած կտավը, որն ընդգրկված է Սարյան ընտանիքի հավաքածուում և ցուցադրվում է Սարյանի տուն-թանգարանում[1]։

Գիշերային բնանկար։ Եգիպտոս
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1911
բարձրություն47 սանտիմետր
լայնություն68 սանտիմետր
ժանրբնանկար
նյութստվարաթուղթ և տեմպերա
գտնվում էՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Սարյանը «Գիշերային բնանկար։ Եգիպտոս» կտավը ստեղծել է 1911 թվականին Եգիպտոս կատարած ճամփորդության տպավորությունների ներքո։ Սարյանի կտավները հիմնականում լուսավորված են արևի լույսով, իսկ «Գիշերային բնանկար։ Եգիպտոս» բնանկարն առանձնանում է լուսնի յուրահատուկ լուսավորությամբ։ Վարպետի մյուս նկարներում առկա է գունային հակադրություն, իսկ «Գիշերային բնանկար։ Եգիպտոս» կտավը ստեղծված է կապույտ, երկնագույն, փիրուզ, մոխրագույն երանգների սահուն ու նուրբ անցումներով։ Լուսնի լույսով ողողված եգիպտական գիշերում Սարյանը վրձնել է գյուղական տների հարթ պատերը, վեր ձգվող արմավենիների կանաչավուն ճյուղերը, գոմեշին։ Կտավում առկա է ներդաշնակություն և հանգստություն[2]։

  Ուղեկցիս գյուղում էինք։ Քայլում էինք նեղլիկ փողոցներով։ Փոքրիկ տնակների պատերին ստվերներ էին ձգել արմավենիները։ Դա մի հրաշք էր գույների և ձևերի իր նրբություններով։ Հենց այդ տպավորությամբ էլ նկարել եմ «Գիշերը Եգիպտոսում» աշխատանքը[3]։
- Մարտիրոս Սարյան
 


Տվյալներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գիշերային բնանկար։ Եգիպտոս»
  2. "Culture # 19, 20-րդ դարի հայ մշակույթ". issuu. Retrieved 2017 թ․ մարտի 5.
  3. «Մարտիրոս Սարյան, «Գրառումներ իմ կյանքից», գիրք առաջին, Երևան, 1966, էջ 74

Արտաքին հղումներ խմբագրել