Գիշերածին

բույսերի տեսակ
(Վերահղված է Գիշերազվարճից)
Գիշերածին
Գիշերածին
Գիշերածին
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Գիշերածինազգիներ (Nyctaginaceae)
Ցեղ Mirabilis
Տեսակ Գիշերածին (M. jalapa)
Միջազգային անվանում
Mirabilis jalapa

Գիշերածին, Միրաբիլիս յալապա կամ Միրաբիլիս լուծողական (լատին․՝ Mirábilis jalápa), գիշերածինազգիների ընտանիքի բազմամյա, պալարավոր խոտաբույս։ Ցողունները ունեն մոտ մեկ մետր բարձրություն։ Տերևները ձվաձև են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղիկները ձագարաձև են, բուրավետ, սպիտակ, դեղին և կարմիր, կուլտուրական սորտերինը՝ երբեմն զոլավոր՝ հավաքված ողկուզաձև ծաղկաբույլերում։ Ծաղիկները երեկոյան բացվում, իսկ առավոտյան փակվում, ամպամած օրերին բացված են մնում նաև ցերեկը։ Բազմանում է հիմնականում սերմերով։ Հայրենիքը Մեքսիկան է[1]։ Վայրի վիճակում հանդիպում է Ամերիկայի արևադարձային շրջաններում։ Տարածված դեկորատիվ բույս է։

Անվան ստուգաբանությունը խմբագրել

Անունն առաջացել է լատին․՝ Mirabilis՝ «զարմանալի»[1] բառից և Jalapa (Յալապա կամ Խալապա)՝ ոչ ճիշտ տեղանուն Հարավային և Կենտրոնական Ամերիկայում վայրը նշելու համար[2]։

Բուսաբանական նկարագրություն խմբագրել

 
 
 

Կան վայրեր, որտեղ բազմաամյա 30—80 սմ երկարությմաբ խոտաբույսը աճեցվում է որպես միաամյա բույս։ Արմատները այտուցված են, պալարանման։ Ցողունը ուղիղ է, խիտ ճյուղավորումով, կարմրավուն, որը ներքին մասում փայտանում է։ Տերևները հասարակ են, հանդիպակած, ձվաձևային տեսքով, ամբողջական[1][3]։

Պատյանաձև ծաղկաբույլը պարունակում է 3—5 նստակյաց ծաղիկներ, որոնք շրջապատված են թեփուկաթևավոր փաթաթանով։ Նրանք բացվում են օրվա երկրորդ կեսին, առաջացնում են սուր բույր և այս կերպ նրանք գրավում են գիշերային թիթեռներին, Բրաժնիկի ընտանիքին (Sphingidae) (փոշոտում)[4]։ Ծաղիկները ձագարաձև են, մինչև 2,5 սմ տրամագծավ։ Թերթերը սերտաճում են, երբ արդեն առաջացել է ձագարաձև պսակը, դա կարող են լինել բազմազան գույների՝ սպիտակ, վարդագույն, մանուշակագույն, կարմր և դեղին, նաև բազմազան փոփոխական գույների։ Պտուղը բավականին մեծ սերմ է, այն մուգ դարչնագույն է և ունի հինգ սուր կող, պարունակում է միայն սերմ[1][5]։

Գենետիկա խմբագրել

Մոտ 1900 թվականին Կառլ Կորենսը օգտագործեց գիշերային գեղեցկուհուն ոչ քրոմոսոմային ժառանգականությունը ուսումնասիրելու համար։ Նա օգտագործեց բույսի խայտաբղետ տերևները, որպեսզի ապացուցի, որ, բջջակորիզից բացի, գոյություն ունեն ֆենոտիպի վրա ազդող այլ գործոններ, այլ ոչ թե Մենդելի առաջին օրենքից բխող[6]։ Կորենսը եզրակացրեց, որ տերևների գույնը ժառանգեցվում է միայն մի բույսից[6]։

Բացի այդ, կարմիր ու սպիտակ բույսերի խաչասերումից առաջանում են վարդագույնները, այլ ոչ թե կարմիր սերունդ։ Այդ դեպքում դիտարկվում է մենդելյան ժառանգականության օրենքի յուրահատուկ տարբերակ, քանի որ երկու գեներն էլ համարժեք են և ոչ մեկը չի գերակշռում մյուսի հանդեպ։ Այս ֆենոմենը ստացել է ոչ լրիվ դոմինանտություն անվանումը[7]։

Գյուղատնտեսական արժեքը և կիրառությունը խմբագրել

Սննդային օգտագործումը խմբագրել

Բույսի տերևները կարելի է օգտագործել սննդի մեջ։ Ծաղիկներն օգտագործվում են սննունդը ներկելու համար։ Ծաղիկներից ստացած վարդագույն ներկը օգտագործում են թխվածքներ և ժելե ներկելու համար[8].:

Բժշկական օգտագործումը խմբագրել

Բույսի մասերը ունեն միզամուղ և վերքի բուժման հատկություններ։ Պալարները ունեն լուծողական ազդեցություն։ Տերևները օգտագործում են բորբոքումները նվազեցնելու համար, իսկ նրանց եփուկը օգտագործում են թարախակույտը բուժելու համար։ Տերևների հյութը կարելի է օգտագործել վերքերը բուժելու համար։

Մի քանի տեսակի սերմերը օգտագործում են կոսմետիկայի կամ ներկի համար[8]։ Սերմերը համարում են թունավոր[9]։

Դեկորատիվ օգտագործումը խմբագրել

Գիշերային գեղեցկուհուն ծագել է Հարավային Ամերիկայի Արևադարձներում, սակայն հիմա այդ տեսակը կլիմայավարժված է արևադարձային և տաք չափավոր կլիմա ունեցող շրջաններում։ Ցուրտ չափավորած շրջաններում բույսի վերգետնյա հատվածը մահանում է առաջին ցրտից, և աճում է հաջորդ գարնանը հողում պահպանված պալարներից։ Ամենից լավ նա աճում է բաց արևի տակ։ Բույսը շատ արագ է բազմանում և գրավում է ամբողջ այգին։ Կան այգեպաններ, որոնք խորհուրդ են տալիս ցանելուց առաջ թրջել սերմերը, բայց դա խիստ անրաժեշտ չէ[1][10]։

Օգտագործումը ացտեկների մոտ խմբագրել

«Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմություն» ստեղծագործությունում (1547—1577 թվականներ) Բերնորդինո դե Սահագուն, տեսնելով ացտեկների տեղեկությունները բույսի հատկությունների մասին, բերեց բազմազան տեղեկություններ, գիշերային գեղեցկուհու մասին, մասնավորապես այն մասին, որ.

  Ացոմատլ, կամ ացոյատլ։ Այն անուշահոտ է, թունդ բուրմունքով։ Այն ունի ծաղիկներ, շատ գույներ։ Այն ունի տերևներ, հաստ տերևներ։ Այն տալիս է շատ ստվեր։ Նրա ճյուղերը սկավառակի տեսք ունեն, ստեղծում է սկավառակը իր ճյուղերով։ Այն տեղում, որտեղ առատ է ացոմատլը, մնում է գարշոհոտությունը, այն գարշահոտ է։ Նա տալիս է ստվեր, նա շարունակում է տալ ստվեր[11]։  

Տեսակներ խմբագրել

Առանձնացվում են հետևյալ տեսակները.

  • Mirabilis jalapa var. jalapa
  • Mirabilis jalapa var. procera (Bertol.) Choisy[12]:

Հոմանիշները խմբագրել

  • Jalapa congesta Moench
  • Jalapa officinalis Garsault
  • Mirabilis ambigua Trautv.
  • Mirabilis pedunculata Stokes
  • Mirabilis planiflora Trautv.
  • Mirabilis pubescens Zipp. ex Span.
  • Mirabilis suaveolens Billb. ex Beurl.
  • Mirabilis xalapa Noronha
  • Nyctago hortensis Juss. ex Roem. & Schult.
  • Nyctago jalapae (L.) DC.
  • Nyctago versicolor Salisb[13].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Энциклопедия декоративных садовых растений: Мирабилис ялапа, или Ночная красавица».
  2. «Online Etymology Dictionary: Mirabilis jalapa».
  3. «Encyclopedia Britannica: Mirabilis jalapa».
  4. «UCLA Mildred E. Mathias Botanical Garden». Botgard.ucla.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Ялапа, растения». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. 6,0 6,1 Miko, I. Non-nuclear genes and their inheritance. Nature Education 1(1), (2008)
  7. Инге-Вечтомов С.Г. Генетика с основами селекции. — СПб.: Издательство Н-Л, 2010. — С. 41. — 718 с. — ISBN 978-5-94869-105-3
  8. 8,0 8,1 «Mirabilis jalapa Marvel Of Peru PFAF Plant Database». Pfaf.org. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  9. «h2g2 - Four O'Clocks - Night Blooming Beauties». Bbc.co.uk. 2002 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
  10. «Plants For A Future: Mirabilis jalapa».
  11. Саагун, 2013, с. 198.
  12. Результаты поиска Mirabilis jalapa на The Plant List
  13. Կաղապար:TPL(Ստուգված է 4 Նոյեմբերի 2012)

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 73