Գինու և Ղրիմի թատրոն

թանգարան Յալթայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գինու թանգարան (այլ կիրառումներ)

Գինու և Ղրիմի թատրոն (ռուս.՝ Театр вина и Крыма), թանգարան Ղրիմի Յալթա քաղաքում, որը գործում է 2011 թվականից։ Այն պատմում է Ղրիմում խաղողագործության և գինեգործության մասին։

Գինու և Ղրիմի թատրոն
Տեսակթանգարան
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնադրվել է2011
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Գինու և Ղրիմի թատրոն

Հասցեն՝ ք. Յալթա, Ռուզվելտի փողոց, 1։

Պատմություն խմբագրել

Յալթայի գինու թատրոնն իր դռները զբոսաշրջիկների առջև բացել է 2011 թվականի օգոստոսի 16-ին։ Բացման արարողությանը, որը կայացել է Քաղաքի օրը, ներկաները փորձել են Ղրիմի լավագույն գինիները, դիտել են թատերական բեմականացումներ, մասնակցել են շամպայնի շշի բացման մրցույթի։

Թանգարանում կարելի է ծանոթանալ Ղրիմում խաղողագործության և գինեգործության պատմությանը, ինչպես նաև իմանալ բնագավառին առչվող շատ այլ բաներ։

Այս թանգարանը գտնվում է Յալթայի կենտրոնական մասում գտնվող հինավուրց առանձնատանը։ Գինու թատրոնը բաղկացած է մի քանի ցուցասրահից, որոնք բաժանված են բաժանմունքների։ Սրահներից մեկը կինոթատրոն է, որտեղ հյուրերը դիտում են Ղրիմում գինեգործության ծագման և զարգացման մասին ֆիլմ։ Բացի այդ, ֆիլմը պատմում է Ղրիմի գինիների ամենահայտնի ապրանքանիշերի պատմության մասին, որոնք ստացել են ճանաչում ամբողջ աշխարհում։

Երկրորդը համտեսասրահ է։ Այստեղ, լսելով ուղեկցորդին, հյուրերը կարող են համտեսել տարբեր գինիներ՝ գնահատելով դրանց համն ու հոտը։ Ցանկության դեպքում կարելի է դիտել գինու մառանը, այնուհետև գնալ տեղի գինու խանութ և ձեռք բերել գինիներ։

Թանգարանում կա ավելի քան 800 ցուցանմուշ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են գինու արտադրությանը։ Այստեղ ցուցադրվում են նաև ինչպես Ղրիմի ժամանակակից, այնպես էլ ավելի վաղ ժամանակներում ապրած նկարիչների կտավները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։

Աղբյուրներ խմբագրել