Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գինու թանգարան (այլ կիրառումներ)

Գինու թանգարան (բուլղար․՝ Музей на виното), գտնվում է հյուսիսկենտրոնական Բուլղարիայի Պլևեն քաղաքում։ Բացվել է 2008 թվականի սեպտեմբերի 17-ին և զբաղեցնում է պլևենյան Քայլիկ այգում իրական քարայրը՝ շուրջ 5 կմ քաղաքի կենտրոնից հեռու։

Գինու թանգարան
Տեսակքարանձավ և գինու թանգարան
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՊլևեն
ՎայրՊլևեն
Հիմնադրվել է2008
Քարտեզ
Քարտեզ

Նկարագիր խմբագրել

Թանգարանը ֆրանսիական և բուլղարական ճարտարապետության, դիզայներների, էնոլոգների, ինչպես նաև 1877 թվականի Պլենևյան դյութազներգության համայնապատկերի Պլևենյան տարածաշրջանային թանգարանի համակարգողների համատեղ գործունեության արդյունքն է։ Քարայրը, որտեղ գտնվում է թանգարանը, գտնվում է ջրամբարի տարածքում։ Թանգարանը կազմված է 5 սրահից և զբաղեցնում է 650 մ² տարածք[1]:

Գինիների թանգարանի հավաքածուն իր մեջ ներառում է բոլոր գինեգործական շրջանների շուրջ 6000 շիշ բուլղարական գինի, որոնք հասանելի են համտեսումների և գնումների համար։ Բացի դրանից, թանգարանը կարող է պարծենալ, քանի որ ունի տարածաշրջանի ամենամեծ հավաքածուն (30-ից 90 տարի հնեցման)[1]։ Թանգարանի պատմական սրահում ներկայացվում են գինեգործության և խաղողագործության հետ կապված իրեր՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր։ Գինու մառանը առաջարկում է բուլղարական բոլոր տարածաշրջանների գինիներ, որոնք պահվում են ֆրանսիական կաղնուց պատրաստված 100 տակառներում։ Գինու թանգարանի հավաքածուն պատկանում է Պետկովին, ով ներդրել է շուրջ 300 000 ամերիկյան դոլար ջերմաստիճանի կարգավորման համակարգ, հատակի, քարայրի լուսավորության համար, որտեղ էլ գտնվում է թանգարանը[2]։

Պլևենը գտնվում է գինեգործական տարածաշրջանի սրտում՝ Դանուբի հարթավայրում։ Քաղաքը նաև գինեգործության կրթության կենտրոն է, քանի որ այստեղ է գտնվում բուլղարական առաջին և միակ հատուկ միջնակարգ դպրոցը՝ Ալեքսանդր Ստամբոլիյսկու անվան պրոֆեսիոնալ խաղողագործության և գինեգործության միջնակարգ դպրոցը, որը ստեղծվել է 1890 թվականին։ Խաղողագործության և էկոլոգիայի ազգային համալսարանը ստեղծվել է 1902 թվականին գինու մասնագետ Վիալու հանձնարարմամբ։ Համալսարանը նույնպես գտնվում է Պլևեն քաղաքում[3]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. «About the Museum». Wine Museum. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 1 февраля 2019-ին.
  2. «Историческо развитие» (Bulgarian). Професионална гимназия по лозарство и винарство „Ал. Стамболийски“ — гр. Плевен. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «История» (Bulgarian). Институт по лозарство и винарство, Плевен. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 1 февраля 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինու թանգարան (Պլևեն)» հոդվածին։