Գինեծաղիկ գազարատերև

բույսերի տեսակ
Գինեծաղիկ գազարատերև
Գինեծաղիկ գազարատերև
Գինեծաղիկ գազարատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Գինեծաղիկ (Oenanthe)
Տեսակ Գինեծաղիկ գազարատերև (O. silaifolia)
Միջազգային անվանում
Oenanthe silaifolia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Գինեծաղիկ գազարատերև (լատին․՝  Oenanthe silaifolia), հովանոցավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա խոտաբույս է։ Ունի 25-50 սմ բարձրություն և պալարանման հաստացած արմատներ։ Արմատամերձ տերևները կրկնակի-եռակի փետրաձև հատված են։ Ճառագայթները 3-10-ն են, որոնք պտղի ժամանակ թեթևակի հաստացած են և սեղմված։ Ծածկոցը, որը հովանոցիկներից կարճ է, ունի 7-11 թերթիկ։ Բաժակի ատամները նշտարաձև են, պտղի ժամանակ պահպանվող։ Պտուղները պրիզմաձև են, 2-2,5 մմ երկարությամբ, առանց ազատ սյունի[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստական շրջանում և Արտաշատի շրջակայքում։ Աճում է նաև Նախակովկասում, Մեծ Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Եվրոպայում, Հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Անատոլիայում, Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրության վրա։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում է հունիս-հուլիս ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տեսակին սպառնացող հիմնական վտանգներն են՝ սահմանափակ տարածման շրջանները, մելիորացիան, գյուղատնտեսական հանդակների ընդլայնումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-Ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինեծաղիկ գազարատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինեծաղիկ գազարատերև» հոդվածին։