Գինեգույն, Ակոռի, Ակոռո ջուր, Գարաուրտ, Գինա, Գինա վտակ, Գինո գետ, Գինվո գետ, Կարասու, Սև ջուր, գետակ Թուրքիայում, Արաքսի ավազանում, նրա աջակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Մեծ Մասիսի հյուսիսային փեշերից և, ոռոգելով Ակոռի գյուղի այգիներն ու դաշտերը, միանում է Արաքսին։ Մովսես Խորենացին հիշատակում է Գինա ձևով։ Հետագայում կոչվել է Ակոռի գյուղի անունով, ապա նաև՝ Կարասու։ Ըստ ավանդության, որ պատմում է Մովսես Խորենացին սրա ակունքների մոտ է Արտավազդը գահավիժել անդունդը։ Գետակից հյուսիս-արևմուտք, Փոքր Մասիսի ստորոտին գտնվում էր Երևանի սարդար Հուսեյին խանի պալատ-ամառանոցը՝ Սարդար-բուլաղը, իր սառնորակ աղբյուր-ավազանով, որ կործանվեց 1840 թվականի հունիսին երկրաշարժից։ Ղևոնդ Ալիշանը հնարավոր է համարում նույնացնել Թաքյալթու գետակին[1]։

Գինեգույն
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Տեղակայում
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԻգդիրի մարզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 865 — 992 էջ։