Գիեդրիուս Առլաուսկիս

ֆուտբոլիստ
(Վերահղված է Գիեդրիուս Արլաուսկիսից)

Գիեդրիուս Առլաուսկիս (լիտ.՝ Giedrius Arlauskis, դեկտեմբերի 1, 1987(1987-12-01)[1], Տելշյայ, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, անգլիական «Ուոթֆորդ» ֆուտբոլային ակումբի և Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը։

Գիեդրիուս Արլաուսկիս
Գադրյուս Արլաուսկին
Անձնական տվյալներ
Ազգությունը լիտվացի
Քաղաքացիությունը Լիտվա Լիտվա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 1, 1987(1987-12-01)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Տելշյայ, Լիտվական ԽՍՀ
Հասակ 1,91
Քաշ 85
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ուոթֆորդ ՖԱ
Համար 34

Կարիերա խմբագրել

2008-2009 թվականների մրցաշրջանում ռումինական «Ունիրիա» ֆուտբոլային ակումբը հաղթել է մրցաշրջանում, և Առլաուսկիսը ճանաչվել է լիգայի լավագույն դարպասապահ[2]։

2009-2010 թվականների մրցաշրջանում, չնայած իր կրտսեր տարիքին, նա եղել է ռումինական ակումբի հիմնական դարպասապահը։ 2010 թվականի օգոստոսի 20-ին պայմանագիր է կնքել ռուսական «Ռուբին» ֆուտբոլային ակումբի հետ[3]։

Ռուսական լիգայում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի նոյեմբերի 20-ին՝ մրցելով Սանկտ Պետերբուրգը ներկայացնող «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հետ[4]։

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի, և թիմերից յուրաքանչյուրը հեղինակել է 2-ական գնդակ։ 2011 թվականի փետրվարի 17-ին լիտվացի ֆուտբոլիստը հանդես է եկել իր առաջնելույթով Եվրոպա լիգայում[5][6]։

Առաջին հանդիպումը կայացել է հոլանդական Տվենտե ֆուտբոլային ակումբի դեմ և ավարտվել ռուսական ակումբի պարտությամբ. հոլանդացիները հաղթել են 2 գնդակի առավելությամբ[7]։

2014 թվականի ամռանը Առլաուսկիսը տեղափոխվել է ռումինական «Ստյաուա»։ Ռումինական ակումբում մնացել է շատ քիչ և մի քանի ամիս անց տեղափոխվել է անգլիական Պրեմիեր լիգա՝ Ուոթֆորդ ՖԱ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Лучший вратарь сезона
  3. Гедрюс Арлаускис — игрок «Рубина»
  4. Шаронов и Арлаускис покинут «Рубин»
  5. Арлаускис перешел в «Стяуа»
  6. Литовский вратарь «Рубина» Арлаускис стал игроком «Стяуа»
  7. Арлаускис: в «Рубин» я переходил из-за денег, и это был неправильный выбор
  8. «OFFICIAL: Giedrius Arlauskis Signs». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիեդրիուս Առլաուսկիս» հոդվածին։