Գիեդրիուս Առլաուսկիս
Գիեդրիուս Առլաուսկիս (լիտ.՝ Giedrius Arlauskis, դեկտեմբերի 1, 1987[1], Տելշյայ, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լիտվացի ֆուտբոլիստ, անգլիական «Ուոթֆորդ» ֆուտբոլային ակումբի և Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը։
Գադրյուս Արլաուսկին | |||
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը | լիտվացի | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 1, 1987[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Տելշյայ, Լիտվական ԽՍՀ | ||
Հասակ | 1,91 | ||
Քաշ | 85 | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 34 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
ԿարիերաԽմբագրել
2008-2009 թվականների մրցաշրջանում ռումինական «Ունիրիա» ֆուտբոլային ակումբը հաղթել է մրցաշրջանում, և Առլաուսկիսը ճանաչվել է լիգայի լավագույն դարպասապահ[2]:
2009-2010 թվականների մրցաշրջանում, չնայած իր կրտսեր տարիքին, նա եղել է ռումինական ակումբի հիմնական դարպասապահը։ 2010 թվականի օգոստոսի 20-ին պայմանագիր է կնքել ռուսական «Ռուբին» ֆուտբոլային ակումբի հետ[3]:
Ռուսական լիգայում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի նոյեմբերի 20-ին՝ մրցելով Սանկտ Պետերբուրգը ներկայացնող «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հետ[4]:
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի, և թիմերից յուրաքանչյուրը հեղինակել է 2-ական գնդակ։ 2011 թվականի փետրվարի 17-ին լիտվացի ֆուտբոլիստը հանդես է եկել իր առաջնելույթով Եվրոպա լիգայում[5][6]:
Առաջին հանդիպումը կայացել է հոլանդական Տվենտե ֆուտբոլային ակումբի դեմ և ավարտվել ռուսական ակումբի պարտությամբ. հոլանդացիները հաղթել են 2 գնդակի առավելությամբ[7]:
2014 թվականի ամռանը Առլաուսկիսը տեղափոխվել է ռումինական «Ստյաուա»: Ռումինական ակումբում մնացել է շատ քիչ և մի քանի ամիս անց տեղափոխվել է անգլիական Պրեմիեր լիգա՝ Ուոթֆորդ ՖԱ[8]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Лучший вратарь сезона
- ↑ Гедрюс Арлаускис — игрок «Рубина»
- ↑ Шаронов и Арлаускис покинут «Рубин»
- ↑ Арлаускис перешел в «Стяуа»
- ↑ Литовский вратарь «Рубина» Арлаускис стал игроком «Стяуа»
- ↑ Арлаускис: в «Рубин» я переходил из-за денег, и это был неправильный выбор
- ↑ «OFFICIAL: Giedrius Arlauskis Signs»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-04-ին։ Վերցված է 2016-01-04