«Գթասրտության գնացք» (ռուս.՝ «Поезд милосердия»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ[1], որը 1964 թվականին բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Իսկանդեր Խամրաևի կողմից[2]: Վերա Պանովայի «Спутники» վիպակի առաջին էկրանավորումն է։

Picto infobox cinema.png
Գթության գնացք
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքQ105189255?
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորIskander Khamrayev?
Սցենարի հեղինակՎերա Պանովա
ԴերակատարներՎալենտին Զուբկով, Mikhail Yekaterininsky?, Ալլա Տարասովա, Ժաննա Պրոխորենկո և Եվգենի Լեբեդև
ՕպերատորKonstantin Ryzhov?
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն87 րոպե

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1965 թվականի փետրվարի 22-ին։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է սանիտարական գնացքի մարտական առօրյայի մասին։ Սանիտարական էշելոնները Հայրենական մեծ պատերազմի տարիներին անվանել են «կյանքը փրկող գնացքներ»։ Նման գնացքներից մեկում առաջին անգամ հանդիպել են տարբեր բնավորության, տարիքի և սովորությունների մարդիկ: Չորս տարի պատերազմի ճանապարհներով շրջում է գթասրտության գնացքը՝ ճակատից տարհանելով վիրավորներին։

ԴերերումԽմբագրել

  • Վալենտին Զուբկով – Դանիլով
  • Միխայիլ Եկատերինինսկի – Բելով
  • Էմմա Պոպովա – Յուլյա Դմիտրիևնա
  • Ժաննա Պրոխորենկո – Լենա Օգորոդնիկովա
  • Եվգենի Լեբեդև – Սուպրուգով
  • Գալինա Դաշևսկայա – Ֆաինա
  • Ելենա Կորոլյովա – Վասկա Բուրենկո
  • Վլադիմիր Ռեցեպտեր – Նիզվեցկի

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վերա Պանովա
  • Ռեժիսոր՝ Իսկանդեր Խամրաև
  • Գլխավոր օպերատոր՝ Կոնստանտին Ռիժով
  • Նկարիչ՝ Միխայիլ Իվանով
  • Կոմպոզիտոր՝ Մարատ Կամիլով

1944 թվականի դեկտեմբերին թերթի խմբագրության հանձնարարությամբ Վերա Պանովան երկու ամսվա ընթացքում չորս չվերթ է կատարել № 312 «օրինակելի» ռազմասանիտարական գնացքով դեպի մարտերի վայրեր՝ տարհանելու վիրավորների, որից հետո հրապարակել է «Спутники» (1946, Ստալինյան մրցանակ, 1947) վիպակը, որը գրողին լայն ընթերցողական ճանաչում է բերել:

«Գթասրտության գնացքը» ֆիլմը Վերա Պանովայի վիպակի առաջին էկրանավորումն է։ 1975 թվականին ռեժիսոր Պյոտր Ֆոմենկոն այդ վիպակի հիման վրա բեմադրել է «Մնացած ամբողջ կյանքում» քառասերիանոց գեղարվեստական ֆիլմը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել