Գերտրուդ Էլայոն
Գերտրուդ Էլայոն (անգլ.՝ Gertrude B. Elion, հունվարի 23, 1918[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք - փետրվարի 21, 1999[1][2][3][…], Չափել Հիլ, Հյուսիսային Կարոլինա), ամերիկացի կենսաքիմիկոս, դեղագետ, ով իր երկարամյա ղեկավար Ջորջ Հիտչիգսի և Ջեյմս Բլեքի հետ համատեղ 1988 թվականին «դեղերի թերապիայի կարևոր սկզբունքների հայտնաբերման համար» արժանացել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի: Աշխատելով մենակ, ինչպես նաև Հիտչիգսի և Բլեքի հետ, Էլայոնը մշակել է մի շարք նոր դեղեր` օգտագործելով նորարարական հետազոտական մեթոդներ, որոնք հետագայում հանգեցրին ՁԻԱՀ-ի AZT (զիդովուդին) դեղամիջոցի զարգացմանը: Էլայոնը մշակել է առաջին իմունոպրեսիվ դեղը՝ ազատիոպրինը, որն օգտագործվում է օրգանների փոխպատվաստման համար:
ԿենսագրությունԽմբագրել
Էլայոնը ծնվել է 1918 թվականին Նյու Յորքում[10]՝ լիտվացի գաղթական ատամնաբույժ Ռոբերտ Էլայոնի և լեհ գաղթական Բերտա Կոհենի ընտանիքում: Նրա ընտանիքը կորցրել է իր հարստությունը 1929 թվականի Ֆոնդային բորսայի փլուզումից հետո[11]: Երբ Էլայոնը 15 տարեկան էր, նրա պապը մահացավ քաղցկեղից, որից հետո նա ցանկացավ անել հնարավոր ամեն ինչ՝ փորձելու և բուժելու հիվանդությունը[12][13]: 1937 թվականին կենսաքիմիկոսի որակավորում է ստացել Հանթեր քոլեջից[14], 1941 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը՝ միաժամանակ աշխատելով որպես ավագ դպրոցի ուսուցիչ: Էլայոնի տասնհինգ կրթաթոշակների դիմումները մերժվել են գենդերային խնդիրների պատճառով, և նա ընդունվել է քարտուղարության դպրոց և վեց շաբաթ հետո աշխատանք գտել[11]:
Չկարողանալով ստանալ շրջանավարտ հետազոտողի պաշտոն՝ Great Atlantic and Pacific Tea Company ամերիկյան ընկերության սուպերմարկետում աշխատել է սննդի որակի վերահսկող[11] և Նյու Յորքի սննդի լաբորատորիայի համար փորձարկել է թթուների թթվայնությունը և մայոնեզի մեջ օգտագործվող ձվի դեղնուցի գույնը: Հետագայում տեղափոխվել է Նյու Յորքի Տակահոյի (այժմ՝ GlaxoSmithKline) Burroughs-Wellcome դեղագործական ընկերություն և եղել Ջորջ Հ. Հիտչիգսի ասիստենտը[15][16][17][18][19][20]: Հիտչիգսն օգտագործում էր դեղերի զարգացման նոր եղանակ: Նա հավատում էր, որ եթե կարողանա խաբել քաղցկեղային բջիջներին` աճի համար արհեստական միացությունների ընդունման համար, դրանք կարող են քանդվել, առանց նորմալ բջիջները ոչնչացնելու[11]: Էլայոնը սկսել է աշխատել պուրիների հետ և 1950 թվականին մշակել է հակաքաղցկեղային տիոգուանի և մերկապտոպուրին դեղամիջոցները[11]:
Էլայոնը սկսել է հաճախել Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական գիշերային դպրոց (այն ժամանակ՝ Բրուքլինի պոլիտեխնիկական ինստիտուտ), սակայն երկար տարիներ անց նրան տեղեկացրին, որ կես-դրույքի հենքով չի կարողանա շարունակել իր դոկտորիականը և պետք է հրաժարվի իր աշխատանքից և գնա լիարժեք դպրոց: Էլայոնը որոշեց հրաժարվել դոկտորի կոչումից և շարունակել աշխատել[14]: Նա դոկտորի կոչում չի ստացել[21], բայց հետագայում Նյու Յորքի համալսարանի Տանդոն պոլիտեխնիկական դպրոցից (այն ժամանակ՝ Նյու Յորքի համալսարանի պոլիտեխնիկական դպրոց) 1989 թվականին ստացել է պատվավոր դոկտորի և 1998 թվականին Հարվարդի համալսարանի գիտության դոկտորի կոչում:
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
1988 թվականին «դեղերի թերապիայի կարևոր սկզբունքների հայտնաբերման համար» Ջորջ Հիտչիգսի և Ջեյմս Բլեքի հետ արժանացել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի[22]: 1991 թվականին արժանացել է ԱՄն գիտության ազգային մեդալի[23], 1997 թվականին՝ Լեմելսոնի անվան մրցանակի, 1998 թվականին՝ Գարվան-Օլին մեդալի:
ԱնդամակցությունԽմբագրել
1990 թվականին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[24], 1991 թվականին՝ Բժշկության ազգային ինստիտուտի անդամ, ինչպես նաև Ամերիկայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ[25], 1995 թվականին՝ Թագավորական ընկերության օտարերկրյա անդամ (ForMemRS)[10]:
1991 թվականին դարձել է առաջին կինը, ով ընդգրկվել է Ազգային գյուտարարների փառքի սրահում[26]:
Անձնական կյանքԽմբագրել
Նյու Յորքի համալսարանում սովորելու ընթացքում հանդիպել է Լեոնարդ անունով մի վիճակագրագետի, ով մահացել է սրտի փականների մանրէների վարակից: Էլայոնը երեխաներ չի ունեցել: Նրա հոբբիներից են եղել լուսանկարչությունը, ճամփորդությունը, երաժշտություն լսելը[27]: Մահացել է Հյուսիսային Կարոլինայում 1999 թվականին՝ 81 տարեկան հասակում[11]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 American National Biography — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ http://www.nasonline.org/member-directory/deceased-members/1653.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 6,0 6,1 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 415. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/1988/elion-bio.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/gertrude-belle-elion/
- ↑ 10,0 10,1 Avery Mary Ellen (2008)։ «Gertrude Belle Elion. 23 January 1918 -- 21 February 1999»։ Biographical Memoirs of Fellows of the Royal Society 54: 161–168։ doi:10.1098/rsbm.2007.0051
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Stille Darlene R. (1995)։ Extraordinary Women Scientists։ Childrens Press
- ↑ Larsen Kristine։ «Gertrude Elion 1918 – 1999»։ Jewish Women's Archive Encyclopedia։ Վերցված է նոյեմբերի 1, 2016
- ↑ Bertha and Gertrude Elion | Jewish Women's Archive. Jwa.org. Retrieved on May 12, 2014.
- ↑ 14,0 14,1 Elion Gertrude։ «Les Prix Nobel»։ Nobel Foundation։ Վերցված է February 21, 2014
- ↑ Autobiography of Elion at NobelPrize.org
- ↑ Biographical Memoirs of Elion by Mary Ellen Avery
- ↑ Women of Valor exhibit on Gertrude Elion at the Jewish Women's Archive
- ↑ Lawrence K Altman for the New York Times. February 23, 1999 Gertrude Elion, Drug Developer, Dies at 81
- ↑ Gertrude B. Elion, Biography of Gertrude B. Elion, Jewish Women Encyclopedia
- ↑ Katherine Bouton for the New York Times. January 29, 1989 The Nobel Pair
- ↑ «George Hitchings and Gertrude Elion»։ Chemical Heritage Foundation։ Վերցված է նոյեմբերի 1, 2016
- ↑ Wasserman Elga R.։ The door in the dream : conversations with eminent women in science։ Joseph Henry Press։ էջ 46։ ISBN 0-309-06568-2
- ↑ Staff։ «The President's National Medal of Science: Recipient Details: GERTRUDE B. ELION»։ National Science Foundation։ Վերցված է October 20, 2012
- ↑ «Gertrude B. Elion»։ National Academy of Sciences։ Վերցված է July 26, 2014
- ↑ «Book of Members, 1780–2010: Chapter E»։ American Academy of Arts and Sciences։ Վերցված է July 25, 2014
- ↑ Staff։ «Invent Now: Hall of Fame: Gertrude Belle Elion»։ National Inventors Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից September 1, 2012-ին։ Վերցված է October 20, 2012
- ↑ Staff (1988)։ «The Nobel Prize in Physiology or Medicine 1988: Sir James W. Black, Gertrude B. Elion, George H. Hitchings»։ Nobelprize.org։ Վերցված է October 20, 2012