Գերտրուդա Բերգ
Գերտրուդա Բերգ (անգլ.՝ Gertrude Berg, իրական անունը՝ Թիլի Էդելշտեյն, հոկտեմբերի 3, 1899[1][2][3] կամ հոկտեմբերի 3, 1898[4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 14, 1966[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիակացի դերասանուհի, կոմիկ և սցենարիստ, հիսունականների սկզբներից գրանցված է «Հոլիվուդի սև ցուցակում»։ Հերտրուդա Բերգը համարվում է հեռուստատեսության պատմության մեջ առաջին կինը, որը ղեկավարել, ստեղծել և խաղացել է գլխավոր դեր իր հեղինակային ներկայացման մեջ։ Նա ճանաչում է ձեռք բերել իր հեղինակային «Հոլդբերգներ» ներկայացումը բեմադրելուց հետո, որը հեռարձակվում էր 1929-1946 թվականները ամերիկյան ռադիոյով, իսկ 1949 թվականից՝ ամերիկյան հեռուստատեսությամբ[5]։
![]() | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1899[1][2][3] կամ հոկտեմբերի 3, 1898[4] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 14, 1966[1][2][3] |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Washington Irving High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, դրամատուրգ, ռադիոհաղորդավար, գրող, կինոդերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կյանք և կարիերաԽմբագրել
Թիլի Էդելշտեյնը ծնվել է 1898 թվականին Հարլեմում։ 20 տարեկանում ամուսնացել է և շուտով ունեցել 2 երեխա, իսկ հետագայում սովորել է Նյու Յորքի թատրոնում։ Նրա ամուսինը շաքարի գործարանում էր աշխատում, դժբախտ պատահարի հետևանքով հրկիզվել է։ Իր մեծ ընտանիքին կերակրելու նպատակով Հերտրուդա Բերգը նախագծել է կիսաինքնակենսագրական կատակերգական ներկայացում ‹‹Հոլդբերգները›› ՝ մեծ ընտանիքի մասին և այդ գաղափարով մտել է NBC ռադիո։ 1929 թվականի նոյեմբերի 20-ին կայացել է նրա ներկայացման պրեմիերան և դերասանուհին մեկ շաբաթում ստացել է 75 դոլար։ Երկու տարի անց՝ Մեծ ճգնաժամի ամենաթեժ շրջանում նրա հոնորարը մեկ շաբաթում հասել է անհավանական 2000 դոլարի։ 1949 թվականին Հերտրուդա Բերգը իր ներկայացումը տարել է CBC ալիքի հեռուստաէկրան։ Նախագիծը ցուցադրվել է էկրաններին 7 տարի շարունակ։ 1950 թվականին նա թողարկել է իր ներկայացման կինոտարբերակը, իսկ մեկ տարի առաջ բրոդվեյան բեմադրություն «Ես և Մոլլին»։ Վաթսունականների սկզբին նա վերադարձել է կինոէկրան «Հերտրուդա Բերգի ներկայացումով»։
Գերտրուդա Բերգը 1950 թվականին պատմության մեջ է մտել ինչպես «Էմմի» ներկայացման առաջին մասնակից։
Նա նույնպես խաղացել է «Թոնի» ներկայացման մեջ 1959 թվականին։
ԳրականությունԽմբագրել
- Marc David (2004)։ «Berg, Gertrude»։ in Horace Newcomb։ Encyclopedia of Television։ I (A-C) (2nd edition ed.)։ New York, New York: Fitzroy Dearborn։ էջեր 239–40։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2010-11-10
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Gertrude Berg»։ Museum of Broadcast Communications։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-11-15