Գերիմաստի

բույսերի տեսակ
(Վերահղված է Գերմաստիից)

Գերիմաստի (լատին․՝ Vibúrnum lantána), պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին, խոշոր թուփ է և ունի 5 մ բարձրություն։ Տերևները ձվաձև են, ունեն 5-15 սմ երկարություն և 3-9 սմ լայնություն։ Այս ծաղիկները դեղնասպիտակ են։ Պտուղը հյութալի է, սկզբում վառ կարմիր է, իսկ երբ պտուղը հասունանում է դառնում է փայլուն սև։ Հիմնականում ծաղկում են մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղը հասունանում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Չափազանց չորադիմակուն է և ցրտադիմցկուն, աճում է և՛ ստվերոտ, և՛լուսավոր պայմաններում։ Այս թուփը պարունակում է 1.8 տոկոս գլյուկոզիդներ։ Պարունակում է նաև E վիտամին և դաբաղանյութեր։

Տարածում խմբագրել

Տարածված է հիմնականում Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Տարածված է նաև Սևանի ավազանում և Զանգեզուրում։ Աճում է հիմնականում անտառների եզրերին և թփուտներում։

Գրականություն խմբագրել

  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984-224 էջ

Հոմանիշներ խմբագրել

  • Viburnum aragonense Pau, 1887
  • Viburnum farinosum Stokes, 1812
  • Viburnum lentum St.-Lag., 1880
  • Viburnum maculatum Pant., 1873
  • Viburnum tomentosum Lam., 1778
  Ընթերցե՛ք «գերիմաստի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերիմաստի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերիմաստի» հոդվածին։