Գերմանացիները Ռումինիայում

Գերմանացիները Ռումինիայում (գերմ.՝ Rumäniendeutsche) Ռումինիայի ամենակարևոր էթնիկ փոքրամասնություններից մեկն են։ Միջպատերազմյան ժամանակահատվածում այս երկրում էթնիկ գերմանացիների ընդհանուր թիվը կազմել է մոտ 800,000․[2][3][4] մի ցուցանիշ, որը հետագայում ընկել է մինչև մոտ 36,000 (ըստ 2011 թվականի մարդահամարի)։

Գերմանացիները Ռումինիայում
Քարտեզ, որը պատկերում է էթնիկ գերմանացիների բաշխումը Ռումինիայում (ըստ 2002 թվականի մարդահամարի)
Ընդհանուր քանակ

36,042[1]

Բնակեցում
Հիմնականում Տրանսիլվանիա, Բանատ և Բուկովինա
Լեզու(ներ)
Հիմնականում՝ գերմաներեն
Հավատք(ներ)
Մեծամասնությունը՝ լյութերականություն, կաթոլիկություն
Փոքրամասնությունը՝ ռումինական օրթոդոքս եկեղեցի

Ռումին-գերմանացիների մասին ակնարկ և դասակարգում խմբագրել

 
Ռումինիայի տեղագրական քարտեզ, որտեղ նշվում են ռումինական-գերմանական համայնքի կարգավորման երեք կարևորագույն տարածքները. Տրանսիլվանիա (գերմ.՝ Siebenbürgen), Բանատ (գերմ.՝ Banat), և Բուկովինան (գերմ.՝ Buchenland or Bukowina)

Ռումինիայում գերմանացիները (կամ ռումին-գերմանացիները) ոչ թե միասնական, միավորված, համասեռ խումբ են, այլ`տարածաշրջանային տարբեր ենթախմբերի շարք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մշակույթը, ավանդույթները, բարբառները և պատմությունը։ Այս պնդումը բխում է այն փաստից, որ գերմանացիներից տարբեր բնակչություններ նախկինում ժամանակակից Ռումինիայի տարածք էին ժամանել տարբեր ճանապարհներով կամ ժամանակ՝ սկսած բարձր միջնադարից՝ նախևառաջ գալով հարավային և հյուսիսարևելյան Տրանսիլվանիա (ոմանք նույնիսկ հատելով Կարպատները՝ հարևան Մոլդովա և Վալախիա), ապա հետագայում՝ Նորագույն ժամանակաշրջանի ընթացքում, այլ Հաբսբուրգների ենթակայության տակ գտնվող տարածքներ (ինչպես օրինակ՝ Բուկովինա կամ Բանատ)։ Հետագայում Ռումինիայի Հին Թագավորությունը գաղութացվեց նաև գերմանացիների կողմից՝ նախ Դոբրուդջայում, այնուհետև աստիճանաբար՝ Մոլդովայում և Վալախիայում։

 
Մանրամասն քարտեզ, որը պատկերում է ռումին-գերմանացիների ավանդական բնակավայրերը Տրանսիլվանիայում և Բանատում․ երկու պատմական շրջաններ, որոնք տեղակայված են ներկայիս Ռումինիայի համապատասխանաբար կենտրոնական և հարավ-արևմտյան հատվածում։

Հետևաբար, հաշվի առնելով նրանց բավականին բարդ աշխարհագրական ծագումը, նրանց լեզուն, մշակույթը, սովորույթներն ու պատմությունը հասկանալու համար, Ռումինիայի գերմանացիները բաժանվում են հետևյալ անկախ ենթախմբերի.

  • Տրանսիլվանիայի սաքսոնացիներ - գերմանական ամենամեծ և հին համայնքը ժամանակակից Ռումինիայի տարածքում
  • Տրանսիլվանիայի լանդերներ - 18-րդ դարում ժամանակակից Ավստրիայի Զալցկամերգուտ մարզիցհարավային Տրանսիլվանիա վտարված բողոքականներ
  • Բանատի սվաբիացիների մեծամասնությունը ներկայացնում են Դանուբյան սվաբիացիների (գերմ.՝ Donau Schwaben) ենթախմբերը Ռումինիայում։
  • Բուկովինայի գերմանացիներ - բավականաչափ կամ ճնշող ժողովրդագրական ներկայություն կկա Բուկովինայի պատմական շրջանի բոլոր քաղաքային կենտրոններում (ավելի կոնկրետ՝ Սուչավայում, Գուրա Հոմորուլուում, Սիրետում, Ռադուժիչում, Վատրա Դորնեյում և Կամպուլունգ Մոլդովենեսցում) կամ ներկայիս Սուսեավա շրջանի որոշ գյուղական վայրերում[5][6]։
  • Զիպսերի գերմանացիները - հիմնականում Մարամուրեշում[7][8]
  • Ռեգատի գերմանացիները (ներառյալ Դոբրուդջանի գերմանացիները)[9]
  • Բեսարաբիայի գերմանացիներ - Ռումինիայի քաղաքացիներ 1918–1940 թվականներին, բնիկ Բեսարաբիա նահանգում

Ներդրումներ ռումինական մշակույթում խմբագրել

 
Սև եկեղեցին (գերմ.՝ Die Schwarze Kirche, ռումիներեն՝ Biserica Neagră) Բրաշովում (գերմ.՝ Kronstadt), որը Ռումինիայում գերմանական համայնքի ներկայացուցչական նշան:

Ժամանակի ընթացքում Ռումինիայում գերմանական համայնքը ակտիվորեն և հետևողականորեն նպաստում էր երկրի մշակույթի զարգացմանը։ Նման ներդրումների առավել ուշագրավ օրինակները տեսանելի են հետևյալ տեսանկյուններից.

  • Ռումինիայի ճարտարապետություն - օրինակ՝ բազմաթիվ եկեղեցիներով գեղատեսիլ տրանսիլվանյան գյուղեր կամ որոշ հայտնի ամրոցներ, ինչպես նաև տեղական շուկաներով միջնադարյան մի քանի քաղաքային կենտրոններ, որոնք բոլորն էլ շատ հանրաճանաչ տուրիստական տեսարժան վայրեր են
  • Ռումիներեն - ռումիներենի բառապաշարում բառերի մոտավորապես 3%-ը գերմանական ծագում ունի, հիմնականում բխում է տրանսիլվանական սաքսոնացիների և հետագայում ավստրիացիների ազդեցությունից[10][11][12]
  • Ռումինական գրականություն - ռումիներենով գրված առաջին նամակը հասցեագրված էր 16-րդ դարի սկզբի Կրոնշտադի քաղաքապետ Յոհաննես Բենկերին և առաջինը ռումիներեն գիրքը տպագրվել է Հերմանշտադտ

Ռումինիայի Հոհենցոլերն-Սիգմարինգենի թագավորական տունը խմբագրել

Ռումինիայի իշխանությունից թագավորություն անցնելու ժամանակ գերմանական Հոհենցոլերնների տոհմի անդամները սկզբում թագավորում էին դանուբյան Մոլդովայի և Վալախիայի միացյալ իշխանությունում, հետագայում նաև Ռումինիայի միավորված թագավորությունում՝ ինչպես 19-րդ, այնպես էլ 20-րդ դարերի ընթացքում։ Հետևաբար, իշխող Ռումինիայի միապետները, որոնք մաս էին կազմում այս դինաստիական ճյուղին, հետևյալն էին.      Ռեգենտ

Թագավոր Գահակալում Գահի նկատմամբ իրավասություն
Պատկեր Անուն
(Ծնվել է - մահացել է)
Գահակալման սկիզբ Գահակալման ավարտ Տևողությունը
1   Կարոլ I
(1839–1914)
1881 թվականի մարտի 15 1914 թվականի հոկտեմբերի 10 33 տարի, 209 օր Նախապես կառավարել է որպես դոմնիտոր (այսինքն «Իշխան»)

(1866–1881)

2   Ֆերդինանդ I
(1865–1927)
1914 թվականի հոկտեմբերի 10 1927 թվականի հուլիսի 20 12 տարի, 283 օր Կարոլ Առաջինի եղբորորդին
3   Միքայել I
(1921–2017)
1927 թվականի հուլիսի 20 1930 թվականի հունիսի 8 (Աքսորվել է) 2 տարի, 323 օր Ֆերդինանդ I-ի թոռ
-   Արքայազն Նիկոլաս
(1903–1978)
1927 թվականի հուլիսի 20 1930 թվականի հունիսի 8 (Աքսորվել է) 2 տարի, 323 օր Ֆերդինանդ I-ի որդի
4   Կարոլ II
(1893–1953)
1930 թվականի հունիսի 8 1940 թվականի սեպտեմբերի 6

(Հրաժարվել է)

10 տարի, 90 օր Ֆերդինանդ I-ի որդի
(3)   Միքայել I
(1921–2017)
1940 թվականի սեպտեմբերի 6 1947 թվականի դեկտեմբերի 30

(Հրաժարվել է)

7 տարի, 115 օր Կարոլ II-ի որդի

Հավակնորդներ Ռումինիայի գահին (1947-ից հետո, երբ թագավոր Միքայել Առաջինը ստիպված եղավ հրաժարվել).

Պատկեր Հավակնորդ Հավակնում է սկսած Հավակնում է մինչև
1   Միքայել I 1947 թվականի դեկտեմբերի 30 2016 թվականի մարտի 1
2   Թագաժառանգ արքայադուստր Մարգարիտա 2016 թվականի մարտի 1 ներկա

Նորագույն պատմություն (20-րդ դար և դրանից հետո) խմբագրել

 
Սիբիուի (գերմ.՝ Hermannstadt) փոքր հրապարակ (գերմ.՝ Der kleine Ring, ռումիներեն՝ Piața Mică)

Երկու համաշխարհային պատերազմների միջև՝ հենց 1925-ին, մոտ 20,000 սվաբիացիներ Տիմիշի ժուլեցից տեղափոխվեցին և վերաբնակվեցին Արադի ժուլեցում, որպեսզի ստեղծեն էթնիկական բալանս համապատասխան վարչական միավորի միջև[13]։

Երկրորդ աշխարհամարտից հետո մեծ թվով ռումին-գերմանացիներ արտաքսվեցին Խորհրդային Միություն հարկադիր աշխատանքի, իսկ ավելի ուշ՝ 1950-ականներին, Բարագանի տեղահանությունների ժամանակ բռնի տեղահանեցին շատերին Հարավսլավիայի սահմանի մոտակայքից դեպի Բարագանի հարթավայր[14]։

Բացի այդ, 1970-80-ական թվականների ընթացքում Արևմտյան Գերմանիայի կառավարությունը տասնյակ հազարավոր ռումին-գերմանացիներ ընտանիքների «հետ գնեցին» վերամիավորման ծրագրի ներքո, իսկ 1989 թվականի դեկտեմբերին Նիկոլա Չաուշեսկուի ռեժիմի տապալումից հետո մոտ 200,000 գերմանացիներ լքեցին իրենց տները Ռումինիայում[15]։

Չնայած Ռումինիայում գերմանական փոքրամասնությունը Երկաթե վարագույրի անկումից ի վեր զգալիորեն նվազել է թվաքանակով, բայց լավ կազմակերպված ռումին-գերմանացիները, ովքեր որոշել են մնալ երկրում 1989 թվականի հեղափոխությունից հետո, հարգվում և գնահատվում են իրենց էթնիկ ռումինացի հայրենակիցների կողմից, որպես աշխատասեր, գործնական համայնք, որոնք հսկայական ներդրում են ունեցել տեղական մշակույթում և պատմության մեջ, մասնավորապես՝ Տրանսիլվանիայում, Բանատում և Բուկովինայում, որտեղ գերմանալեզու ամենամեծ խմբերը ժամանակին ապրում էին ռումինական էթնիկ մեծամասնության կողքին[16]։

Բացի այդ, 1989 թվականից հետո Ռումինիայի և Գերմանիայի միավորված երկկողմ քաղաքական և մշակութային հարաբերությունները շարունակական դրական զարգացում են ապրել 1992 թվականին երկու երկրների միջև բարեկամության պայմանագրի ստորագրումից ի վեր[17]։ Բացի այդ, 2017 թվականին Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի Գերմանիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ, Ռումինիայի ներկայիս նախագահ Կլաուս Յոհանիսը, ի թիվս այլոց, հայտարարել է, որ. «․ . . Վերջապես, բայց ոչ պակաս կարևոր է, որ կա մի խորը բարեկամություն, որը կապում է ռումինացիներին և գերմանացիներին, հիմնականում շնորհիվ դարեր շարունակ միասին ապրող ռումինացիների, սաքսոնացիների և սվաբացիների Տրանսիլվանիայում, Բանատում և Բուկովինայում»:[18]

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
Տարի Բնակչություն
188750000-
1930745,421+1390.8%
1939786,000+5.4%
1948343,941-56.2%
1956384,708+11.9%
1966382,595-0.5%
1977359,109-6.1%
1992119,462-66.7%
200259,764-50.0%
201136,042-39.7%

Ներկայիս բնակչությունը ըստ բնակավայրերի խմբագրել

Ստորև բերված աղյուսակում ներկայացված տվյալները նշում են Ռումինիայում մեծաքանակ գերմանական փոքրամասնության ունեցող բնակավայրերը (առնվազն 1%)՝ ըստ 2011 թվականի ռումինական մարդահամարի։

 
Բրեբու Նոու (գերմ.՝ Weidenthal), Բանատ
 
Կարլիբաբա (գերմ.՝ Mariensee or Ludwigsdorf), Բուկովինա
 
Բիերտան (գերմ.՝ Birthälm), Տրանսիլվանիա
 
Հարման (գերմ.՝ Honigberg), Տրանսիլվանիա
 
Չիսնեդիե (գերմ.՝ Heltau), Տրանսիլվանիա
 
Մեդիաշ (գերմ.՝ Mediasch), Տրանսիլվանիա
 
Սիգհիսոարա (գերմ.՝ Schässburg), Տրանսիլվանիա
 
Ագնիտա (գերմ.՝ Agnetheln), Տրանսիլվանիա
Գերմանական փոքրամասնության բնակչությունը՝ ըստ բնակավայրերի (Աղբյուր՝ 2011 թվականի ռումինական մարդահամար)
Ռումիներեն անվանումը Գերմաներեն անվանումը Տոկոսը[19] Ժուդեց
Brebu Nou Weidenthal 30.2 Կարաշ-Սևերին
Petrești Petrifeld 27.8 Սատու Մարե
Urziceni Schinal 23.9 Սատու Մարե
Cămin Kalmandi 22.5 Սատու Մարե
Beltiug Bildegg 11.4 Սատու Մարե
Tiream Terem 10.9 Սատու Մարե
Laslea Grosslasseln 7.5 Սիբիու
Anina Steierdorf 5.6 Կարաշ-Սևերին
Ațel Hatzeldorf 5.3 Սիբիու
Cârlibaba Mariensee/Ludwigsdorf 5.1 Սուչավա
Saschiz Keisd 5.0 Մուրեշ
Biertan Birthälm 4.6 Սիբիու
Ardud Erdeed 4.5 Սատու Մարե
Vișeu de Sus Oberwischau 4.0 Մարամուրեշ
Deta Detta 4.0 Տիմիշ
Tomnatic Triebswetter 3.9 Տիմիշ
Semlac Semlak 3.6 Արադ
Peregu Mare Deutschpereg 3.5 Արադ
Sântana Sanktanna 2.9 Արադ
Jimbolia Hatzfeld 2.9 Տիմիշ
Jibert Seiburg 2.8 Բրաշով
Măieruş Nussbach 2.6 Բրաշով
Căpleni Kaplau 2.4 Սատու Մարե
Lovrin Lowrin 2.3 Տիմիշ
Carei Grosskarol 2.3 Սատու Մարե
Parța Paratz 2.1 Տիմիշ
Buziaș Busiasch 2.1 Տիմիշ
Periam Perjamosch 2.1 Տիմիշ
Sânnicolau Mare Grosssanktnikolaus 2.1 Տիմիշ
Pâncota Pankota 2.1 Արադ
Cristian Neustadt 1.9 Բրաշով
Lenauheim Schadat 1.9 Տիմիշ
Lugoj Logosch 1.9 Տիմիշ
Miercurea Sibiului Reussmarkt 1.8 Սիբիու
Rupea Reps 1.7 Բրաշով
Sânpetru Petersberg 1.7 Բրաշով
Ungra Galt 1.7 Բրաշով
Reșița Reschitz 1.7 Կարաշ-Սևերին
Ciacova Tschakowa 1.6 Տիմիշ
Cisnădie Heltau 1.5 Սիբիու
Mediaș Mediasch 1.5 Սիբիու
Moșna Meschen 1.5 Սիբիու
Sighișoara Schässburg 1.5 Մուրեշ
Oțelu Roșu Ferdinandsberg 1.4 Կարաշ-Սևերին
Timișoara Temeschburg/Temeswar 1.4 Տիմիշ
Nițchidorf Nitzkydorf 1.4 Տիմիշ
Hălchiu Heldsdorf 1.4 Սիբիու
Merghindeal Mergeln 1.3 Սիբիու
Beba Veche Altbeba 1.3 Տիմիշ
Iacobeni Jakobsdorf 1.3 Սիբիու
Lipova Lippa 1.3 Արադ
Homorod Hamruden 1.2 Բրաշով
Hărman Honigberg 1.2 Բրաշով
Matei Mathesdorf 1.2 Բիստրիցա Նեսեուդ
Sebeș Mühlbach 1.1 Ալբա
Becicherecu Mic Kleinbetschkerek 1.1 Տիմիշ
Caransebeș Karansebesch 1.1 Կարաշ-Սևերին
Bod Brenndorf 1.1 Բրաշով
Brateiu Pretai 1.0 Բրաշով
Bocșa Neuwerk 1.0 Կարաշ-Սևերին
Satu Mare Sathmar 1.0 Սատու Մարե
Sibiu Hermannstadt 1.0 Սիբիու
Mănăstirea Humorului Humora Kloster 1.0 Սուչավա
Agnita Agnetheln 1.0 Սիբիու
Hoghilag Halvelagen 1.0 Սիբիու
Dumbrăveni Elisabethstadt 1.0 Սիբիու
Șeica Mare Marktschelken 1.0 Սիբիու
Codlea Zeiden 1.0 Բրաշով
Gătaia Gattaja 1.0 Տիմիշ
Măureni Moritzfeld 1.0 Կարաշ-Սևերին

Ներկայիս բնակչությունը ըստ ժուդեցների խմբագրել

Ստորև ներկայացված է գերմանական փոքրամասնությունների մեծաքանակ բնակչությունը (առնվազն 1%) ունեցող մի քանի ժուդեցներ՝ ըստ 2011 թվականի մարդահամարի։

Ժուդեց Տոկոս[19]
link=Սատու Մարե 1,5%
link= Տիմիշ 1.3%
link= Կարաշ-Սևերին 1,1%
link= Սիբիու 1,1%

Կառավարում, պաշտոնական ներկայացուցչություն և քաղաքականություն խմբագրել

 
Լուցշի տունը՝ Սիբիուում գտնվող Ռումինիայում գերմանացիների դեմոկրատական ֆորումի (ՌԳԴՖ) նստավայրը
 
Շուլլերի տունը՝ ՌԳԴՖ-ի նստավայրը Մեդիաշում (գերմ.՝ Mediasch)

Առաջին աշխարհամարտի հետևանքով միասնական Ռումինիայում գերմանական փոքրամասնությունը ներկայացված էր մի շարք քաղաքական կուսակցությունների կողմից, որոնք աստիճանաբար ձեռք են բերել խորհրդարանական ներկայություն 20-րդ դարի սկզբից մինչև կեսերը, մասնավորապես, «Տրանսիլվանիայի սաքսոնացիների խումբը», գերմանական կուսակցությունը և Գերմանական ժողովրդական կուսակցությունը (վերջին երկուսը 1930-ից հետո ունեն ազգային-սոցիալիստական քաղաքական ուղղվածություն)։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Ռումինիայում գերմանական փոքրամասնությունը ներկայացնող բոլոր քաղաքական կուսակցությունները կամ կազմալուծվեցին, կամ դադարեցին գոյություն ունենալ։

Հետագայում՝ Ռումինիայի հեղափոխությունից անմիջապես հետո, Ռումինիայում պաշտոնական մակարդակով ներկայացվեց Ռումինիայում գերմանացիների դեմոկրատական ֆորումի կողմից (գերմ.՝ Demokratisches Forum der Deutschen in Rumänien, ռումիներեն՝ Forumul Democrat al Germanilor din România, ՌԳԴՖ)։ Ֆորումը քաղաքական հարթակ է, որն ունի կենտրոնամետ գաղափարախոսություն՝ նպատակ ունենալով աջակցել Ռումինիայում գերմանական փոքրամասնության իրավունքները։

1989 թվականից ի վեր ՌԳԴՖ-ն մրցել է ինչպես տեղական, այնպես էլ խորհրդանական ընտրություններում՝ համագործակցելով Ռումինիայի քաղաքական համակարգի երկու պատմական կուսակցությունների՝ Ազգային ազատական կուսակցության (PNL) և Քրիստոնեա-դեմոկրատական ազգային գյուղացիների կուսակցության (PNȚCD) հետ, մասնավորապես տեղական վարչական մակարդակում, այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սիբիուն (գերմ.՝ Hermannstadt), Տիմիշոարան (գերմ.՝ Temeschburg), կամ Բայա Մարեն (գերմ.՝ Frauenbach)։ ՌԳԴՖ-ն հավատարիմ է մնում նաև միապետական դիրքորոշմանը՝ կապված Ռումինիայում միապետության վերականգնման հարցի հետ։

Կրթություն խմբագրել

 
Սամուել ֆոն Բրուկենթալի անվան ազգային քոլեջ Սիբիուում (գերմ.՝ Hermannstadt)

Բուխարեստում գործում են գերմանալեզու երկու դպրոց՝ «Deutsche Schule Bukarest» և «Deutsches Goethe-Kolleg Bukares»:

Տիմիշոարայում Նիկոլաուս Լենաուի անվան ավագ դպրոցը հիմնադրվել է 19-րդ դարի վերջին։ Այն անվանվեց՝ ի հիշատակ Բանատի սվաբիացի ռոմանտիկ բանաստեղծ Նիկոլաս Լենոաւի։ Այժմ Նիկոլաուս Լենաուի անվան ավագ դպրոցը համարվում է Բանատում իր տեսակի մեջ ամենակարևորը[20]։

Սիբիուում Սամուել ֆոն Բրուկենթալի անվան ազգային քոլեջը Ռումինիայի գերմանալեզու ամենահին դպրոցն է և դասակարգվել է նաև որպես պատմական հուշարձան։ Այնուհետև այն վերանվանվեց այս ձևով՝ ի պատիվ բարոն Սամուել ֆոն Բրուկենտալի, ով Տրանսիլվանիայի սաքսոնացի արիստոկրատ էր։ Բացի այդ, կա Գյոթեի անվան գերմանական մշակութային կենտրոն Բուխարեստում, ինչպես նաև հինգ «Deutsche Kultzertrum»՝ հիմնված Յասիում, Բրաշովում, Կլուժ-Նապոկայում, Տիմիշոարայում, Սիբիուում[21]։

ԶԼՄ-ներ խմբագրել

«Allgemeine Deutsche Zeitung für Rumänien»-ը ( ADZ ) ժամանակակից Ռումինիայի գերմանալեզու ամենօրյա թերթն է։ Մինչ օրս այն միակ գերմանալեզու թերթն է, որը տպագրվել է Արևելյան Եվրոպայում[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Official Romanian census from 2011
  2. Dr. Gerhard Reichning, Die deutschen Vertriebenen in Zahlen, Teil 1, Bonn 1995, Page 17
  3. Die deutschen Vertreibungsverluste. Bevölkerungsbilanzen für die deutschen Vertreibungsgebiete 1939/50. Herausgeber: Statistisches Bundesamt – Wiesbaden. - Stuttgart: Kohlhammer Verlag, 1958 Page 46
  4. «Romania's ethnic Germans get their day in the spotlight». Deutsche Welle. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  5. Ministry of Foreign Affairs of Romania (2013 թ․ մայիսի 3). «The 16th session of the Romanian-German Joint Governmental Commission on the problems of German ethnics in Romania». Press release. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  6. Thomas Nägler. «The Germans in Romania». Institul Cultural Român (ICR). Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  7. Oskar Hadbawnik, Die Zipser in der Bukowina (1968) discusses the Zipserfest held in Jakobeny in 1936 to commemorate 150 years since the Zipsers migrated to Jakobeny in 1786.
  8. І. Я. Яцюк, Тернопільський національний педагогічний університет ім. Володимира Гнатюка, Наукові записки. Серія “Філологічна”, УДК 81’282.4:811.112.2(477): Lexikalische Besonderheiten Deutscher Dialekte in Galizien- und der Bukowina: “Die Siedler in den ursprünglichen Bergwerksgemeinden im Südwesten der Bukowina sprachen Zipserisch und zwar Gründlerisch, wie es in der Unterzips gesprochen wurde. Dabei wurde [v] im Anlaut wie [b] ausgesprochen: Werke – berka, weh – be, Schwester – schbesta. Anlautendes [b] wurde zu [p]: Brot – prot, Brücke – prik.”
  9. Forumul Democrat al Germanilor din Constanța (2003). «On the Germans of Dobrogea». Institutul Cultural Român. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. Dimitrie Macrea, "Originea și structura limbii române", Probleme de lingvistică română (Bucharest: Editura Științifică, 1961), 7–45: p. 32.
  11. Academia Română, Dicționarul limbii române moderne, ed. Dimitrie Macrea (Bucharest: Editura Academiei, 1958).
  12. Gabriela Pană Dindelegan, ed., The Grammar of Romanian, Oxford University Press, 2013, p. 3, 978-0-19-964492-6
  13. «Istoria Transilvaniei - Istoria până la 1914». România Turistică (Romanian). Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Chuck Sudetic (1990 թ․ դեկտեմբերի 28). «Ethnic Germans in Romania Dwindle». The New York Times. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  15. Abraham, Florin (2017 թ․ սեպտեմբերի 25). Romania since the Second World War: A Political, Social and Economic History.
  16. Ziarul Românesc.de | Klaus Iohannis: «Germanii din România sunt apreciați și respectați de toți românii» (ro)
  17. Ministerul Afacerilor Externe - 25 de ani de la semnarea tratatului de prietenie România-Germania (ro)
  18. Digi24.ro | Mesajul lui Iohannis pentru președintele ales al Germaniei (ro)
  19. 19,0 19,1 Denotes percent (%) of total population
  20. (de) Geschichte Temeswars Schulwesen
  21. Locations - Goethe-Institut (in English)
  22. Internationale Funkausstellung Berlin (in German)