Գերմանական թանգարան (Մյունխեն)
Գերմանական թանգարան (գերմ.՝ Deutsches Museum von Meisterwerken der Naturwissenschaft und Technik, անգլ.՝ German Museum of Masterpieces of Science and Technology)), թանգարան Մյունխենում, Գերմանիայում, աշխարհի ամենամեծ գիտության և տեխնոլոգիաների թանգարանը, որն ունի մոտավորապես 28.000 ցուցանմուշներ գիտության և տեխնոլոգիաների 50 ոլորտներից[4]։ Յուրաքանչյուր տարի այն ունենում է ավելի քան 1.5 միլիոն այցելու։
Գերմանական թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, տեխնոլոգիայի թանգարան, գիտության թանգարան և համակարգչային թանգարան |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Ludwigsvorstadt-Isarvorstadt?[1] |
Կազմված է | Archives of the German Museum?, Deutsches Museum library?, Museum Museumsinsel; Museumsinsel 1 in München? և Museum Museumsinsel in München? |
Պատկանում է | Leibniz Association? |
Ղեկավարության նստավայր | Մյունխեն, Մյունխեն, Գերմանիա[2] |
Հասցե | Museumsinsel 1, 80538 MünchenMuseumsinsel? (1) |
Հիմնադրվել է | հունիսի 28, 1903 |
Հիմնադիր | Oskar von Miller?[2] |
Այցելուներ | 1 250 000 ± 500 000 մարդ |
Տնօրեն | Wolfgang M. Heckl?[3] |
Կայք | deutsches-museum.de |
Թանգարանը հիմնադրվել է 1903 թվականի հունիսի 28-ին, Օսկար վոն Միլլերի նախաձեռնությամբ Գերմանացի ինժեներների ասոցիացիայի հանդիպումից հետո։ Այն Մյունխենի խոշորագույն թանգարանն է։ Որոշակի ժամանակահատվածներում այն օգտագործվել է որպես փոփ և ռոք համերգների անցկացման վայր. այստեղ հյուրընկալվել են The Whoն, Ջիմի Հենդրիքսը և Էլթոն Ջոնը[5]։
Մուզեումզինզել
խմբագրելԹանգարանի հիմնական շենքը գտնվում է Իզար գետի վրա, փոքրիկ կղզում, որը միջնադարից օգտագործվել է նավարկության համար։ Կղզին մինչև 1772 թվականը որևէ շենք չի ունեցել, քանի որ այն պարբերաբար ջրհեղեղի է ենթարկվել։
1772 թվականին կղզու վրա կառուցվել էն Իզարի բարաքները և 1889 թվականի ջրհեղեղից հետո կառույցները վերակառուցվել են ջրհեղեղի պաշտպանիչներով։ 1903 թվականին քաղաքային խորհուրդը հայտարարել է կղզուն նվիրատվություն անելու մասին` Գերմանական թանգարանը կառուցելու համար։ Կղզին նախկինում հայտնի է եղել Կոհլենինսել (ածուխի կղզի) անվամբ, այնուհետև անվանափոխվել է Մուզեումզինզել (գերմ.՝ Museumsinsel, թանգարանի կղզի)[6][7]
Այլ մասնաճյուղեր
խմբագրելԲացի հիմնական կառույցը, թանգարանը ևս երկու մասնաճյուղ ունի Մյունխենում և Բոնում։
Ֆլուգվերֆթ Շլասհայմի մասնաճյուղը տեղակայված է Մյունխենի կենտրոնից 18 կմ դեպի հյուսիս, Շլասհայմ պալատի մոտ։ Այն ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կառուցված գերմանական առաջին ռազմաօդային բազաներից մեկի շինության հիմքի վրա։ Այն ընդգրկում է օդային վերահսկողության և հրամանատարության կենտրոնը, ինչպես նաև` ժամանակակից շենքեր, որոնք կառուցվել են 2000-ական թվականներին Բավարիայի դաշնային հողի նախկին վարչապետ Ժոզեֆ Ստրաուսի խիստ հանձնարարականից հետո։
Ֆլուգվերֆթ Շլասհայմը ներկայացնում է տարբեր հետաքրքիր ինքնաթիռներ, որոնց համար Մյունխենի թանգարանում համապատասխան տարածքի չի եղել։ Աչքի ընկնող ցուցանմուշներից են Հորթեն թռչող սահասավառնակը, որը կառուցվել է 190-ական թվականներին և վերականգնվել է պահպանված մի քանի մասերից։ Եզակի են 1950-ական և 1960-ական թվականներին ստեղծված ինքաթիռները։ Ցուցադրվում են նաև Վիետնամի դարաշրջանի, ինչպես նաև` ռուսական ինքնաթիռներ, որոնք վերցվել են Արևելյան Գերմանիայից` Գերմանիայի վերամիավորումից հետո։
Վերջին մասնաճյուղը բացվել է 2003 թվականին, Մյունխենում. այստեղ շեշտը դրված է տեղափոխող տեխնիկայի վրա։
Բոնի մասնաճյուղը բացվել է 1995 թվականին և հիմնականում ներկայացնում է 1945 թվականից հետո ստեղծված տեխնոլոգիաները, հետազոտություններն ու գիտությունը։
Ժամանակագրություն
խմբագրել- 1903` Գերմանական թանգարանի հիմնում
- 1906` Առաջին ցուցադրության բացումը նախկին ազգային թանգարանի տարածքում
- 1909` Հաջորդ հավաքածուի բացումը Էխրխարդշտրասեի հին զորանոցում
- 1911` Տոնակատարություն` թանգարանի շենքի կառուցման ավարտի առթիվ
- 1925` Գերմանական թանգարանի նոր շենքի բացումը Թանգարանի կղզում
- 1928` Գրադարանի ու սրահի շենքերի հիմնարկում
- 1930` Տոնակատարություն` գրադարանի և սրահի շենքերի կառուցման ավարտի առթիվ
- 1932` Գրադարանի բացում
- 1935` Կոնգրեսի սրահի բացում
- 1944` Շենքերի մոտավորապես 80%-ի ավերում
- 1948` Կրկնակի բացում` ավերումից հետո
- 1984` Ավիա և տիեզերական թռիչքների նոր սրահի բացում. հրանոթներից և ջրհեղեղից վնասվելուց հետո որոշ բաժինների ժամանակավոր փակում
- 1992` Ավիացիոն սրահի բացում` հատուկ թռիչքուղու վրա Շլայսհայմում
- 1995` Թանգարանի մասնաճյուղի բացում Բոնում
- 2003` Տրանսպորտային կենտրոնի բացում տոնավաճառային նախկին տարածքում
- 2006` Թերեզիենհյոլե տրանսպորտային կենտրոնի I և II սրահների բացում
- 2015` հոկտեմբերին սկսվել է առաջին խոշոր վերանորոգումը` մի քանի ցուցահանդեսների փակմամբ
Պատկերասրահ
խմբագրել-
Ֆիլիպ Ռայս
-
Օտտո Սքոթ
-
Կուրտ Էնգելհոռն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 20th Century Press Archives — 1908.
- ↑ Historisches Lexikon Bayerns (գերմ.) — 2006.
- ↑ «The New York Times Travel Guide dated 10 Aug 2008 states that "this is the largest technological museum of its kind in the world."». Travel.nytimes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Abendzeitung, Germany (2016 թ․ հունվարի 27). «Deutsches Museum: Kongresshalle wird zur Event-Location: Gaudi und Tralala - München - Abendzeitung München». Abendzeitung-muenchen.de. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Pudor, Heinrich (1918). «Zur Geschichte der technischen Museen - Vierteljahrschrift für Sozial- und Wirtschaftsgeschichte». 14 (2/3): 356–375. JSTOR 20725016.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Bühler, Dirk (2009 թ․ մայիս). Building a Masterpiece of Concrete-Technology: The Deutsches Museum in Munich (1906-1911). Proceedings of the Third International Congress on Construction History. Cottbus.
Մատենագրություն
խմբագրել- Deutsches Museum
- Deutsches Museum, English Museum Guide, 3rd ed. 2005
- Deutsches Museum (English only)
Արտաքին հղումներ
խմբագրել- Deutsches Museum
- Deutsches Museum Flugwerft Schleißheim Արխիվացված 2015-04-28 Wayback Machine
- Deutsches Museum Transport Centre
- Deutsches Museum in Bonn
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանական թանգարան (Մյունխեն)» հոդվածին։ |