Գերմանական ավետարանչական եկեղեցի

Գերմանական ավետարանչական եկեղեցի (գերմ.՝ Deutsche Evangelische Kirche), Երրորդ Ռայխի պետական բողոքական եկեղեցին։ 

Արդեն 1933 թվականի մարտին հողերի եկեղեցիների առաջնորդների խորհուրդը (գերմ.՝ Landeskirchen) քննարկել է Գերմանական ավետարանչական եկեղեցական միության բարեփոխումների խնդիրը և դրա վերակազմակերպումը որպես Միացյալ կայսերական եկեղեցու, որը գլխավորելու էր ռեյխսեպիսկոպոսը։ 1933 թվականի հուլիսի 11-ին ընդունվել է Գերմանական ավետարանչական եկեղեցու կանոնադրությունը։ 1933 թվականի հուլիսի 14-ին ռեյխստագն արձակել է «Գերմանական ավետարանչական եկեղեցու ստեղծման մասին» հրամանը, որը միավորել է երկրում գոյություն ունեցող 29 եկեղեցիների։ Եկեղեցում ակտիվորեն ներդրվել է «գերմանական քրիստոնեության» գաղափարախոսությունը։ 1933 թվականի սեպտեմբերի 27-ին առաջին ռեյխսեպիսկոպոս է դարձել Լյուդվիգ Մյուլերը։ 1934 թվականի հուլիսին կոմիսար Յեգերը ունիֆիկացրել (միասնականացրել) է 28 ավետարանչական եկեղեցիներից 22-ը։ 1934 թվականի աշնանը Բավարիայի և Վյուրտեմբերգի եկեղեցիների ենթարկումն ավարտվեց սկանդալով։ 1934 թվականի հոկտեմբերի 19-20-ին Դալեմում բացված եկեղեցական ժողովը հայտարարել է Կայսերական եկեղեցուց Դավանաբանական եկեղեցու տարանջատման մասին։ Արմատականները նացիստական ռեժիմը հայտարարել են սատանայական։

1935 թվականի հուլիսին, Հիտլերի հրամանով, ստեղծվել է Եկեղեցու հարցերով կայսերական նախարարությունը (գերմ.՝ Reichsministerium für die Kirchlichen Angelegenheiten), որը ղեկավարել է Հանս Կերլը։ Ավելի ուշ, ստեղծվել է Ավետարանչական եկեղեցու հարցերով կայսերական կոմիտեն, որը գլխավորել է Վ․ Ցյոլները (գերմ.՝ Wilhelm Zoellner)։ 1937 թվականին գերմանական կառավարության կողմից սկսվել են ընդդիմադիր բողոքականների մի մասի դեմ բռնաճնշումները։ Ձերբակալվել է Մարտին Նիմելյորը։ 1937 թվականի փետրվարի 12-ին Ցյոլները լքել է Եկեղեցական կոմիտեի ղեկավարի պաշտոնը՝ բողոքելով, որ նրա աշխատանքը սաբոտաժի է ենթարկվում եկեղեցու հարցերով նախարարի կողմից։ 1937 թվականի վերջին բժիշկ Կերլը ստիպել է Հանովերի եպիսկոպոս Մարարենսին (գերմ.՝ August Marahrens) հրապարակայնորեն հայտարարել հետևյալը․

Կյանքի վերաբերյալ նացիոնալ-սոցիալիստական գաղափարը ազգայնական և քաղաքական ուսմունք է, որը պայմանավորում և բնորոշում են Գերմանիայի հասունությունը։ Եթե դա այդպես է, ապա այն պարտադիր է և Գերմանիայի քրիստոնյաների համար[1]։

1938 թվականի գարնանը Մարարենսը արել է վերջին քայլը՝ իր թեմի բոլոր քահանաներին հրամայելով անձամբ երդվել ֆյուրերին նվիրվածության վերաբերյալ։ Կարճ ժամանակահատվածում բողոքական հոգևորականության մեծ մասը պաշտոնապես և բարոյապես իրեն կապել է ֆյուրերի արձակած հրամանների կատարմանը։ 1939 թվականի փետրվարին Թյուրինգիայի, Սաքսոնիա-Անգալթի և Մեկլենբուրգ-Շվերինի եկեղեցիները ընդունել են օրենք, համաձայն որի հրեաներն այլևս չեն կարող հաճախել բողոքական եկեղեցիներ։ Նրանք եկեղեցում գտնվելու իրավունք անգամ չունեին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի հետ կապված ուղերձում նշվում էր, որ Ավետարանչական եկեղեցին «այդ ժամին միանում է մեր ազգին՝ աղոթելով Աստծո առաջ ֆյուրերի և ռեյխի, ամբողջ վերմախտի և բոլոր նրանց համար, որոնք հայրենիքի առջև կատարում են իրենց պարտքը»։

Գաղափարախոսությունը կառուցվում էր քրիստոնեության արիականության և Հին Կտակարանի «հաղթահարման» մասին։ Հիսուս Քրիստոսը հայտարարվել է «նորդական հերոս», որը մեծապես տուժել է հրեաներից[2]։ Սակայն նացիոնալիզմի և քրիստոնեության միասնականությանը հասնել չհաջողվեց, քանի որ 1941 թվականի հուլիսի 9-ին արձակվել է Մարտին Բորմանի նամակը, որտեղ խոսվում էր նացիոնալ-սոցիալիզմի և քրիստոնեական արժեհամակարգի անհամատեղելիության վերաբերյալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Подъем и падение Третьего Рейха». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Путь веры и путь предательства в гитлеровской Германии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Baranski, Shelley. "The 1933 German Protestant Church Elections: Machtpolitik or Accommodation?". Church History, Vol. 49, No. 3 (Sep., 1980), pp. 298–315.
  • (գերմ.) Beckman, Joachim, (ed.). Published in Kirchliches Jahrbuch für die Evangelische Kirche in Deutschland; vol. 60-71 (1933-1944), Joachim Beckmann (ed.) on behalf of the Evangelische Kirche in Deutschland, Gütersloh: Bertelsmann, 1948, pp. 482–485. ISSN 0075-6210.
  • (գերմ.) Krüger, Barbara & Noss, Peter (1999) "Die Strukturen in der Evangelischen Kirche 1933-1945", in: Kühl-Freudenstein, Olaf, et al. (eds.)Kirchenkampf in Berlin 1932-1945: 42 Stadtgeschichten (Studien zu Kirche und Judentum; vol. 18) Berlin: Institut Kirche und Judentum 3-923095-61-9 pp. 149–171.
  • (գերմ.) Krüger, Barbara & Noss, Peter, "Die Strukturen in der Evangelischen Kirche 1933-1945", in: Kirchenkampf in Berlin 1932-1945: 42 Stadtgeschichten, Olaf Kühl-Freudenstein, Peter Noss, and Claus Wagener (eds.), Berlin: Institut Kirche und Judentum, 1999, (Studien zu Kirche und Judentum; vol. 18), pp. 149–171, here p. 160. 3-923095-61-9
  • (գերմ.) Schneider, Thomas M. (1993) '"Reichsbischof Ludwig Müller: eine Untersuchung zu Leben und Persönlichkeit." Arbeiten zur kirchlichen Zeitgeschichte, Series B: Darstellungen; 19. (384 pp) Göttingen: Vandenhoeck & Ruprecht.

Արտաքին հղումներ խմբագրել