Գերճնշումային կրիզ (հիպերտոնիկ կրիզ), զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում (սիստոլիկ 180 կամ դիաստոլիկ 110 մմսս․․- ի հավասար կամ բարձր), որը կարող է բերել լուրջ բարդությունների։ Այսպիսի բարձր ԶՃ- ով անձիք կարող են լինել անախտանիշ, սակայն 22% դեպքերում գանգատվում են գլխացավերից[1] և գլխապտույտներից[2]։ Այլ ախտանշաններից կարող են լինել տեսողության վատացումը՝ ցանցաթաղանթի վնասման պատճառով, հևոցը՝ սրտային անբավարարության պատճառով կամ ընդհանուր թուլության զգացողությունը՝ երիկամային անբավարարության պատճառով[3]։ Հիպերտոնիկ կրիզոց մարդիկ սովորաբար ունենում են գերճնշում, իսկ ԶՃ- ի կտրուկ բարձրացմանը բերում է ինչ-որ հավելյալ գրգռիչ[4]։

Գերճնշումային կրիզ
Միկրոանգիոպատիայի թրոմբային միկրոնկար
Տեսակախտանիշ կամ նշան
ՀՄԴ-9443.9
 Microangiopathy Վիքիպահեստում

Հիպերտոնիկ անհետաձգելի իրավիճակ ախտորոշվում է, եթե առկա են մեկ կամ մի քանի թիրախ օրգանների ուղղակի վնասման նշաններ[5]։ Սրանք կարող են ընդգրկել հիպերտոնիկ էնցեֆալոպաթիան, որը առաջանում է գլխուղեղի այտուցի և դիսֆունկցիայի պատճառով և բնորոշվում է գիտակցության փոփոխությամբ։ Թիրախ օրգանների վնասման այլ նշաններ են ցանցաթաղանթի այտուցը կամ արյունազեղումները։ Կրծքավանդակի ցավը կարող է խոսել սրտամկանի վնասման մասին, ինչ կարող է անցնել սրտամկանի ինֆարկտի կամ երբեմն աորտայի շերտազատման։ Հևոցը, հազը և արյունախխումը թոքերի այտուցի նշաններ են, որը առաջանում է ձախ փորոքի անբավարարության պատճառով, երբ այն ի վիճակի չի լինում արյունը բավարար չափով մղել դեպի շրջանառություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mourouzis; Thomopoulos; Makris; Papademetriou (2010 թ․ դեկտեմբեր). «Hypertension crisis». Blood Press. 19 (6): 328–36. doi:10.3109/08037051.2010.488052. PMID 20504242. {{cite journal}}: Missing |author1= (օգնություն); More than one of author-name-list parameters specified (օգնություն)
  2. Fisher ND, Williams GH (2005). «Hypertensive vascular disease». In Kasper DL, Braunwald E, Fauci AS, և այլք: (eds.). Harrison's Principles of Internal Medicine (16th ed.). New York, NY: McGraw-Hill. էջեր 1463–81. ISBN 978-0-07-139140-5.
  3. O'Brien, Eoin; Beevers, D. G.; Lip, Gregory Y. H. (2007). ABC of hypertension. London: BMJ Books. ISBN 978-1-4051-3061-5.
  4. Varon (2007 թ․ հունիս). «Hypertensive crises: challenges and management». Chest. 131 (6): 1949–62. doi:10.1378/chest.06-2490. PMID 17565029. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին. {{cite journal}}: Missing |author1= (օգնություն); More than one of author-name-list parameters specified (օգնություն)
  5. Chobanian, AV; Bakris, GL; Black, HR; Cushman, WC; Green, LA; Izzo JL, Jr; Jones, DW; Materson, BJ; Oparil, S; Wright JT, Jr; Roccella, EJ; Joint National Committee on Prevention, Detection, Evaluation, and Treatment of High Blood Pressure. National Heart, Lung, and Blood, Institute; National High Blood Pressure Education Program Coordinating, Committee (2003 թ․ դեկտեմբեր). «Seventh report of the Joint National Committee on Prevention, Detection, Evaluation, and Treatment of High Blood Pressure». Hypertension. 42 (6): 1206–52. doi:10.1161/01.hyp.0000107251.49515.c2. PMID 14656957.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Ս․ Ն․ Տերեշչենկո Գերճնշումային կրիզ(ռուս.) // Справочник поликлинического врача. — 2006. — Т. 04. — № 9.
  • Ս․ Ն․ Տերեշչենկո Գերճնշումային կրիզ, թերապիայի ժամանակակից սկզբունքներ(ռուս.) // Системные гипертензии. — 2004. — Т. 06. — № 2.
  • Վ․ Բաև, Վ․ Շչեկոտով, Ս․ Շմելևա, Կ․ Յուժակովա Շտապ և անհապաղ առաջին օգնությունը գերճնշումային կրիզների ժամանակ(ռուս.) // Վ․ Բաև : Метод. рекомендации. — Պերմ: ГОУ ВПО ПГМА им. ак. Е.А.Вагнера Росздрава, 2010. — С. 38.