Գերի Մակկիննոն (անգլ.՝ Gary McKinnon, ծնվել է 1966 թվականի փետրվարի 10-ին), շոտլանդացի հաքեր, ով մեղադրել է «բոլոր ժամանակների խոշորագույն հաքերայի հարձակման մեջ»[1], որը կատարվել է ռազմական համակարգիչների վրա։ Այս մեղադրանքներին ի պատասխան, նա ասել է, որը տեղեկւթյուն էր փնտորւմ ԱՕԹ քողարկման մասին, որը օգտակար կլինի հասարակությանը։


Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1966(1966-02-10) (58 տարեկան)
ԾննդավայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունHighgate Wood Secondary School?
Մասնագիտությունծրագրավորող, Հաքեր և համակարգչային գիտնական

Ըստ պաշտոնական տեղեկության, 2006 թվականի հուլիսին Մեծ Բրիտանիայում որոշում է ընդունվել նրան արտահանձնել ԱՄՆ-ին։ 2007 թվականի փետրվարին Գերիի փաստաբանը հայտ ներկայացրեց դատարան ներման խնդրանքով[2], որը մերժվեց ապրիլի 3-ին[3][4]։ Հունիսի 30-ին Լորդերի պալատի բողոքարկամ հանձնաժողովը համաձայնեց լսել փաստաբանին[5], և 2008 թվականի հունիսի 17-ին սկսեցին քննել գործը[6][7]։ Դատը, որը կայացավ 2008 թվականի հուլիսի 30-ին լորդերի պալատի որոշմանը համաձային, վճռեց Գերի Մակկիննոնին արտահանձնել ԱՄՆ-ին[8]։ Նրան տվեցին 2 շաբաթ ժամանակ մարդու իրավունքների Եվրոպական դատարանում գործը վիճարկելու համար, ինչպես նաև դատարանը հրաժարվեց տալ ևս երկու շաբաթ ժամանակ, այսպիսով տալով վերջնական ժամանակ մինչ օգոստոսի 28-ը[9][10]։

Այդ ժամանակ անվտագությունից ելնելով որոշում կայացվեց վիճարկել որոշումը, այն պատճառով, որ Գերիի մոտ 2008 թվականի օգստոսին անց կացված ստուգման ժամանակ հայտնաբերվել էր Ասպերգերի համախտանիշ[11][12][13]։ 2009 թվականի հուլիսի 31-ին Մակկիննոնին զրկեցին գործի վերանայման հնարավորությունից, ինչպես նաև հետագա քննումից բրիտանական դատարաններում[14]։ 2009 թվականի հոկտեմբերի 27-ին Բրիտաիայի ներքին գործերի նախարար Ալան Ջոնսոնը հայտարարեց, որ գործը չի շարունակվի մինչ բժշկական հետաքննության ամբողջական ավարտը, դրանով իսկ Մակկիննոնի թիմին ժամանակ տալով Եվրոպական դատարան դիմելու համար[15]։

2009 թվականի նոյեմբերի 27-ին որոշում ընդունվեց արտահանձնման մասին։ Մակկիննոնի փաստաբանին հղված նամակում նշված էր, որ արտահանձնումը չի խախտում իր հաջախորդի իրավունքները, և որ Մակկիննոնը անհապաղ պետք է արտահանձնվի ԱՄՆ-ին[16]։

Նախապատմություն խմբագրել

Մակկիննոնը ծնվել է շոտլանդական Գլազգո խոշոր քաղաքում։ Միջնակարգ կրթություն է ստացել Լոնդոնի հյուսիսում գտնվող Highgate Wood դպրոցում։ Աշխատել է որպես համակարգի ադմիստրատոր։ Մեղադրվում է 1997 թվականին ԱՄՆ-ի ռազմական համակարգիչների վրա կատարած հարձակման, ինչպես նաև 2000 և 2001 թվականներին NASA-ի վրա հարձակման մեջ։ Հաքերը օգտագործել է «Solo» անունը։

ԱՄՆ-ի աղբյուրը հաստատում է, որ նա օպերացիոն համակարգից ջնջել է կարևոր ֆայլեր, ինչն էլ պատճառ է հանդիսաել Վաշիգթոնի շրջանի 2000 ավել ռազմական համակարգիչների չաշխատելուն, ինչպես նա ջնջել է ԱՄՆ-ի զենքերի գրանցման մատյանը։ Ավելի ուշ հայտարարվեց, որը հաքերային հարձակումից կրած վնասը վրանցնելը ԱՄՆ-ի համար արժեցավ $ 800 000[17]։ Մակկիննոնը բացառում է վնաս հասցնելու փաստը, և նշում է, որ ԱՕԹ սարքերի մասին տեղեկության փնտրտուքի ժամանակ նա ցանցում գտել է մի առանց գաղտնաբառ համակարգիչ և հասանելիություն է ստացել համակարարգչին, որտեղ էլ նա թողել է բազմաթիվ նշումներ կապված ցանցի խոցելիության մասին։ Նա համոզված է, որ վնասը և ֆինանսական կորուստները հորինված են ԱՄՆ-ի կողմից։ Մակկիննոնը նշեց, որ նա կարող էր վնասել մեկ համակարգչի, իսկ մնացած համակարգիչների հասցված վնասների մասին նրանք չունեն ապացույց։

Մակկիննոնը գտնվեց և ձեռբակալվեծ բրիտանական բարձր տեխնոլոգիանների ոլոտում հանցագործների դեմ պայքարող հատուկ ստորաբաժանումների կողմից։ Մեծ Բրիտանիայում այսպիսի հանցգործությունը չի կարող պատժվել արտահանձնմամբ։ Նույն տարվա մեջ նա մեղադրվեց նաև ԱՄՆ-ի կառավարության կողից ևս։ Մակկիննոնը առանց, որևէ սահմանափակման մնաց ազատության մեջ մինչ 2005 թվականի հունիսը, սակայն նա այդ պահից սկսած պետք է ամեն գիշեր հաշվառման կանգներ տեղի ոստիկանական մասնճյուղում։ Նրան արգելվում էր գիշերը դուրս գալ փողոց և ունենալ համակարգիչ, որը կունենա դեպի ցանց հասանելիություն։ Սա ողջ սահմանափակումն էր մինչ այն պահը երբ ԱՄՆ-ն պահանջեց արտահանձնել Մակկիննոնին։

Ենթադրվում էր, որ եթե Մակկիննոնը հանձնվի ԱՄՆ-ին, ապա նրան սպասվում է 70 տարի ազատազրկում[18], դրա հետ մեկ տեղ կար վախ, որ նա իր պատժը կկրեր Գուանտանամոյի բանտում[19][20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Boyd, Clark (2008 թ․ հուլիսի 30). «Profile: Gary McKinnon». BBC News. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «British hacker fights extradition». BBC News. 2007 թ․ փետրվարի 14. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Gary McKinnon vs Government of the USA and Secretary of State for the Home Dept, [2007] EWHC 762 (Admin) (03/04/2007, case No: CO/5897/2006)
  4. «UK hacker loses extradition fight». BBC News. 2007 թ․ ապրիլի 3. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. Campbell, Duncan (2007 թ․ հուլիսի 31). «Lords to hear 'hacker' appeal». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «Law Lords consider UK hacker case». BBC News. 2008 թ․ հունիսի 17. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. «Hacker Indicted Under Computer Fraud and Abuse Act For Accessing Military Computers». U.S. Department of Justice. 2002 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «Hacker loses extradition appeal». BBC News. 2008 թ․ հուլիսի 30. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  9. «European Court of Human Rights refuses request for interim measures by Gary McKinnon». European Court of Human Rights. 2008 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «Hacker loses extradition appeal». BBC News. 2008 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  11. Campbell, Duncan (2008 թ․ օգոստոսի 29). «British computer hacker faces extradition to US after court appeal fails». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
  12. «Hacker appeals to home secretary». BBC News. 2008 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 15-ին.
  13. «Hacker wins court review decision». BBC News. 2009 թ․ հունվարի 23. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին.
  14. Logged in as click here to log out. «Gary McKinnon should be extradited, court rules | World news». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
  15. BBC News — Hacker’s extradition put on hold
  16. Hirsch, Afua; Gabbatt, Adam (2998 թ․ նոյեմբերի 27). «Gary McKinnon's mother brands extradition of her son 'disgusting'». guardian.co.uk. London, UK. Վերցված է 2998 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. Law Lords Department. «House of Lords - Mckinnon V Government of The United States of America and Another». Publications.parliament.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
  18. «UK | Hacker wins court review decision». BBC News. 2009 թ․ հունվարի 23. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
  19. 'Hacker' extradition case reopens, BBC News, 14 February 2006
  20. British 'hacker' fears Guantanamo, BBC News, 12 April 2006

Արտաքին հղումներ խմբագրել