Գերիմաստի սովորական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բռնչի
Լատիներեն անվանում
Viburnum lantana


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Գերիմաստի սովորական (լատին․՝ Viburnum lantana), խոշոր թուփ է՝ մինչև 3 մ բարձրությամբ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Տերևները ձվաձև են, երկարավուն ձվաձև կամ էլիպսաձև, կնճռոտ մակերեսով։ Ծաղկաբույլերը բազմածաղիկ հուրաններ են, դեղնասպիտակ պսակով։ Պտուղը սեղմված ձվաձև է, էլիպսաձև, հասունանալիս ձեռք է բերում սև գույն։ Ընձյուղները և տերևները խիստ թավոտ են։ Ծաղկում է մայիս-հունիսին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Չորադիմացկուն է և ցրտադիմացկուն։ Հեռանկարային է անտառային մշակույթների և կանաչապատման համար։ Ունի շատ ամուր բնափայտ։ Պտուղներն ուտվում են։ Բազմանում է սերմերով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում, Եվրոպայում։ Հայաստանում հանդիպում է գրեթե ամենուրեք՝ 1000-2400 մ բարձրության սահմաններում։ Աճում է թփուտներում, անտառի ծածկոցի տակ և եզրերին։

Գրականություն խմբագրել

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան