Գերդ Նյուքվիսթ
Գերդ Նյուքվիսթ (նորվ.՝ Gerd Nyquist, մարտի 15, 1913[1], Քրիստիանիա, Նորվեգիա - նոյեմբերի 22, 1984 կամ նոյեմբերի 23, 1984[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գրող, առավել հայտնի է իր դետեկտիվ վեպերով։ Գրել է նաև ոչ-դետեկտիվ աշխատանքներ, այդ թվում, պիեսներ, պատմվածքներ երեխաների համար։ Մանկական մի քանի ժողովածուների հեղինակ է[2]։
Գերդ Նյուքվիսթ բուկմոլ՝ Gerd Nyquist | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | բուկմոլ՝ Gerd Brænne |
Ծնվել է | մարտի 15, 1913[1] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1984 (71 տարեկան) կամ նոյեմբերի 23, 1984[1] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա |
Մասնագիտություն | գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Զավակներ | Արիլդ Նյուքվիսթ |
Գերդ Նյուքվիսթ Վիքիքաղվածքում | |
![]() |
Նորվեգացի գործարանատեր, քաղաքական գործիչ Բերնհարդ Բերնի թոռնուհին է, գրող Արիլդ Նյուքվիսթի մայրը։
Կենսագրություն
խմբագրելԳերդ Նյուքվիսթը ծնվել է Քրիստիանիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընդգրկվել է Նորվեգիայի դիմադրության շարժման մեջ, պարգևատրվել է Նորվեգիայի 1940-1945 թթ.-ի պաշտպանության մեդալով։ Ստեղծագործել սկսել է 1957 թվականից։ Նյուքվիսթի առաջին դետեկտիվ պատմությունը «Հանգուցյալը խնդրել է ծաղիկներ չբերել» (1960) վեպն է։ Նյուքվիսթի որոշ վեպեր գրված են Ագաթա Քրիստիի ոգով։
1972-1977 թվականներին Նյուքվիսթը եղել է «Ռիվերտոն» (անվանվել է նորվեգացի դետեկտիվ գրող Սթեյն Ռիվերտոնի պատվին) գրական ակումբի առաջին նախագահը։ 1978 թվականին Գերդն ստացել է «Ռիվերտոն» ակումբի պատվավոր մրցանակ[3][4]։
Նյուքվիսթի առավել հայտնի վեպերից է «Խոտը ոչինչ չի թաքցնում» (1966) ստեղծագործությունը, որը թարգմանվել է նաև հայերեն։ Դետեկտիվ վիպակը մերկացնում է բուրժուական քաղքենիական բարքերը։ Դրամի մեջ չէ իսկական երջանկությունը, դրամը բարոյազրկում, հոգեպես սնանկացնում է մարդուն - սա է վիպակի հիմնական գաղափարը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ Святослав Бэлза. От Шерлока Холмса до комиссара Мегрэ. - Мастера Детектива. М.: «Правда», 1991. С. 9-10.
- ↑ Christensen, Kari. «Gerd Nyquist». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Godal, Anne Marit (ed.). «Gerd Nyquist». Store norske leksikon (Norwegian). Oslo: Norsk nettleksikon. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Խոտը ոչինչ չի թաքցնում», Գերդ Նյուքվիսթ, Երևան, «Արևիկ», 1990
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդ Նյուքվիսթ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդ Նյուքվիսթ» հոդվածին։ |