Գերդա Շթայնհոֆ
Գերդա Շթայնհոֆ (գերմ.՝ Gerda Steinhoff, հունվարի 29, 1922, Գդանսկ, Ազատ քաղաք Դանցիգ - հուլիսի 4, 1946, Biskupia Górka, Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարի վերակացու, նացիստ հանցագործ[1]։ Մինչև ճամբարում աշխատելը՝ եղել է խոհարար և ունեցել է երեխա։
Գերդա Շթայնհոֆ գերմ.՝ Gerda Steinhoff | |
---|---|
Ծնվել է | հունվարի 29, 1922 |
Ծննդավայր | Գդանսկ, Ազատ քաղաք Դանցիգ |
Մահացել է | հուլիսի 4, 1946 (24 տարեկան) |
Մահվան վայր | Biskupia Górka, Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | տանջող և համակենտրոնացման ճամբարի պահակ |
Gerda Steinhoff Վիքիպահեստում |
Աշխատանքը ճամբարում խմբագրել
1944 թվականին նացիստների կողմից հայտարարված զորակոչի ժամանակ՝ Շթայնհոֆը միացել է Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարի շտաբին։ Հոկտեմբերի 1-ին կանանց ճամբարում Շթայնհոֆը ստացել է պաշտոն և մասնակցել կանանց ընտրությանը, ովքեր պետք է գազախեղդ լինեին խցիկներում[2]։ Ճամբարում աշխատելու տարիներին մի քանի անգամ տեղափոխվել է ճամբարի տարբեր բաժանմունքներ։ Այսպես, 1944 թվականի դեկտեմբերի 1-ին ուղարկվել է Բիդգոշ քաղաքում տեղակայված Բրոմբերգ- Օստ կանանց ճամբար[3]։ Այնտեղ, 1945 թվականի հունվարի 25-ին նա ստացել է «Երրորդ Ռայխին հավատարմության և նվիրված ծառայության» մեդալ։ Ծառայության ընթացքում, նա միշտ հպարտացել է իր աշխատանքով և աչքի ընկել որպես դաժան և անողոք վերակացու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից առաջ Շթայնհոֆը փախել է ճամբարից և վերադարձել տուն։
Ձերբակալություն, դատ և մահապատիժ խմբագրել
1945 թվականի մայիսի 25-ին Գերդա Շթայնհոֆը ձերբակալվել է լեհական իշխանությունների կողմից և ուղարկվել բանտ։ Ավելի ուշ, նա, մնացած կին վերակացուների և կապոի հետ միասին, կանգնել է դատարանի առջև։ Դատարանը Շթայնհոֆին մեղավոր է ճանաչել՝ ճամբարականների նկատմամբ սադիստական վերաբերմունքի և գազախցիկներում սպանդի կազմակերպման մեջ։ Նա դատապարտվել է մահապատժի։ 1946 թվականի հուլիսի 4-ին Գերդա Շթայնհոֆը Գդանսկ քաղաքի մոտ գտնվող Բիսկուպիս Գորկա բլրի վրա հանրության աչքի առջև կախաղան է բարձրացվել։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Bad Girls Of Nazi Germany: GERDA STEINHOFF. - WW2 Gravestone». WW2 Gravestone (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Steinhoff». www.rowdiva.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ LLC, Revolvy,. «"Gerda Steinhoff" on Revolvy.com». www.revolvy.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)