Գերգեյ Շիմայի (հունգարերեն՝ Simay Gergely, Շիմայան կամ Սիմայան Գրիգոր Յանոշի, հուլիսի 2, 1823(1823-07-02)[1], Հայաքաղաք, Կլուժ, Ռումինիա - հունվարի 28, 1909(1909-01-28)[1], Կլուժ-Նապոկա, Կլուժ), հունգարացի գրող, թարգմանիչ, պետական գործիչ։ Ազգությամբ՝ հայ։ Նախնական կրթությունն ստացել է Գեռլայի հայոց դպրոցում։ Ավարտել է Կլուժի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է հունգարական հեղափոխությանը (1848-1849), վարել է Տրանսիլվանիայի ազգությունների կոմիսարի պաշտոնը։ Հետագայում 6 անգամ ընտրվել է պառլամենտի դեպուտատ։ Եղել է Գեռլայի քաղաքագլուխ, արքունի խորհրդական։ Թարգմանել և «Արմենիա» հունգարերեն հանդեսում տպագրել է Սայաթ-Նովայի, Ղևոնդ Ալիշանի, Պետրոս Դուրյանի, Ռաֆայել Պատկանյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Սմբատ Շահազիզի, Ալեքսանդր Ծատուրյանի, Մինաս Չերազի ստեղծագործություններից։ Գրել է «Նոր Հայաստան», «Աբովյանի հիշատակին» (1895) և այլ բանաստեղծություններ, հոդվածներ՝ Զեյթունի ապստամբության, Ռաֆայել Պատկանյանի ստեղծագործության մասին և այլն։

Գերգեյ Շիմայի
Ծնվել էհուլիսի 2, 1823(1823-07-02)[1]
ԾննդավայրՀայաքաղաք, Կլուժ, Ռումինիա
Վախճանվել էհունվարի 28, 1909(1909-01-28)[1] (85 տարեկան)
Վախճանի վայրԿլուժ-Նապոկա, Կլուժ
Մասնագիտությունհայագետ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Հունգարիա
ԿուսակցությունRadical party?[2], Դեակի կուսակցություն[2] և Q118064134?[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 497