Գերասիմ Զուրաբով

հայ հիդրոտեխնիկ

Գերասիմ Գերասիմի Զուրաբով (փետրվարի 16, 1894(1894-02-16)[1], Սարինշեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - սեպտեմբերի 26, 1958(1958-09-26)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հիդրոտեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1943), դոցենտ (1944): ԽՍՀՄ-ում առաջինն է մշակել հիդրոտեխնիկական թունելների նախագծման տեխնիկական պայմանները և նորմերը[2]։

Գերասիմ Զուրաբով
Ծնվել էփետրվարի 16, 1894(1894-02-16)[1]
ԾննդավայրՍարինշեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 26, 1958(1958-09-26)[1] (64 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1944)

Կենսագրություն խմբագրել

Գերասիմ Զուրաբովը ծնվել է 1894 թվականի փետրվարի 16-ին Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում։ 1924 թվականին ավարտել է Լենինգրադի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը։ 1924-1930 թվականներին նրա ղեկավարությամբ Լենինգրադում կառուցվել է երկաթբետոնե 6 կամուրջ։ 1930-1935 թվականներին՝ հիդրոնախագիծ համամիութենական պետական նախագծային ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի հիդրոտեխնիկայի կառույցների բաժնի վարիչ։ 1935-1958 թվականներին՝ Հիդրոտեխնիկայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող[2]։

Աշխատանքները վերաբերում են ճնշումային թունելների նախաշարված երեսպատման փայտե բազմանկյուն ամրակապերի, թունելների կառուցման ժամանակ ցիկլայնության կիրառության հարցերին[2][3]։

Մահ խմբագրել

Մահացել է 1958 թվականի սեպտեմբերի 26-ին Լենինգրադ քաղաքում[2]։

Երկեր խմբագրել

  • Зурабов, Герасим Герасимович. Применение цикличности при скоростной проходке туннелей.
  • Гидротехнические тоннели [Текст] / Г. Г. Зурабов, О. Е. Бугаева. - М. : Гидроэлектропроект, 1934 .Ч. 1 : Напорные штольни. - [Б. м.] : [б.в.], 1934. - 440 с.
  • Безопасные гидротехнические туннели. М., 1940.
  • Гидротехнические туннели гидроэлектрических станций [Текст] / Г. Г. Зурабов, О. Е. Бугаева. - Москва ; Ленинград : Госэнергоиздат, 1962. - 719 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=3728
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 405։
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.: ил. ISBN 5-9676-0034-5
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերասիմ Զուրաբով» հոդվածին։