Գերասիմ Ավետիսյան

հայ մանկավարժ

Գերասիմ Թադևոսի Ավետիսյան (1926, Սարուխան, Հայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Գերասիմ Ավետիսյան
Ծնվել է1926
ԾննդավայրՍարուխան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1961)
Մասնագիտությունմանկավարժ

ԿենսագրությունԽմբագրել

Գերասիմ Ավետիսյանը ծնվել է 1926 թվականին, Կամոյի շրջանի Սարուխան գյուղում, հողագործի ընտանիքում։ Ավարտել է Սարուխանի միջնակարգ դպրոցը։ 1944 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Զինծառայության է անցել Վրաստանի Գորի քաղաքում, 88-րդ պահեստային գնդում։ Մարտնչել է երկրորդ Բելոռուսական ռազմաճակատի 49-րդ բանակի 283-րդ դիվիզիայի 837-րդ գնդի երրորդ գումարտակի 7-րդ վաշտի առաջին դասակում՝ որպես գնդացրորդ։ Նրանց զորամասը Քյոնիգսբերգ (այժմ՝ Կալինինգրադ) ու Դանցիգ (այժմ՝ Գդանսկ) քաղաքները գրավելուց և Վիսլա գետն անցնելուց հետո, ապրիլի 20-ին հասել է Օդեր գետը։ Օդերի գետանցման ժամանակ ցուցաբերած արիության համար Գերասիմը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։ Նրանց զորամասը մայիսի 8-ին հասել է Էլբա գետը, որի ափին էլ Ավետիսյանը դիմավորել է մեծ հաղթանակը[1]։

Հաղթանակից հետո սկսվել է Ավետիսյանի կադրային ծառայությունը գվարդիական ծանր տանկային ինքնագնաց գնդում՝ որպես ջոկի հրամանատար, իսկ ավիացիոն տեխնիկական գնդում՝ որպես դասակի հրամանատար[1]։

1950 թվականի վերջերին Ավետիսյանը զորացրվել է բանակից։ 1951 թվականին ընդունվել է և 1953 թվականին ավարտել Երևանի Ժդանովի (այժմ՝ Բրյուսովի) անվան ռուսական մանկավարժական ինստիտուտի երկամյա ուսուցչական բաժինը և աշխատանքի անցել Նորադուզի միջնակարգ դպրոցում, դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ 1955 թվականից աշխատել է Սարուխանի № 1 միջնակարգ դպրոցում։ Միաժամանակ սովորել և 1961 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը։ Դպրոցի աշխատանքներին զուգահեռ ակտիվորեն կատարել է հասարակական հանձնարարություններ։ Նա եղել է դպրոցի ռուսաց լեզվի մեթոդմիավորման անփոփոխ նախագահը[1]։

ՊարգևներԽմբագրել

  • «Խիզախության համար» մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել