Գետնամուշկ

բույսերի տեսակ
Գետնամուշկ
Գետնամուշկ
Գետնամուշկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Պտերներ (Pteridophyta)
Դաս Lycopodiopsida
Կարգ Lycopodiales
Ընտանիք Գետնամուշկազգիներ (Lycopodiaceae)
Ենթաընտանիք Huperzioideae
Ցեղ Huperzia
Տեսակ Գետնամուշկ (H. selago)
Միջազգային անվանում
Huperzia selago

Գետնամուշկ (լատին․՝ Lycopodium selago L.), գետնամուշկազգիների ընտանիքին պատկանող գետնամուշկ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա, մշտադալար խոտաբույս է, ունի 5–10 սմ բարձրություն։ Ցողունները ուղիղ են, մի փոքր բարձրացող։ Տերևները գծային–նշտարաձև են, հերթադիր, պարուրաձև, խիտ դասավորությամբ։ Սպորանգիումները մեկական են և գտնվում են տերևների անոթներում[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Մրղուզի լեռնաշղթա)[1]։ Հայաստանից բացի հանդիպում է նաև Արևելյան Ասիայում, Ճապոնիայում, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, Ալթայում, Կրասնոյարսկի երկրամասում, Իրկուտսկի հարավում, Յակուտիայի հյուսիսում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում և Չուկոտյան թերակղզում[2]։ Ռուսաստանում տարածված է Նոր Երկրից մինչև Կովկաս ներառյալ։

էկոլոգիա խմբագրել

Աճում է միջինից մինչև ենթալպյան գոտի՝ ծովի մակարդակից 1000–2300 մ բարձրությունների վրա, անտառներում, խոնավ ժայռերի վրա[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնաբերվել է 1982 թվականին Մրղուզի լեռնաշղթայում։ Հայաստանի ֆլորայի համար ոչ միայն նոր տեսակ է, այլև նոր ցեղի, նոր ընտանիքի և ընդհանրապես նոր կարգի պատկանող տեսակ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  2. «Huperzia+selago». Germplasm Resources Information Network (GRIN).(Ստուգված է 7 փետրվարի 2016)