Գետի աստծո հարսնացուն (կորեերեն՝ 하백의 신부), կորեացի հեղինակ Յուն Մի Կյոնգի մանհվան[1], որն սկսել է լույս տեսնել 2006 թվականին կորեական Wink ամսագրում։ Այն կորեական դիցաբանության վրա հիմնված ռոմանտիկ ֆենտեզի է։ 2017 թվականին թողարկվել է «Հաբեկի ծնունդը» դորաման, որը հիմնված է «Գետի աստծո հարսնացուն» մանհվայի վրա[2]։

Գետի աստծո հարսնացուն
ՏեսակԿոմիքս
Երկիր Հարավային Կորեա

Սյուժե խմբագրել

Գյուղում, որտեղ ապրում է Սոան, շատ տարիների ընթացքում անընդհատ տիրում է երաշտ։ Հուսահատված բնակիչները Սոային ընտրում են որպես ջրի աստված Հաբեկի յուրօրինակ զոհ. գեղեցիկ աղջկան վիճակված է դառնալ նրա հարսնացուն[3]։ Սոային հագցնում են գեղեցիկ զգեստ, նստեցնում նավակի մեջ և նավագնացություն կատարում։ Այդ պահին փոթորիկ է առաջանում, բայց Սոան չի խեղդվում։ Ի զարմանս իրեն՝ նա ընկնում է ջրային թագավորության մեջ, որտեղ հանդիպում է իր փեսացուին։

Կերպարներ խմբագրել

  • Սոա (կորեերեն՝ 소아, Soah)[4], փոքր գյուղից շատ գեղեցիկ պատանի աղջիկ։ Նրան զոհաբերում են գետի աստծուն սիրաշահելու համար, սակայն Սոան ինքն էլ համակերպվում է այդ իրավիճակի հետ. նա պատրաստ է շատ բաների իր ընտանիքի համար։ Երբ Սոան փոքր էր, նա կանխագուշակել էր, որ ապագայում նա կսիրի երկու հոգու։ Բացի այդ, մի անգամ մանկության տարիներին Սոան խաղում էր արհեստական լճակի մոտ, ընկնում է ու գրեթե խեղդվում, բայց ինչ-որ մեկը բռնում է նրա ձեռքը և դուրս քաշում ջրից։ Ասում էին, որ նրան փրկել է ջրի աստվածը։ Նա կարծում է, որ Հաբեկի բնավորությունն այնքան էլ վատ չէ՝ չնայած նրա հավերժ վատ տրամադրությանը։ Ջրի թագավորությունում տանջվում է մենակությունից և կարոտում իր ընտանիքին։ Շատ հետաքրքրասեր է, այդ պատճառով երբեմն հայտնվում է հետաքրքրաշարժ իրավիճակներում։ Սիրահարված է Հաբեկին։ Կայսեր գերեվարվելուց հետո պաշտոնապես ամուսնանում է ջրի աստծո հետ։
  • Հաբեկ (կորեերեն՝ 하백, Habaek), ջրի աստված, որը չի ցանկանում անձրև տալ Սոայի գյուղի բնակիչներին։ Առաջին անգամ հայտնվում է փոքրիկ տղայի տեսքով՝ դեմքի լուրջ արտահայտությամբ և վտանգավոր բնավորությամբ։ Թերահավատորեն է վերաբերվում մարդկանց, կարծում է, որ նրանք փչացնում են բնությունը, զբաղվում ինքնաոչնչացմամբ և այդ պատճառով արժանի չեն խղճահարության։ Վատ է հանդուրժում արևի լույսը։ Հաբեկն ունի մեկ այլ, մեծահասակի տեսք, և նրա անունը Մուի է։ Հաբեկը գիշերները վերցնում է այս ձևը, և դրա մասին Սոան սկզբում տեղյակ չի լինում։ Այս ձևով նրա կրծքավանդակի մեջ հայտնվում է վիշապի ձևով դաջվածք։ Դեռևս սիրում է իր առաջին կնոջը՝ Նապկինին, որը մահացել է երիտասարդ տարիքում, սակայն երբ նա կայսեր պալատում հանդիպում է վերակենդանացած Նապկինին, խոստովանում է, որ սիրում է Սոային, որի հետ ամուսնանում է Լուսնային պալատում։ Հաբեկի խորհրդանիշը ջրաշուշանն է, որը բացվում է միայն գիշերը։
  • Հեե (կորեերեն՝ 후예), Հաբեկի գերագույն հրամանատարը, զինակիցը և մտերիմ ընկերը։ Գեղեցիկ տղա է, որին Սոան սկզբից ընդունում է ջրի աստված։ Սոայի համար թիկնապահի նման մի բան է։ Լավ է տիրապետում զենքին։ Նապկինի եղբայրն է։
  • Մուրա (կորեերեն՝ 무라), լեռների աստված։ Մշտապես հայտնվում է բերանում ծխելու երկար խողովակով։ Դեմքին դաջվածք ունի։ Հետաքրքրված է Սոայի հանդեպ, բայց ընդհանրապես հակված չէ զգացմունքներ արտահայտելու, սակայն հետո պարզ է դառնում, որ Սոան սիրահարված է Հաբեկին, ուստի շփոթեցնում է Սոային և պատճառում բոլոր հնարավոր վնասները (օրինակ՝ այրում է աստվածային այգին)
  • Տհեիլչժին (կորեերեն՝ 태을진인), երկարամազ բժիշկ և գյուտարար։ Մշտապես ժպտում է, կրում տարօրինակ ակնոց՝ նման մարզիկ-լողորդների ակնոցին։ Համակրում է Սոային և փորձում օգնել ուժերի ներածին չափով, սակայն հետո հանդես է գալիս որպես մռայլ կերպար։

Հատորների թողարկումներ խմբագրել

# Թողարկման ամսաթիվ Էջերի քանակ ISBN
1 2 184 էջ   ISBN 89-532-7250-5
  ISBN 1-59307-849-8
  ISBN 978-5-9901457-8-8
2 26 174 էջ   ISBN 89-532-7382-X
  ISBN 978-5-9901457-9-5
3 15 188 էջ   ISBN 89-532-7672-1
  ISBN 978-5-904676-03-2
4 12 172 էջ   ISBN 89-532-7984-4
  ISBN 978-5-904676-06-3
5 15 188 էջ   ISBN 89-532-8179-2
  ISBN 978-5-904676-11-7
6 22 180 էջ   ISBN 978-89-532-7249-1
  ISBN 987-5-9901457-7-1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յուն Միգյոնը համեմատաբար վերջերս է հայտնի դարձել. 2004 թվականին նա ստացել է «Dokja-manhwa-daesang»-ի «լավագույն երիտասարդ նկարչուհի» մրցանակը։
  2. 윤상근 기자 (2016 թ․ հունիսի 28). «'미생' 정윤정 작가 차기작 '하백의 신부'..2017년 tvN 방영». Star News. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  3. Նմանատիպ ծեսեր կան շատ ժողովուրդների մոտ։ Օրինակ՝ Ռուսիայում Իվան Կուպալայի գիշերն ընտրել են, այսպես կոչված, «լողազգեստով հարսնացուին»՝ ամենագեղեցիկ աղջկան, որին հագցրել են և գիշերն իջեցրել գետը։ Սլավոնական սովորույթների մի շարք մեկնաբանությունների համաձայն՝ «հարսնացուին» կարող էին գետակում խեղդել որպես զոհ ջրի աստվածներին:
  4. «하백의 신부 : 코믹시스트». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել