Գետիկի արգելավայր
Գետիկի արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք Հայաստանի հյուսիսարևելյան մասում՝ Գեղարքունիքի մարզում։ Կառավարվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից։
![]() | |
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Գեղարքունիքի մարզ |
Աշխարհագրական տեղադրաում | Միափորի լեռներ |
Հիմնվել է | 1971 |
Մակերես | 5728 հեկտար |
ԲԾՄ | 1500 մետր և 2700 մետր |
Աշխարհագրություն
խմբագրելԳետիկի արգելավայրը գտնվում է Միափորի լեռների հարավային լանջերին՝ Աղստևի վտակ Գետիկ գետի ձախափնյակում։ Տեղակայված է ծովի մակարդակից 1500-2700մ բարձրություններում, ունի 5718[1]-5728[2] հա տարածք։ Դրանում 883.9 հա տափաստանային, 197.0 հա անտառային, 3024.6 ենթալպյան գոտու լեռնամարգագետնային, իսկ 1622.5 հա ալպյան գոտու լեռնամարգագետնային հողեր են[2]։
Պատմություն
խմբագրելՀիմնավորվել է 1971 թվականին՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի N 212 կարգադրությամբ[3]։ Ստեղծվել է անտառային կենդանիների պահպանության նպատակով[4]։
Բնություն
խմբագրելԱրգելավայրի պահպանման օբյեկտ են հանդիսանում լեռնային անտառները, ՀՀ տարածքում գրանցված հազվագյուտ և արժեքավոր կենդանիները (այծյամ, գորշ արջ, վայրի խոզ, կովկասյան մարեհավ)[3]:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ հատուկ պահպանվող տարածքները». Հայկական աշխարհագրական նախագիծ, www.armgeo.am.
- ↑ 2,0 2,1 «ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը և միջոցառումները հաստատելու մասին» 1059-Ա որոշում». Հայաստանի իրավական տեխնիկական համակարգ, www.arlis.am.
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի արգելավայրերը». ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, www.mnp.am.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 31 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 23)։ |