Գեռլախովսկի շտիտ (սլովակ.՝ Gerlachovský štít,սլովակյան արտասանությամբ , բառացի թարգմանությամբ՝ Գեռլախովյան գագաթ), խոսակցական լեզվում գործածվում են նաև Գեռլախ և Գեռլախովկա անվանաձևերը), Բարձր Տատրաների և ընդհանրապես 1500 կիլոմետր ձգվող ամբողջ Կարպատյան լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։ Գտնվում է Սլովակիայի Հանրապետության տարածքում, ծովի մակերևույթից բարձրությունը 2655 մետր է։ Տեսքը բրգաձև է, ունի հսկայական կրկես։ Չնայած համեմատաբար ոչ մեծ բարձրությանը՝ սլացիկ ճախրանքի տպավորություն է թողնում՝ ստորոտին փռված դաշտի նկատմամբ շուրջ 2000 մետր ուղղաձիգ բարձրանալու շնորհիվ[2]։ Ներկայիս Սլովակիայի Հանրապետության ամենաբարձր կետն է։ Եղել է նաև նախկին Չեխոսլովակիայի և ավելի վաղ՝ Հունգարիայի թագավորության ամենաբարձր կետը։ 20-21-րդ դարերում հասցրել է հինգ-վեց անգամ անվանափոխվել՝ կախված քաղաքական իրավիճակից։

Գեռլախովսկի շտիտ
Տեսակլեռ և ամենաբարձր կետ
Երկիր Սլովակիա
Վարչատարածքային միավորՎիսոկե Տատրի և Պոպրադ
ԼեռնաշղթաՏատրաներ
Բարձրությունը ծովի մակարդակից2654,4 մետր[1]
Հարաբերական
բարձրություն
2344 մետր
Պահպանման տարածքTatra National Park?
Նյութգրանիտ
Անվանված էGerlachov?
Գեռլախովսկի շտիտ 3D
Գեռլախովսկի շտիտը հարավից

Անվանումներ խմբագրել

Սարի՝ ամենավաղ արձանագրված անվանումը (1762 թվականի մի քարտեզի վրա[3]) եղել է Շեպես կոմսության բնակիչ գերմանացիների խոսվածքով[4]՝ Քյոսելբերգ /Kösselberg/ (այսինքն՝ Կաթսայասար)։ Սլովակերեն առաջին անվանումը՝ Kotol, որ նույնպես կաթսա է նշանակում, արձանագրվել է 1821 թվականին[5]։ Այդ երկու անվանումներում էլ շեշտվել է սարի հսկայական կրկեսի կաթսայաձև տեսքը։ Սակայն 19-րդ դարում քարտեզներում ու գրականության մեջ առավել գործածականը եղել է սարի ներկայիս անվանաձևը, որը կապված է նրա ստորոտին գտնվող Գեռլախով գյուղի անվան հետ[6][7][8][9]։

1896 թվականին, հայտնված լինելով Ավստրո-Հունգարիայի կազմում, սարը ստացել է կայսեր՝ Ֆրանց Իոսիֆ Առաջինի անունը[10][11]։ Կայսրության վերացումից հետո՝ 1918 թվականին, վերստին անվանվել է Գեռլախովսկի շտիտ։ Լեհական կառավարությունը, որ Բարձր Տատրաները լեհական տարածք էր հայտարարել, սարն էլ անվանակոչել էր Szczyt Polski (Լեհական գագաթ), բայց նրա նկատմամբ իշխանություն երբեք չի նվաճել[10]։ Չեխոսլովակյան նոր կառավարությունը 1923 թվականին անվանումը փոխելով՝ դարձրել է Štít legionárov (Լեգեոներների գագաթ, ի պատիվ չեխոսլովակ լեգեոներների), բայց 1932-ին սարը վերստացել է Gerlachovský štít անվանումը[12]։ 1948 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած կոմունիստական հեղաշրջումից մեկ տարի անց սարը մեկ անգամ ևս անվանափոխվել է՝ կոչվելով Stalinov štít՝,,ի նշան երախտագիտության[13],,, բայց տասը տարի անց վերականգնվել է ավանդական անվանումը։ Համընդհանուր տարածում ստացած ձևից մի փոքր շեղվում է սարի լեհական անվանաձևը՝ Girlach and Garłuch.[13][14][15]: Թե՛ սարի և թե՛ նրա ստորոտին գտնվող գյուղի անվանումը գերմանական ծագում ունեն (ներկայումս Սլովակիայի տարածքում գտնվող Բարձր Տատրաների հատվածն ու շրջական դարեր շարունակ բնակեցված են եղել գերմանացիներով)։

Պատմություն խմբագրել

Կարպատներում սարերի բարձրության պաշտոնական առաջին չափումները կատարվել են 18-րդ դարում՝ Հաբսբուրգների տիրապետության ժամանակներում։ Այդ չափումների հիման վրա սկզբում հայտարարվել է, որ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Կրիվանն է (Kriváň) (2,494 մ), այնուհետև՝ Լոմնիցկի շտիտը /Lomnický štít/ (2,633 մ), որից հետո՝ Լադովի շտիտը /Ľadový štít/ (2,627 մ)։ Առաջին մարդը, ով ճշգրիտ ու հստակ հայտարարել է, որ Գեռլախովսկի շտիտն է Կարպատյան լեռների ամենաբարձր սարը, եղել է անտառապահ Լյուդովիտ (Լյուդվիգ) Գրայները /Ľudovít (Ludwig) Greiner/, 1838 թվականին[16][17]։ Երեսուն տարի անց՝ 1868 թվականին, նրա չափումները պաշտոնական ձևակերպում են ստացել ավստրիական բանակային արշավախմբի կողմից և իրենց արտացոլումը գտել 1875 թվականին Վիեննայի ռազմական ինստիտուտի հրատարակած քարտեզներում[18][19]։

Սարի՝ վկայություններով հաստատված առաջին վերելքն իրականացրել է Յան (Յոհան) Շտիլը 1834 թվականին, մեկնարկելով Նովա Լեսնա /Nová Lesná/ գյուղից[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://spravatanap.sk/web/index.php/2012-08-24-09-58-43/poloha-a-geomorfologicke-clenienie-tatier-sk
  2. |id=150749|title=Gerlachovsky Stit|accessdate=3 June 2007|date=27 December 2005}}
  3. Illegible in this image. – Francis Florian Czaki, Mappa geographica repræsentans partem Hungariæ nempe sic dictum Comitatum de Zips ... Comitat Scepusiensis. Engraved by Friedrich Hampe, 1762. Արխիվացված 18 Հունվար 2006 Wayback Machine In: Józef Szlafarski, Poznanie Tatr, 1972.
  4. Milan Olejník (2002). «"Impact of external factors upon the formation of ethnicity – the case of German community living in the region of Zips (Slovak Republic)." Človek a spoločnosť». Slovak Academy of Sciences in Košice. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. Jakob Meltzer, "Das Zipser Comitat." In: Johannes Csaplovics, Topographisch-statistisches Archiv des Königreiches Ungarn, 1821.
  6. For instance: Alexander F. Heksch, Führer durch die Karpathen und oberungarischen Badeorte. 1881.
  7. Georg Buchholtz Jr., Delineatio Nomenclatura Montium Carpathicorum, qualiter sese Lomnitzæ conspiciendi sistunt. 1717. In: Ivan Houdek, Osudy Vysokých Tatier. 1951.
  8. Ludwig Greiner, "Die Gerlsdorfer Spitze als die höchste Gebirgshöhe der Karpathen." Gemeinnützige Blaetter zur Belehrung und Unterhaltung, 1839.
  9. L. Greiner, "Gerlachovský chochol, jako nejvyšší jehlan v Tatrách." Slovenské noviny, November 1851.
  10. 10,0 10,1 «Gerlachovský štít» (Slovak). Mikuláš Argalács and Dominik Michalík. 2003. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. For instance: Karel Drož, Tatry. 1897.
  12. «Baron Adrien de Gerlache: Víte co má nejslavnější belgický polárník společného s nejvyšší horou Vysokých Tater?» (Czech). Foreign Ministry of the Czech Republic. 2005. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. 13,0 13,1 Ivan Bohuš, Od A po Z o názvoch Vysokých Tatier, 1996.
  14. «Anna Kłosińska, Słownik ortograficzny,» (Polish). 2004. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «GERLACH». Encyklopedia Internautica (Polish). n.d. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. źudovít Greiner
  17. «Pamätná izba Ľudovíta Greinera v Revúcej». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  18. Július Burkovský and Igor Viszlai (2006 թ․ հոկտեմբերի 6). «Ľudovít Greiner» (Slovak). Lesy SR (Forests of the Slovak Republic). Վերցված է 2007 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Contrary to its title, it actually contained 14 plates: Josef Schlacher, General-Karte von Mittel-Europa. In 12 Blättern. ca. 1875.
  20. «Ján (Johann) Still | Nová Lesná». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեռլախովսկի շտիտ» հոդվածին։