Գեորգ Ռենատուս Սոլտա

Գեորգ Ռենատուս Սոլտա (գերմաներեն՝ Georg Renatus Solta, ապրիլի 18, 1915(1915-04-18)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - մայիսի 2, 2005(2005-05-02)[1], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի լեզվաբան, պատմահամեմատական լեզվաբանության մասնագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1939), պրոֆեսոր (19731926-1934 թվականներին սովորել է Լինցի (Ավստրիա) լիցեյում, ապա՝ Վիեննայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում (1934-1939), 1939 թվականից հնդեվրոպական լեզվաբանություն է դասավանդել նույն համալսարանում։ Սոլտան զբաղվել է պատմահամեմատական լեզվաբանության, հնդեվրոպական նախալեզվի տեղանունների, ինչպես նաև առանձին լեզուների ձևաբանության, հնչյունաբանության, բառապաշարի և հնդեվրոպացիների հարցերով («Հին իտալական տեղանունների ուսումնասիրություն», 1939, «Մտածություններ հնդեվրոպացիների հարցի մասին», 1952, «Քմայնացում և շրթնայնացում», 1966, «Լատիներենի դիրքի մասին», 1974 և այլն)։ «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» (1960), «Հայոց լեզու» (1963) և այլ աշխատություններում Սոլտան անդրադարձել է հայերենի ծագումնաբանական առնչություններին, քերականությանը, քննել հայերենի բառապաշարի հնդեվրոպական բառաշերտը։

Գեորգ Ռենատուս Սոլտա
Georg Renatus Solta
Ծնվել էապրիլի 18, 1915(1915-04-18)[1]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էմայիսի 2, 2005(2005-05-02)[1] (90 տարեկան)
Վիեննա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունլեզվաբան, համալսարանի դասախոս և balkanologist
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն[2], Balkan studies?[2] և Հնդեվրոպական լեզվաբանություն[2]
ԱնդամակցությունԱվստրիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[3][2]
Commons-logo.svg Georg Renatus Solta Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 493