Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր

Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր (գերմ.՝ Georg Ludwig von Maurer, նոյեմբերի 2, 1790(1790-11-02), Էրպոլցհայմ, Freinsheim (Verbandsgemeinde), Bad Dürkheim (district), Ռայնլանդ Պֆալց - մայիսի 9, 1872(1872-05-09), Մյունխեն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի պատմաբան, համայնքային տեսության հիմնադիր, իրավագիտության պրոֆեսոր Մյունխենի համալսարանում (1826

Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր
գերմ.՝ Georg Ludwig von Maurer
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1790(1790-11-02)
ԾննդավայրԷրպոլցհայմ, Freinsheim (Verbandsgemeinde), Bad Dürkheim (district), Ռայնլանդ Պֆալց
Մահացել էմայիսի 9, 1872(1872-05-09) (81 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[1]
ԳերեզմանՀին հարավային գերեզմանատուն
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն,  Հունաստան և  Գերմանական կայսրություն
ԿրթությունՀայդելբերգի համալսարան
Մասնագիտությունիրավունքի պատմաբան, պատմաբան, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, դիվանագետ և իրավաբան
ԱշխատավայրԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Զբաղեցրած պաշտոններարտաքին գործերի նախարար
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲավարիական գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներKonrad von Maurer?
 Georg Ludwig von Maurer Վիքիպահեստում

1832-1834 թվականներին հունական թագավոր Օթոն Բավարացու խնամակալներից էր։ 1847 թվականին բավարական կառավարության ղեկավարն էր (արտաքին գործերի և արդարադատության նախարար)։ Քաղաքական համակրանքը սահմանադրական միապետության կողմն էր, որը ըստ Մաուրերի պետք է հիմնվեր գերմանացիներին հարազատ համայնքային սկզբունքների վրա։ Մաուրերը գերմանական ժողովրդի պատմության ելակետը համարել է սոցիալական այն կարգը, երբ տիրապետել են հողի կոլեկտիվ սեփականությունն ու նրա համատեղ մշակումը, չի եղել պետություն, իսկ հասարակական գործերը տնօրինել են մարկային (համայնքային) կազմակերպությունները՝ հիմնվելով բոլոր ազատ մարդկանց հավասարության և իրավահավասարության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 364