Գեորգ Ֆիլիպ Տելեման

(Վերահղված է Գեորգ Թելեմանից)

Գեորգ Ֆիլիպ Տելեման (գերմ.՝ Georg-Philipp Telemann, մարտի 14 (24), 1681[2][3][4][…], Մագդեբուրգ, Բրանդենբուրգ-Պրուսիա[2][5] - հունիսի 25, 1767(1767-06-25)[2][3][4][…], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5]), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, կապելմայստեր։ Թողել է հսկայական ստեղծագործական ժառանգություն, պատմության մեջ առավել բեղմնավոր երգահաններից մեկն է։

Գեորգ Ֆիլիպ Տելեման
Բնօրինակ անունգերմ.՝ Georg Philipp Telemann
Նաև հայտնի է որպեսGeorgio Melande[1] և Melante[1]
Ծնվել էմարտի 14 (24), 1681[2][3][4][…]
Մագդեբուրգ, Բրանդենբուրգ-Պրուսիա[2][5]
Երկիր Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էհունիսի 25, 1767(1767-06-25)[2][3][4][…] (86 տարեկան)
Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2][5]
ԳերեզմանՀամբուրգ
Մասնագիտությունդասական կոմպոզիտոր, Կապելմայստեր և երգեհոնահար
Գործիքներերգեհոն
ԿրթությունԼայպցիգի համալսարան և Lessing-Gymnasium?
ԱմուսինAnna Catharina Textor? և Amelia Elisabeth Juliana Eberlin?[6]
Ստորագրություն
Ստորագրություն
 Georg Philipp Telemann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1701 թվականից Լայպցիգի համալսարանում ուսանել է իրավունք, որտեղ հիմնել է «Կոլլեգիում մուզիկում» երաժշտական խմբակը։ 1712-1721 թվականներին՝ կանտոր և մուզիկ-տնօրեն Մայնի Ֆրանկֆուրտում։ 1721 թվականից մինչև կյանքի վերջը ապրել է Համբուրգում, եղել քաղաքային մուզիկ-տնօրեն, ղեկավարել եկեղեցական կապելլաներ և օպերային թատրոն, հիմնել «Կոլլեգիում մուզիկում» ընկերությունը, 1728 թվականից հրատարակել «Der getreue Musikmeister» նոտային ամսագիրը։

Աշխատել է տարբեր ժանրերում (մոտ 40 օպերա, բազմաթիվ հոգևոր կանտատներ, օրատորիաներ, պասսիոններ, մեսսաներ, նվագախմբային նախերգանքներ, սյուիտներ, կոնչերտո գրոսսոներ, ստեղծագործություններ կլավիրի, ջութակի համար, տրիոսոնատներ և այլն)։ Լինելով Յոհան Սեբաստիան Բախի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ժամանակակիցը՝ ազատ տիրապետել է պոլիֆոնիկ գրության տեխնիկային, յուրացրել ազգային մի շարք դպրոցների (հատկապես ֆրանսիական և լեհական) նվաճումները, մոտեցել իր ժամանակի համար նոր՝ հոմոֆոն-հարմոնիկ գրությանը։

Գրականություն խմբագրել

  • Ра6ей В., Георг Филипп Телеман, М., 1974.

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 633  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Ֆիլիպ Տելեման» հոդվածին։