Գեորգ Դպիր Պալատեցի

հայ թարգմանիչ, պատմաբան

Գեորգ Դպիր Պալատացի (Տեր-Հովհաննիսյան, 1737[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - 1812[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ բառարանագիր, պատմաբան, թարգմանիչ։

Գեորգ Դպիր Պալատեցի
Ծնվել է1737[1][2]
Կոստանդնուպոլիս[1][2]
Մահացել է1812[1][2]
Կոստանդնուպոլիս[1][2]
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ և բառարանագիր
Տիրապետում է լեզուներինհայերեն, թուրքերեն, եբրայերեն[1], հունարեն[1], լատիներեն[1], արաբերեն[1] և պարսկերեն[1]

Կենսագրություն խմբագրել

Ինքնաշխատությամբ տիրապետել է 10 լեզուների եբրայերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն և այլն)։ Գլուխգործոցը պարսկերեն-հայերեն բառարանն է (հրտ. 1826)։ Բացի բառի բացատրությունից, այն ամփոփ տեղեկություն է տալիս իրանական դիցաբանության, առասպելաբանության, ժողովրդական բառ ու բանի, սովորույթների, բարքերի, վիպական հերոսների ու նշանավոր գրողների մասին։ Վերջում տրված են հայերեն ու պարսկերեն նման բառերի ցանկ, նրանց ծագումը, փոխառության աղբյուրը։ Նա ընդօրինակել է Մովսես Խորենացու և Եղիշեի պատմությունները։ Նրա ընդօրինակության շնորհիվ մեզ է հասել XIII դարի հուշարձան «Գիրք վաստակոցը»։ Նրա թարգմանության շնորհիվ պահպանվել է Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնը»։ Գևորգ Դպիր Պալատացին կատարել է թարգմանություններ պարսկերենից («Գիրք մեծագին և պատվական ականց...», հրտ. 1807), հունարենից («Հայելի գրոցն Հոմերոսի, 1783, անտիպ) և այլն։ Գևորգ Դպիր Պալատացին առաջին հոմերագետն է։ «Իլիականի» թարգմանության կապակցությամբ նրա գրած նախաբանում քննվում են Հոմերոսին և նրա պոեմներին վերաբերող բանասիրական ու գրականագիտական մի շարք հարցեր (Հոմերոսի ծննդյան տեղը, պոեի արվեստի ու ոճի ազդեցությունները և այլն)։ Գրիգոր Դպիր Պալատացու որոշ ձեռագրեր պահվում են Վենետիկի Մխիթարյան և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարաններում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 15