Գեորգի Չալտիկյան

հայ ճարտարապետ

Գեորգի Յակովի Չալտիկյան (հոկտեմբերի 6, 1908(1908-10-06)[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1971, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Գեորգի Չալտիկյան
Ի ծնեԳեորգի Յակովի Չալտիկյան
Ծնվել է1908, հոկտեմբերի 6
ԾննդավայրԿարս
Մահացել է1971
Վախճանի վայրՄոսկվա
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ

Ճարտարապետ, գեղանկարիչ Արմեն Չալտիկյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

1932 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1932 թվականից աշխատել է Մոսնախագիծ ինստիտուտում։ 1945-1965 թվականներին եղել է Մոսկվայի Իզմայլովո շրջանի գլխավոր ճարտարապետը։ Համահեղինակների հետ նախագծել և իրականացրել է Մոսկվայի տարբեր շրջանների հատակագծումն ու կառուցապատումը, Դավիդկովո, Կունցևո շրջանների, Գագարինի անվան հրապարակի, Վեռնադսկու պողոտայի կառուցապատումը, բնակելի տներ, Ռադիոէլեկտրոնիկայի, Կոշիկի, Կտորեղենի, Ճենապակու տները, Մոսկվայի շինարարների մշակույթի տունը, «Զվյոզդնի» կինոթատրոնը և այլն[2]։

Մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ՝ Դավիդկովո շրջանի կառուցապատման համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://am.hayazg.info/index.php?curid=15072
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.