Գեորգի Նազարով
Գեորգի Նիկոլայի Նազարով (Նազարյան) (դեկտեմբերի 16 (29), 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ավիակոնստրուկտոր։
Գեորգի Նազարով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16 (29), 1908 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1985 (76 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | flight engineer |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԳեորգի Նազարովը ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 16-ին, Թիֆլիսում։ 1932 թվականին ավարտել է Լենինգրադի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը։ 1936-1940 թվականներին՝ Մոսկվայի ավիացիայի ինստիտուտի օդանավերի կոնստրուկցիայի և ամրության ամբիոնի պետ, 1951-1958 թվականներին՝ Վ. Մ. Մյասիշչևի Կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, 1958-1970 թվականներին՝ Չափորոշիչների պետական միության փորձակոնստրուկտորական բյուրոյի պետ և գլխավոր կոնստրուկտոր, 1970-1974 թվականներին՝ Չափորոշիչների և միասնականացման գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր։ 1946-1980 թվականներին դասավանդել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտում, գլխավորել է մեծ հեռահարության գերձայնային հրթիռի մշակման աշխատանքները։ Նազարովի ղեկավարությանբ մշակվել են տիտանի համաձուլվածքներով պատրաստված թռչող ապարատի արտադրակարգը, ստեղծվել կոնստրուկցիան։ Ղեկավարել է խոշոր ռմբակոծիչ ինքնաթիռների մշակման, կառուցման, փորձարկման և ներդրման աշխատանքները[1][2]։
Մահացել է 1985 թվականի դեկտեմբերի 8-ին, Մոսկվայում։