Գեորգի Յարալյան

հայ նկարիչ

Գեորգի Յակովի Յարալյան (նոյեմբերի 13, 1927(1927-11-13), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 20, 2011(2011-04-20), Երևան, Հայաստան[1]), հայ ծաղրանկարիչ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2009)[2]։ Հայաստանի «Երգիծաբանների ասոցիացիայի» պատվավոր անդամ։

Գեորգի Յարալյան
Գեորգի Յարալյան.jpg
Ծնվել էնոյեմբերի 13, 1927(1927-11-13)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 20, 2011(2011-04-20) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջան1947-2011
Պարգևներ
Գեորգի Յարալյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 13-ին՝ Գանձակում։ 1929 թվականին ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս, 1946 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ 1947 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժին։

Գեորգի Յարալյանը երգիծանկարչի իր ուղին մամուլի էջերում սկսել է կերտել 27 տարեկանից։ Հեղինակ է պլակատների, երգիծանկարների, երգիծական ալբոմների, նրա ձևավորմամբ ու պատկերազարդմամբ լույս են տեսել ժողովրդական սրախոսություններ (1992), «Գյումրվա անեկդոտները» (1993), «Եզոպոսի առակներ» (1994), «Աշ­նա­նա­յին քա­րա­վան», շուրջ 450 երգիծական գրքեր, որոնք առանձնանում են նրան բնորոշ երգիծանքով ընդհանրացված պատկերային մտածողությամբ, սուր դիտողականությամբ ու քաղաքացիական դիրքորոշումով։

Ծաղրանկարներով հանդես է եկել Ոզնի, «Ազգ», «Երևան», «9-րդ հրաշալիք» թերթերում, աշխատակցել է «Կրոկոդիլ» (Մոսկվա), «Քաջ Նազար» (Լոս Անջելես) ամսագրերին։ Մասնակցել է հանրապետական և արտերկրի (Ռուսաստան, Բուլղարիա, Իտալիա, Սիրիա, Իրան, Դանիա, ԱՄՆ) հեղինակավոր ցուցահանդեսների, անհատական ցուցադրությամբ հանդես է եկել Երևանում (1978), Դանիայում (2004)։ Ծաղրանկարները տպագրվել են հանրապետական բազմաթիվ թերթերում և ամսագրերում[3]։

1969 թվականին Մոսկվայում Յարալյանը «Վիետնամից տեղում քայլով մարշ» և «Խաղաղություն» երգիծանկարների համար պարգևատրվել է «Երգիծանք-69» ցուցահանդեսի մեդալով[4]։

1997- 2011 թվականներին եղել է «Ազգ» օրաթերթի ծաղրանկարիչը։

ԾանոթագրություններԽմբագրել