Գեորգի Մարտիրոսով
Գեորգի Գենարիի Մարտիրոսով (ապրիլի 4, 1932[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), նավային մեքենաշինության բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1996): ՌԴ վաստակավոր մեքենաշինարար (1992):
Գեորգի Մարտիրոսով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1932[1] (92 տարեկան) Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական ավտոմոբիլային և ճանապարհային տեխնիկական համալսարան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի ծովային տեխնիկական համալսարան (1955) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1966) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԳեորգի Մարտիրոսովը ծնվել է 1932 թվականի ապրիլի 4-ին, Բաքու քաղաքում։ 1955 թվականին ավարտել է Լենինգրադի նավաշինության ինստիտուտը։ 1955 թվականից աշխատում է Մոսկվայի «Վինտ ԳԱՄ» ձեռնարկությունում, 1990 թվականից՝ գլխավոր տնօրեն։ 1991 թվականից, միաժամանակ՝ Մոսկվայի ավտոմոբիլային-ճանապարաշինական ինստիտուտի երկկենցաղ-մեքենաների ամբիոնի մասնաճյուղի վարիչ, 1992 թվականից՝ ՌԴ վաստակավոր մեքենաշինարար[2]։
Աշխատանքները վերաբերում են նավերի կառավարման տեխնիկական խնդիրներին և էկոլոգիապես անվտանգ նավային էներգետիկ սարքավորումների ստեղծման հարցերին[2]։
Պարգևներ
խմբագրել- Ժնևի և Բրյուսելի գյուտարարության և հայտնագործության միջազգային սալոնների (14 ոսկե և արծաթե) մեդալներ
- Բելգիայի Պետական շքանշան (2001)
- Մալթայի ասպետի շքանշան (2000)
- ՌԴ Պետական մրցանակ (1998)
- ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ (1974)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14994
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 71։