Գեորգի Կիստյակովսկի
Գեորգի Կիստյակովսկի (ուկրաիներեն՝ Георгій Богданович Кістяківський, անգլ.՝ George Kistiakowsky, նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1900[1], Tarasivka, Kievsky Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 7, 1982[2], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ազգությամբ ուկրաինացի ամերիկացի քիմիկոս, դանդաղ պայթուցիկ բորատոլ նյութի ստեղծող։ Մանհեթենյան նախագծի մասնակից է, առաջին ատոմային ռումբի ստեղծողներից մեկը։ Եղել է ԱՄՆ-ի նախագահ Դուայթ Էյզենհաուերի գիտական խորհրդականը։
Գեորգի Կիստյակովսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1900[1] Tarasivka, Kievsky Uyezd, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1982[2] (82 տարեկան) Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան և Հարվարդի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Մաքս Բոդենշտեյն |
Եղել է գիտական ղեկավար | Հերբերտ Ս․ Գուտովսկի և Բրյուս Հ․ Մահան |
Պարգևներ | |
Երեխա(ներ) | Վերա Կիստյակովսկի |
Հայր | Բոգդան Կիստյակովսկի |
Մայր | Q55108598? |
Ստորագրություն![]() | |
![]() |
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է եղել (1939), Լոնդոնի թագավորական ընկերության օտարերկրյա անդամ[8]։
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կիևի համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Բոգդան Կիստյակովսկու և Մարիա Կիստյակովսկու (ծնունդով՝ Բերենշտամ) ընտանիքում, նշանավոր իրավաբան Ալեեքսանդր Կիստյակովսու թոռն է։ Կրտսեր եղբայրը՝ Ալեքսանդր Կիստյակովսկին (1904-1983), խորհրդային ու ուկրաինացի կենսաբան է, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Սովորել է Մոսկվայի գիմնազիայում, սակայն ուսումնառության վերջին տարին անցկացրել է Կիևում, որտեղ տեղափոխվել էր 1917 թվականին։ 1918 թվականին մտել է Սպիտակ բանակի կազմի մեջ և մասնակցել 1920 թվականի աշնան ռազմական գործողություններին։ Ղրիմից էվակուացվել է Թուրքիա, ապա տեղափոխվել Հարավսլավիա՝ պապիկի մոտ։
1921 թվականին ընդունվել է Բեռլինի համալսարան, որտեղ 3.5 տարում ավարտել է ամբողջ կուրսը և 1925 թվականին Մաքս Բոդենշտայնի ղեկավարությամբ պաշտպանել դոկտորական ատենախոսություն՝ նվիրված լույսի օգնությամբ առաջացող քլորի օքսիդի տարրալուծման խնդրին։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Բոդենշտայնի մոտ և նրա խորհրդով էլ 1926 թվականին որպես Ֆիզիկական քիմիայի միջազգային կոմիտեի թոշակառու մեկնել Փրինսթոնի համալսարան՝ պրոֆեսոր Թեյլորի մոտ։ Այստեղ նա սկսել է ուսումնասիրել ադսորբման ու կատալիզի խնդիրները, սակայն Թեյլորի խորհրդով գիրք է գրել ֆոտոքիմիայի մասին՝ «Ֆոտոքիմիական գործընթացներ» վերնագրով։ Գիրքը լույս է տեսել 1928 թվականին Ամերիկայի քիմիական ընկերության մենագրությունների մատենաշարով։ Հրապարակումը երիտասարդ գիտնականին ճանաչում է բերել ֆոտոքիմիայի բնագավառում։ 1930 թվականից դասավանդել է Հարվարդի համալսարանում, որի հետ կապը չի կտրել մինչև իր կյանքի վերջը։
1926 թվականին Կիստյակովսկին ամուսնացել է Հիլդեգարդե Մյոբիուսի հետ (ամուսնալուծվել են 1942 թվականին)։ Առաջին ամուսնությունից ծնված դուստրը՝ Վերա Կիստյակովսկայան, փորձարարական քիմիայի և աստղաֆիզիկայի մասնագետ է եղել, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի առաջին կին դասախոսը[9]։ 1933 թվականին Կիստյակովսկին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։
1945 թվականին Կիստյակովսկին ամուսնացել է երկրորդ անգամ Իրմե Շուլերի հետ, որից բաժանվել է 1960 թվականին և 1962 թվականին ամուսնացել Էլեն Մահոնիի հետ[10]։
Գիտական գործունեությունԽմբագրել
1933 թվականից դարձել է Հարվարդի համալսարանի դոցենտ։ Կիստյակովսկու հետաքրքրություններն այդ ժամանակշրջանում եղել են ջերմադինամիկան, սպեկտրասկոպիան, քիմիական կինետիկան[11]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բացառապես զբաղվել է ռազմական հարցերով։ 1940 թվականի հուլիսին դարձել է Ազգային հետազոտական կոմիտեի պայթուցիկ նյութերի մշակման բաժնի խորհրդականը։ 1942 թվականին գլխավորել է նույն կոմիտեի 8-րդ բաժանմունքը, որտեղ զբաղվել է պայթուցիկ նյութերի ստեղծմամբ ու փորձարկմամբ, հրթիռային վառելիքի մշակմամբ։ 1941 թվականից Կիստյակովսկին Գիտությունների ազգային ակադեմիայի ատոմային էներգետիկայի կոմիտեի անդամ է եղել՝ ոչ անմիջական մասնակցություն ունենալով այն աշխատանքներին, որոնք նախորդել են Մանհեթենյան ծրագրին։ Այս ժամանակ Կիստյակովսկին և նրա աշխատակիցներն ուսումնասիրում էին հեքսոգենը և մեծ մասշտաբներով նրա արտադրության եղանակը։ 1943 թվականին սկսվել է Composition B պայթուցիկ նյութի զանգվածային արտադրությունը, որը բաղկացած էր հեքսոգենից, տրոտիլից ու տորպեքսից։ Նա ստեղծել է նաև ուտելու պայթուցիկ չինացի պարտիզանների համար։ Սովորական ալյուրի տեսք ունեցող պայթուցիկը պարտիզանները կարող էին հանգիստ անցկացնել ճապոնական հսկիչ կետերով[12]։
1943 թվականին Կիստյակովսկին աշխատել է Լոս Ալամոսի լաբորատորիայում։ Նա կիրառել է ռենտգենյան ու լուսանկարչական եղանակներ կումուլյատիվ լիցքերի ուսումնասիրության համար։ 1944 թվականին գլխավորել է ատոմային ռումբի համար ավանդական պայթուցիկների կիրառման բաժանմունքը։ Կիստյակովսկու ղեկավարությամբ մշակվել են պայթուցիկ բարդ լինզաներ, դանդաղ պայթող բորատալը։ 1945 թվականի հուլիսի 16-ին Կիստյակովսկին հետևել է Թրինիթիի (անգլ.՝ Trinity) փորձարկումներին, իսկ մի քանի շաբաթ անց Fat Man տիպի ռումբը նետվել է Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա։
Աշխատանք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետոԽմբագրել
1946 թվականի փետրվարին Կիստյակովսկին վերադարձել է Հարվարդի համալսարան, 1947-1950 թվականների գլխավորել է քիմիայի ամբիոնը, վերսկսել հետազոտական աշխատանքը և դասախոսել ուսանողներին։ 1950-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է կառավարական գիտական հաստատությունների աշխատանքներին։ 1953-1958 թվականներին պաշտպանության նախարարության՝ բալիստիկ հրթիռների ուղղությամբ խորհրդատվական կոմիտեի անդամ է եղել, 1959 թվականից՝ ՆԱՍԱ-ի խորհրդատվական կոմիտեի անդամ։ 1958 թվականին Կիստյակովսկին որպես ամերիկյան պատվիրակության անդամ մասնակցել է ատոմային փորձարկումների վերահսկողության հարցերով Ժնևի խորհրդակցությանը։ 1959 թվականի հուլիսին նշանակվել է ԱՄՆ նախագահի խորհրդական գիտության ու տեխնիկայի հարցերով։ Այս պաշտոնում մնալով մինչև 1961 թվականը՝ նա նախագահ Դուայթ Էյզենհաուերի հետ հարցերի լայն շրջանակ է քննարկել՝ հետազոտությունների կոորդինացումից մինչև գիտական կադրերի պատրաստումը։ Հենց նա է եղել սեյսմիկ ուժգնությունից ուժեղ ատոմային փորձարկումների արգելքի նախաձեռնողը։ Դրույթը ներկայացվել է 1960 թվականին, և ԽՍՀՄ-ը ընդունել է այն[13]։
1962-1965 թվականներին գլխավորել է Ազգային ակադեմիայի՝ գիտության, տեխնիկայի ու պետական քաղաքականության կոմիտեն[14]։ 1968 թվականի հունվարին, ի նշան Վիետնամի պատերազմի դեմ բողոքի, հրաժարական է ներկայացրել՝ թողնելով իր բոլոր պաշտոնները պետական հաստատություններում։ 1971 թվականից, երբ դադարեցրել է հետազոտական ակտիվ գործունեությունը, մտել է քաղաքական կյանք, ելույթ ունեցել սպառազինությունների մրցավազքի դադարեցման օգտին։ Պագուոշի շարժման ակտիվ մասնակից է եղել, մասնակցել է նաև Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման միջազգային կազմակերպության աշխատանքներին։ Որպես մասնագետ մեծ ներդում է ունեցել ԽՍՀՄ և ԱՄՆ բարձր մակարդակի բանակցություններում սպառազինության վերահսկման հարցերով[15]։ Կյանքի վերջին տարիներին եղել է Council for Livable World («Մարդու համար արժանավայել պայմանների ստեղծման խորհուրդ») կազմակերպության նախագահը, որը 1962 թվականին հիմնադրել էր ամերիկացի ֆիզիկոս Լեո Սիլարդը։
1982 թվականին քաղցկեղից մահացել է Քեմբրիջում։ Նրա աճյունը դիակիզման է ենթարկվել, իսկ մոխիրը ցանել են Քեյթ Կոդի իր տան շրջակայքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 parish register
- ↑ 2,0 2,1 2,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.acs.org/content/acs/en/funding-and-awards/awards/national/bytopic/priestley-medal.html
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 205.
- ↑ https://www.acs.org/funding/awards/peter-debye-award-in-physical-chemistry/past-recipients.html
- ↑ https://www.acs.org/funding/awards/charles-lathrop-parsons-award/past-recipients.html
- ↑ Kistiakowsky; George Bogdan (1900 - 1982)(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ «List: Manuscript collections: Institute Records: Institute Archives & Special Collections: MIT»։ libraries.mit.edu։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-01-ին։ Վերցված է 2019-02-02
- ↑ «George Kistiakowski»։ IMDb։ Վերցված է 2019-02-02
- ↑ George Bogdan Kistiakowsky, 18 November 1900 - 7 December 1982 // Biographical Memoirs of Fellows of the Royal Society. — 1985-11. — Т. 31. — С. 376—408. — ISSN 1748-8494 0080-4606, 1748-8494. —
- ↑ Military History Matters (2012-06-12)։ «Back to the Drawing Board – Aunt Jemima» (անգլերեն)։ Military History Matters։ Վերցված է 2019-02-02
- ↑ «The Making of the Limited Test Ban Treaty, 1958-1963»։ nsarchive2.gwu.edu։ Վերցված է 2019-02-02
- ↑ «Origins of the Committee on Science, Engineering, and Public Policy»։ web.archive.org։ 2007-04-23։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-23-ին։ Վերցված է 2019-02-02
- ↑ Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
ԱղբյուրներԽմբագրել
- Dainton (1985)։ «George Bogdan Kistiakowsky. 18 November 1900-7 December 1982»։ Biographical Memoirs of Fellows of the Royal Society 31: 376–408։ JSTOR 769930։ doi:10.1098/rsbm.1985.0013
- Gibson Toni Michnovicz, Michnovicz Jon & Michnovicz John (2005)։ Los Alamos: 1944–1947։ Charleston, South Carolina: Arcadia։ ISBN 978-0-7385-2973-8։ OCLC 59715051
- Heuman Susan Eva (1998)։ Kistiakovsky: The Struggle for National and Constitutional Rights in the Last Years of Tsarism։ Cambridge, Massachusetts: Distributed by Harvard University Press for the Harvard Ukrainian Research Institute։ ISBN 978-0-916458-61-4։ OCLC 38853810
- Hoddeson Lillian, Henriksen Paul W., Meade Roger A. & Westfall Catherine L. (1993)։ Critical Assembly: A Technical History of Los Alamos During the Oppenheimer Years, 1943–1945։ New York: Cambridge University Press։ ISBN 0-521-44132-3։ OCLC 26764320
- Noyes W. Albert, ed. (1948)։ Chemistry, a History of the Chemistry Components of the National Defense Research Committee, 1940–1946։ Boston: Little, Brown։ OCLC 14669626։ Վերցված է May 9, 2013
- Stewart Irvin (1948)։ Organizing Scientific Research for War: The Administrative History of the Office of Scientific Research and Development։ Boston: Little, Brown and Company։ OCLC 500138898։ Վերցված է April 1, 2012
Արտաքին հղումներԽմբագրել
- 1982 Audio Interview with George Kistiakowsky by Richard Rhodes at Voices of the Manhattan Project
- 2014 Video Interview with Vera Kistiakowsky, daughter of George Kistiakowsky, by Cynthia C. Kelly at Voices of the Manhattan Project
- Diary of George B. Kistiakowsky Archived 2018-08-10 at the Wayback Machine., Dwight D. Eisenhower Presidential Library
- Records of the White House Office of the Special Assistant for Science and Technology, Dwight D. Eisenhower Presidential Library Archived 2012-09-29 at the Wayback Machine.
- Annotated bibliography for George Kistiakowsky from the Alsos Digital Library for Nuclear Issues
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գեորգի Կիստյակովսկի կատեգորիայում։ |