Գեորգի Դիտրիխ (ռուս.՝ Дитрих, Георгий Станиславович, հունվարի 15, 1906(1906-01-15) կամ 1906[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտ 1943[1], Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս մանկագիր և հրապարակախոս։

Գեորգի Դիտրիխ
Ծնվել էհունվարի 15, 1906(1906-01-15) կամ 1906[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտ 1943[1]
Մահվան վայրԱրխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1906 թվականի հունվարի 15-ին, Պետերբուրգում, հասարակ աշխատավորի ընտանիքում[2]։ Ազգությամբ գերմանացի է[3]։

12 տարեկանից աշխատել է վարձով։ Ավարտել է դպրոցը ինստիտուտի մեկ կուրս։ 1920 թվականին Դոնսկի մարզում կազմակերպել է մանկական ակումբը և դարձել է Հատուկ նշանակության մասերի օժանդակության երիտասարդ կոմունիստների շտաբի պետ։ 1921 թվականին վերադարձել է Պետրոգրադ, քաղաքում առաջինն է ստեղծել պիոներական գունդը` «Կարմիր դրոշակ» գործարանին կից։ «Լենինյան կայծեր» թերթի հիմնադիրներից մեկն է։ Գրական գործունեությունը սկսել է 1922 թվականին[4]։ 1924 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ[3]։ Եղել է երեխաների համար ստեղծված «Ոզնին» և «Տարինոսը» հումորային ամսագրերի խմբագրակազմում։

1936 թվականի հուլիսի 13-ին հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից` «կուսակցության թշնամիների հետ կապ ունենալու պատճառով»[3]։ Ձերբակալվել է 1937 թվականին և ազատ է արձակվել 1938 թվականին։

1940 թվականի հուլիսի 11-ին ձերբակալվել է Լենինգրադի շրջանային ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից։ Մեղադրվել է ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածով։

Ըստ 1940 թվականի հոկտեմբերի 19-ի ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ ժողովի որոշման` դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում։ Պատիժը կրել է Արխանգելսկի մարզում։ Գործին կցված էր բողոք, ըստ որի, որ Գեորգի Դիտրիխը մահացել է 1943 թվականի մարտի 23-ին[3]։

Լենինգրադի քաղաքային դատարանի նախագահության 1962 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ 1940 թվականի հոկտեմբերի 19-ի ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հատուկ ժողովի որոշումը Գ. Դիտրիխի վերաբերյալ չեղարկվել է, և գործը կրճատվել է` հանցակազմի բացակայության պատճառով։

Գեորգի Դիտրիխը տվյալ գործով արդարացվել է[3]։

Ընտանիք խմբագրել

  • Կինը` Վալենտինա Նիկիտինա
  • Առաջին դուստրը` Գալինա Դիտրիխ
  • Երկրորդ դուստրը` Օլգա Դիտրիխ

Մատենագրություն խմբագրել

  • Военизация в пионеротряде. Л., 1928 и др. изд.
  • Конец и начало: Из истории детского движения в Ленинграде. М. — Л., 1929.
  • Казачата: Повесть. М — Л., 1930 и др. изд.
  • Военизация в пионеротряде и школе: Опыт военной работы пионеротрядов, школ и детдомов. М — Л., 1931.
  • Особенный день. Л., 1931. — в соавторстве с Е. Шварцем.
  • Через границы. Л., 1932.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. Абрам Старков --И далее везде: повесть at Google Books
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Справка Управление ГБ по Ленинградской области // Георгий Станиславович Дитрих Արխիվացված 2012-09-07 Wayback Machine — «Распятые», автор-составитель Захар Дичаров. Книгоиздательство «Всемирное слово», Санкт-Петербург, 1994
  4. Писатели Ленинграда // Георгий Станиславович Дитрих Արխիվացված 2012-09-07 Wayback Machine — «Распятые», автор-составитель Захар Дичаров. Книгоиздательство «Всемирное слово», Санкт-Петербург, 1994

Արտաքին հղումներ խմբագրել