Գեորգի Գևորգյան (մանկավարժ)

հայ մանկավարժ

Գեորգի (Հրաչյա) Խաչատուրի Գևորգյան (1921, Հաջի-Խալիլ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Գեորգի Գևորգյան
Ծնվել է1921
ԾննդավայրՀաջի-Խալիլ, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1952)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Փառքի երրորդ աստիճանի շքանշան և «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

Կենսագրություն խմբագրել

Գեորգի (Հրաչյա) Գևորգյանը ծնվել է 1921 թվականին, Արագածի շրջանի Ծաղկահովիտ գյուղում։ 1939 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Տամբովի կարմրադրոշ զինվորական ուսումնարանը[1]։

Գերմանա-խորհրդային պատերազմի առաջին օրերին, դեռ ուսումնարանը չավարտած, մեկնել է գործող բանակ։ 1941 թվականի օգոստոսին Սմոլենսկ քաղաքի դիվիզիայի շտաբում հանձնարարություն է ստացել, և ձիով անցնելով անտառով նկատել է գերմանացի զինվորների, ցանկացել է փախչել, բայց կրակոցից ձին ընկել է, իսկ Գևորգյանը գերի է ընկել գերմանացի զինվորների կողմից։ Գևորգյանը հարմար առիթ գտնելով, իր մոտ եղած նռնակով հանկարծակիի է բերել գերմանացիներին, իր կողքին ընկած ավտոմատով ֆաշիստներին տարել է դիվիզիայի շտաբ։ Այս խիզախ գործողության համար Գևորգյանն արժանացել է Փառքի 3-րդ աստիճանի շքանշանի։ 1943 թվականի փետրվարի 16-ին մասնակցել է Դեմյանսկ քաղաքի ազատագրմանը։ Նա կարողացել է մեծ դժվարությամբ «լեզու» բերել։ Ռազմաճակատի գիծն անցնելիս վիրավորվել է։ Մարտական հրամանը գերազանց կատարելու համար պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով[1]։

Զորացրվելուց հետո Գևորգյանը 1952 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Գևորգյանն Ապարանի շրջանի տարբեր գյուղերում եղել է ուսմասվար, տնօրեն, դասավանդել է պատմություն։ 1968 թվականից աշխատել է Երևանի № 27 միջնակարգ դպրոցում[1]։

Պարգևներ խմբագրել

  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել