Գեորգի Վասիլևիչ Գուբանով (ռուս.՝ Гео́ргий Васи́льевич Губа́нов, դեկտեմբերի 2, 1936(1936-12-02), Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 12, 2018(2018-07-12)), ռուս խորհրդային գրող, լրագրող և հրապարակախոս, Ռուսաստանի գրողների միության և Գիտությունների և արվեստների Պետրովյան ակադեմիայի անդամ։

Գեորգի Գուբանով
Ծնվել էդեկտեմբերի 2, 1936(1936-12-02)
ԾննդավայրՀյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 12, 2018(2018-07-12) (81 տարեկան)
Մասնագիտությունգրող, լրագրող, արձակագիր և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿուսակցությունՌուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Վասիլևիչ Գուբանովը ծնվել է Հյուսիսկովկասյան երկրամասի Վյոշենսկի շրջանի Սևոստյանովսկի գյուղում, այժմ՝ Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջանում։ Պատանեկության տարիներին ծանոթացել է Միխայիլ Շոլոխովի հետ և նրանից ստացել ողջերթի խոսքեր։ Շոլոխովյան թեման դարձել է նրա ամբողջ կյանքի թեման։

Ավարտել է մանկավարժական ուսումնարանը, այնուհետև՝ գերազանցությամբ՝ Լենինգրադի բարձրագույն կուսակցության դպրոցը։ Եղել է Վյոշենսկայայի շրջանային թերթի գրական աշխատակից, ապա՝ Զավետինսկի շրջանի «Վոսխոդ» թերթի խմբագիր, հրահանգիչ, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բաժանմունքի պետ, կուսակցության Ռոստովի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարի օգնական, «Վեչերնի Ռոստով» և «Մոլոտ» թերթերի խմբագիր։ Գրեթե 10 տարի եղել է «Իզվեստիա» թերթի սեփական թղթակիցը։

1964 թվականին Մոսկվայում լույս է տեսել նրա առաջին պատմվածքը՝ «Հին շինելը», այնուհետև հրատարակել է քսանից ավելի գրքեր ու ժողովածուներ։ Դրանց թվում են՝ «Դժվարին բերրի հողը», «Ծիածանի երրորդ գույնը», «Արծաթյա ջրադաշտեր», «Խորքերում և ծանծաղուտներում», «Բալադ դոնյան ձիու՝ ազատ նժույգի, մարտիկի, հողագործի, հավատարիմ ընկերոջ մասին», «Շոլոխով։ Կյանքի պահեր»։ «Նոմենկլատուրա» վիպակը, որը հրապարակվել է «Դոն» ամսագրում, թեժ վիճաբանությունների պատճառ է դարձել[1]։

2000 թվականին Գուբանովը գրել է «Նահանջ տարի» քրոնիկոն վեպը[2]։ Նա հրատարակել է «Ոսկեսփյուռք» քառահատորյակը, որն իր մեջ ներառում է իր հորինած ավելի քան 65000 ասացվածք և ասույթ։

Գուբանովը «Ռուսաստանի մարգարիտ», «Վյոշենսկայայի սոճիները», «Պատուհան դեպի բալենու այգին», «Վոլգայից մինչև Դոն», «Ազատ երամակ», «Հողի պահպանագիր», «Միխայիլ Շոլոխովի սև արևը» և այլ վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ էր։ «Սովետսկայա Ռոսիա» օրաթերթում Մ. Ա. Շոլոխովի, Վ. Ա. Զակրուտկինի, Ա. Բ. Կալինինի, Բ. Մ. Դումենկոյի և այլոց մասին հոդվածների հեղինակ էր։ Ապրել է Ստարոչերկասկայա ստանիցայում։ Եղել է Ռուսաստանի գրողների միության և Ռուսաստանի լրագրողների միության անդամ։

Հասարակական գործունեություն խմբագրել

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության անդամ էր։

Պարգևներ և պատվավոր կոչումներ խմբագրել

  • Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ
  • Գիտությունների և արվեստների Պետրովյան ակադեմիայի անդամ
  • Ռուսաստանի կոմունիստական կուսակցության «Ի. Վ. Ստալինի ծննդյան 130-ամյակ» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել