Գեորգի Գոտուա
Գեորգի Գոտուա (ռուս.՝ Георгий Семёнович Готуа, հունվարի 14, 1871, Q12871018?, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1936, Բելգրադ, Հարավսլավիա), ռուս զորապետ, գեներալ-մայոր։
Գեորգի Գոտուա | |
---|---|
վրաց.՝ გიორგი გოთუა | |
հունվարի 14, 1871 - հունվարի 13, 1936 (64 տարեկան) | |
Ծննդավայր | Q12871018?, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Բելգրադ, Հարավսլավիա |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուս-ճապոնական պատերազմ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1871 թվականի հունվարի 1-ին (նոր տոմարով հունվարի 13-ին)։ Վրացի է (գուրիացի)։ 1889 թվականին ավարտել է Քութայիսի պրոգիմնազիան, 1896 թվականին՝ Թբիլիսիի հետևակային յունկերական ուսումնարանը։ 1902 թվականին ծառայել է 256-րդ Գունիբյան պահուստային գումարտակում, այնուհետև Կրասնովոդսկի 8-րդ պահուստային գումարտակում։ Ռուս-ճապոնական պատերազմի մասնակից[1]։ 1909 թվականին եղել է պահուստային հետևակային բրիգադի շտաբս-կապիտան[2]։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է։ Որպես կապիտան 8-րդ Թուրքեստանյան հրաձգային գնդում ծառայելիս պարգևատրվել է Գեորգիևյան ոսկե զենքով։ Ռուսական էքսպեդիցիոն կորպուսի կազմում մարտնչել է Ֆրանսիայի և Գերմանիայի տարածքում` 1916 թվականին որպես փոխգնդապետ ղեկավարել է 1-ին բրիգադի 2-րդ հատուկ գնդի գումարտակը, հետագայում Ֆրանսիայում եղել է Հատուկ բրիգադի գնդապետ[3][4]։ Գեորգի Գոտուան «Ռուսական Պատվո Լեգիոնի» կազմակերպիչն ու հրամանատարն էր, որը դաշնակից բանակներից առաջինն էր, որ ճեղքեց նշանավոր «Գինդենբուրգի գիծը» 1918 թվականի սեպտեմբերի 1-ից 14-ը տեղի ունեցած Տերնի-Սորնի մարտերում և մտավ Մայնց[1][3][4]։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գտնվել է Կամավորական բանակում, 1919 թվականի սկզբում 2-րդ բանակային պահուստային գումարտակում, 1919 թվականի նոյեմբերի 3-ից` 7-րդ պահուստային գումարտակի հրամանատար։ Գտնվելով վտարանդիության մեջ` Հարավսլավիայում ապրել է Բիլեչում Դոնի կադետական կորպուսում։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Надгробный памятник Г. С. Готуа |
Մահ
խմբագրելՄահացել է 1936 թվականի հունվարի 13-ին։ Թաղված է Բելգրադում բազմաթիվ ռուս էմիգրանտների հուղարկավորության վայրում, Նոր գերեզմանատանը[5]։
Ընտանիք
խմբագրելՏղան, Գեորգի Գեորգիևիչ Գոտուան մահացել է 1971 թվականին Հարավսլավիայում և թաղված է նույն գերեզմանատանը։ Ընտանիքի վերամիավորման անհնարինության պատճառով մյուս երեխաները (Ելենան, Նինան, Թամարան և Կոնստանտինը) մոր հետ ապրում էին Վրաստանում։
Պարգևներ
խմբագրել- Պարգևատրվել է Գեորգիևյան զենքով (մարտի 18, 1915)[6]
- Պարգևատրվել է նաև Ռուսական կայսրության այլ շքանշաններով`
- 1915 թվականի դեկտեմբերի 19-ին պարգևատրվել է սուրբ Վլադիմիրի սրով և ժապավենով 4-րդ աստիճանի շքանշանով
- 1916 թվականի հունիսի 27-ին շնորհվել է Բարձրագույն բարեհաճություն մեդալ
- 1916 թվականի սեպտեմբերի 2-ին պարգևատրվել է սուրբ Ստանիսլավի սրերով 2-րդ աստիճանի շքանշանով
- 1916 թվականի նոյեմբերի 12-ին պարգևատրվել է սուրբ Աննայի սրերով 2-րդ աստիճանի շքանշանով
- Գրականության մեջ հիշատակվում[4] և ընտանիքում պահպանվում է 4-րդ աստիճանի Գեորգիևյան խաչը
- Ունեցել է արտասահմանյան պարգևներ, որոնցից են Պատվավոր լեգիոնի շքանշանը և Ռազմական խաչը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Грузинские Белогвардейцы (участники Белого движения)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Готуа Георгий Семёнович». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ 3,0 3,1 Русский легион Чести
- ↑ 4,0 4,1 4,2 «В. Васильев — Русский Легион Чести». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Русское эмигрантское кладбище в Белграде». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ ГОТУА Георгий Семёнович
Արտաքին հղումներ
խմբագրել- Готуа Георгий Семёнович Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
- Евгения Готуа — Поезд на Мариуполь
- Малиновский Р. Я. Солдаты России. — М.: Воениздат, 1988. — 455 с. — ISBN 5-203-00102-2
- Иван Добра. Белые тени.
- Валерии Яковлев Виват Франция! Прощаи Париж .
- Poitevin,Pierre, «La Mutinerie de la Courtine. Les regiments russes revoltes en 1917 au centre de la France», Payot Ed., Paris, 1938
Աղբյուրներ
խմբագրել- Cockfield, Jamie H. With Snow on Their Boots: The Tragic Odyssey of the Russian Expeditionary Force in France During World War I. ISBN 0-312-17356-3